20:22 01.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թ․ փետրվարի 𝟏𝟖-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու […]
19:59 01.03.2022
Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհից մինչև Անիպեմզայի գյուղամեջ ճանապարհը շուրջ 4 կմ է, որի կես ճանապարհը հարում է Երերույքի տաճարին։ Պատմական շինություն հասնելու համար մոտավորապես 2 կմ պետք է անցնես քանդված, դարուփոս ճամփեքով։ Տեղի բնակիչների համար սա միակ ու ամենօրյա անցնելիք հատվածն է, տարին տարվա վրա քանդվող ճանապարհի վիճակը միայն թե անսովոր բան է տաճար այցելող զբոսաշրջիկների […]
19:46 01.03.2022
Ազատանի մարզադպրոցի 608 քառակուսի մետր կտուրի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։ 2021 թվականի հրատապ խնդիրների լուծման ծրագրով Շիրակի մարզպետարանը տրամադրել է 7 մլն 200 հազար դրամ, ծրագրի պայմանագրային արժեքը 13 մլն 180 հազար դրամ է, մնացած գումարը հատկացրել է համայնքը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
19:27 01.03.2022
Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել է Շուռնուխ գյուղ՝ ծանոթանալու պետական միջոցներով այստեղ կառուցվող բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Պատերազմից հետո տունը կորցրած շուռնուխցիների համար 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում, որոնցից չորսը շուտով պատրաստ կլինի։ Պաշտոնյաները շինարարի հետ դիտարկել են աշխատանքների ընթացքն […]
19:15 01.03.2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել: Այս մասին տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ Հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշել են կրկին ծնողներ դառնալ և կատարել են այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել։ Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ քաշով […]
18:48 01.03.2022
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է: Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։ Հայտնում է aliq.ge-ն։ «Ես ձեզ չեմ ասելու, թե ինչ եմ անելու, ես չեմ պատրաստվում մտնել քաղաքականություն, իմ կինը և իմ երեխաներն առաջին պլան են մղվում, դա է հիմնական խնդիրը: Ես կարող եմ ձեզ ասել, […]
18:22 01.03.2022
Ձյունն ու ձյան տակ սառույցն արդեն չկա, դրանց տակ սառած կավահողը ջրալի ցեխ է դարձել։ Մեծ ու փոքր թռիչքներ են պետք դպրոց, մանկապարտեզ կամ խանութ հասնելու համար։ Ամբողջ Անի թաղամասում չկա մի փողոց ու նրբանցք, որ ցեխոտ չլինի։ Անցած տարի ջրաշինարարը հասցրեց ջրագծերը նորացնել, իսկ փողոցների շինարարությունը մնաց այս տարվա։ Անի թաղամասն ինչ կառուցվել է, […]
12:44 01.03.2022
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների […]
11:37 01.03.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել «Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ․ Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, […]
10:46 01.03.2022
23:59 28.02.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց […]
22:24 28.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված […]
20:31 28.02.2022
«Հեռանկարի» տաղավարում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է կառավարության տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում կառավարությունը մշակվող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին առաջարկում է սուբսիդավորել՝ նոր սարքավորումների գնման վարկային տոկոսների նույնիսկ մեծ մասը, ընդհուպ՝ ամբողջությամբ։ «Դա թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր տնտեսության մոդեռնիզացիայի ամենակարևոր խնդիրները՝ սարքավորումների թարմացումով։ Հայաստանում դա լուրջ խնդիր է, և մեր տնտեսությունը […]
19:59 28.02.2022
Տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է մշակել․ մանրամասնել է Վահան Քերոբյանը։ «Գյուղատնտեսության ոլորտում ունենք լուծելու լուրջ խնդիրներ։ Դա հողային ռեֆորմն է, որ գյուղացիները ավելի մեծ հողակտորների վրա կարողանան ավելի մեծ գումար աշխատել և ավելի շատ եկամուտ ունենալ։ Մեր գյուղացիական ծրագրերով առաջին հերթին փորձում ենք գյուղատնտեսության […]
19:55 28.02.2022
Նախորդ շաբաթ՝ փետրվարի 21-27-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 51 երեխա՝ 19 աղջիկ, 32 տղա։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
19:48 28.02.2022
Փետրվարի 28-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 1-ին գումարվող […]
19:30 28.02.2022
