15:50 03.03.2022
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք՝ «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։ Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։
12:44 03.03.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրերի շրջանակում 2022թ․հունվար-փետրվար ամիսներին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021թ․նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն […]
12:22 03.03.2022
Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից […]
12:06 03.03.2022
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և նրան հաջողություն մաղթել։ «Մենք ակնկալում են, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև ՀՀ պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-նշել է վարչապետ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:32 03.03.2022
Մարտի 2-ին, ժամը 18.50-ին, ՍՊԸ-ներից մեկի Արարատյան փողոցի տերմինալի անվտանգության պետը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներին տեղեկացրել է, որ տերմինալի աշխատակիցներից մեկը խփել է անվտանգության մեկ այլ աշխատակցի և նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել: Ժամը 20.05-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը սրունքի փակ կոտրվածքով և դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխել տերմինալի անվտանգության […]
11:12 03.03.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել […]
22:54 02.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ […]
20:40 02.03.2022
Խորհրդարանում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Նիստը վարող ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նախազգուշացումներ է արել թե՛ իշխող, և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, հորդորել վերջիններիս իրավիճակը չսրել ու լինել կոռեկտ։ Հակոբ Արշակյանը նաև մի քանի պատգամավորների նախազգուշացումներ անելուց հետո դահլիճից դուրս է հրավիրել, որից հետո դահլիճը լքել են ընդդիմադիր պատգամավորները։ […]
20:21 02.03.2022
Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ, սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտներին ուղղված այլ հարցեր։ Խորհրդարանում այսօր կայացել է պատգամավորների և կառավարության անդամների միջև հերթական հարցուպատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:25 02.03.2022
Փետրվար ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 246 դիմում։ Դիմումներն առնչվել են առողջապահությանը(13), քաղաքաշինությանը(17), կրթությանը(6), ՏԻՄ(4), սոցիալական նպաստի տրամադրմանը(2), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(5), իրավական(1) և հողաշինական(1) բնագավառներին, տեղեկատվության տրամադրմանը(2), ինչպես նաև ընդունելությանը, տեղեկանքի տրամադրմանը, ֆինանսներին և այլն։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 15-ը դեռևս ընթացքի մեջ է։ Տեղեկացնում է Շիրակի […]
18:51 02.03.2022
Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Մարտի 3-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն:
16:57 02.03.2022
«Բաց դաս» ծրագրի շրջանակում մարտի 2-ին խորհրդարան են այցելել Երևանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի, Լիլիթ Կիրակոսյանի և Հակոբ Ասլանյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մինասյանը նշել է, որ աշակերտները խորհրդանշական օր են այցելել խորհրդարան. Ազգային ժողովում քննարկվում է Հանրապետության նախագահի ընտրության […]
16:24 02.03.2022
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է խնդրել Մինսկից՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզի ցուցադրությունից հետո, որտեղ նշված է դեպի հանրապետության սահմաններ հարվածի ուղղությունը։ Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել են Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Բելառուսի դեսպան Անատոլի Կալինինը հրավիրվել է ԱԳՆ։ «Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյաները (քարտեզի վրա) սխալ տեղեկատվություն […]
16:00 02.03.2022
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ […]
11:40 02.03.2022
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, հրացանի և զինամթերքի, Նոր Նորքի բաժնում՝ «Մակարով» ատրճանակի, Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակի և զինամթերքի, Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի կամավոր […]
22:40 01.03.2022
ՀՀ ԱԳՆ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: «Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով […]
20:22 01.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թ․ փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու […]
19:59 01.03.2022
Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհից մինչև Անիպեմզայի գյուղամեջ ճանապարհը շուրջ 4 կմ է, որի կես ճանապարհը հարում է Երերույքի տաճարին։ Պատմական շինություն հասնելու համար մոտավորապես 2 կմ պետք է անցնես քանդված, դարուփոս ճամփեքով։ Տեղի բնակիչների համար սա միակ ու ամենօրյա անցնելիք հատվածն է, տարին տարվա վրա քանդվող ճանապարհի վիճակը միայն թե անսովոր բան է տաճար այցելող զբոսաշրջիկների […]
19:46 01.03.2022
Ազատանի մարզադպրոցի 608 քառակուսի մետր կտուրի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։ 2021 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրով Շիրակի մարզպետարանը տրամադրել է 7 մլն 200 հազար դրամ, ծրագրի պայմանագրային արժեքը 13 մլն 180 հազար դրամ է, մնացած գումարը հատկացրել է համայնքը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
19:27 01.03.2022
Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել է Շուռնուխ գյուղ՝ ծանոթանալու պետական միջոցներով այստեղ կառուցվող բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Պատերազմից հետո տունը կորցրած շուռնուխցիների համար 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում, որոնցից չորսը շուտով պատրաստ կլինի։ Պաշտոնյաները շինարարի հետ դիտարկել են աշխատանքների ընթացքն […]
19:15 01.03.2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ Հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշել են կրկին ծնողներ դառնալ և կատարել են այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել։ Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ քաշով […]
18:48 01.03.2022
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է: Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։ Հայտնում է aliq.ge-ն։ «Ես ձեզ չեմ ասելու, թե ինչ եմ անելու, ես չեմ պատրաստվում մտնել քաղաքականություն, իմ կինը և իմ երեխաներն առաջին պլան են մղվում, դա է հիմնական խնդիրը: Ես կարող եմ ձեզ ասել, […]
18:22 01.03.2022
Ձյունն ու ձյան տակ սառույցն արդեն չկա, դրանց տակ սառած կավահողը ջրալի ցեխ է դարձել։ Մեծ ու փոքր թռիչքներ են պետք դպրոց, մանկապարտեզ կամ խանութ հասնելու համար։ Ամբողջ Անի թաղամասում չկա մի փողոց ու նրբանցք, որ ցեխոտ չլինի։ Անցած տարի ջրաշինարարը հասցրեց ջրագծերը նորացնել, իսկ փողոցների շինարարությունը մնաց այս տարվա։ Անի թաղամասն ինչ կառուցվել է, […]
12:44 01.03.2022
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների […]
11:37 01.03.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել «Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ․ Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, […]