Հայաստանը բարելավել է տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ․ի՞նչ սպասել հետագայում։ Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մեր առևտուրը էապես աճել է (ԵԱՏՄ) համարյա բոլոր երկրների հետ և, բնականաբար, մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի մաքսիմալացնենք մեր երկրի օգուտները ԵԱՏՄ անդամակցությունից։ Փորձելու ենք մեր բիզնես շահերը առավելագույնս պաշտպանենք ԵԱՏՄ երկրներում […]
19:00 28.02.2022
Հունվար ամսին Հայաստանն ունեցել է տնտեսական շատ բարձր ցուցանիշ, այս մասին «Հեռանկարի» տաղավարում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Դա, անցած տարվա հունվարի համեմատ, 15․4 % տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է և մոտ 6%-ով իրական աճ է 2020թ․-ի նկատմամբ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։ Ըստ նրա՝ տնտեսական շատ բարձր ցուցանիշը սպասելի էր, քանի որ դրա […]
18:17 28.02.2022
Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները։ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ռուբլին շարունակաբար անկում է ապրում, Ռուսաստանի նկատմամբ էլ նորանոր պատժամիջոցներ են սահմանվում։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերը, և այս ամենն ինչպիսի՞ ազդեցություն կթողնի մեր երկրի տնտեսության վրա, և ինչպե՞ս նվազագույնի բերել այդ ազդեցությունը։ Թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է ՀՀ էկոնոմիկայի […]
17:58 28.02.2022
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ն այլևս չի համագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող արտիստների և կազմակերպությունների հետ։ Օպերայի գլխավոր մենեջեր Փիթեր Գելբը օպերայի կայքում տեսաուղերձում ասել է. «Թեև մենք խորապես հավատում ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև վաղուց գոյություն ունեցող ջերմ բարեկամությանը և մշակութային փոխանակմանը, մենք այլևս չենք կարող շփվել Պուտինին աջակցող […]
15:23 28.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը: Համլետ Հովսեփյանը ծնվել է 1950 թ. Աշնակ գյուղում և ողջ ստեղծագործական կյանքն անցկացրել է իր քարքարոտ, իր իսկ խոսքով ասած՝ արևից այրված հայրենիքում: 1974 թ. Համլետ Հովսեփյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը: Ազատ […]
15:14 28.02.2022
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից՝ 734 տղա, 729 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից՝ 660 տղա, 677 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ: Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել է 3 երեխա (3 տղա)։ ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78 […]
12:48 28.02.2022
Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին փետրվարի 25-ին։ Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրին «Պաջերո» մակնիշի մի մեքենա. հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվեցին փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ` մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող […]
12:47 28.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 21-ից 28-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5289 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 80 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 71, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 անձ։ 83 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 68-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց […]
12:16 28.02.2022
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը: Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող […]
23:33 27.02.2022
Մայրն իր դեռահաս երեխային պարգևատրել է վեց տարի սոցիալական ցանցերից չօգտվելու համար, հայտնում է CNN-ը: Նա դրա համար ստացել է 1,8 հազար դոլար: Լորնա Գոլդսթրենդ Կլեֆսաասը մարտահրավեր է նետել իր որդուն 2016 թվականին, երբ նա 12 տարեկան էր: Լոռնայի որդին՝ Սիվերտը, մինչև 18 տարեկանը չպետք է օգտվեր սոցիալական ցանցերից։ Լորնան ասում է, որ այս քայլին […]
23:25 27.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
21:40 27.02.2022
Դիետոլոգիայի և կենսակերպի բժշկության մեջ մասնագիտացած ընտանեկան բժիշկ Ալոնա Պուլդեն նշել է այն մթերքները, որոնք ոչ միայն կարող են կանխել, այլև հակադարձել 2-րդ տիպի շաքարախտի առաջացումը: Այս մասին հայտնում է «Medic Forum»-ը։ Մասնագետը նշել է, որ այս հիվանդության զարգացումը շատ դեպքերում տեղի է ունենում անառողջ սննդակարգի և ապրելակերպի պատճառով։ Ընտրելով ճիշտ սննդակարգ՝ կարելի […]
21:16 27.02.2022
Փետրվարի 27-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միության կողմից անցկացվեց նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմային։ Ցուցադրությանը նախորդեց միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։