Գյումրիի Անի թաղամասի բոլոր փողոցներն ու մայթերը հայտնվել են ցեխի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Գյումրիի Անի թաղամասի բոլոր փողոցներն ու մայթերը հայտնվել են ցեխի մեջ

18:22 01.03.2022

Ձյունն ու ձյան տակ սառույցն արդեն չկա, դրանց տակ սառած կավահողը ջրալի ցեխ է դարձել։ Մեծ ու փոքր թռիչքներ են պետք դպրոց, մանկապարտեզ կամ խանութ հասնելու համար։ Ամբողջ Անի թաղամասում չկա մի փողոց ու նրբանցք, որ ցեխոտ չլինի։ Անցած տարի ջրաշինարարը հասցրեց ջրագծերը նորացնել, իսկ փողոցների շինարարությունը մնաց այս տարվա։ Անի թաղամասն ինչ կառուցվել է, հիմնային ասֆալտապատում չի եղել։ Հիմա այդ հին ասֆալտն էլ չկա, ջրամատակարարման ցանցի նորացմանն էին սպասում երկու տարուց ավելի։ Նոր ջրագծերն արդեն կան, փողոցի ու մայթի սահմանագիծն է, սակայն, կորել ցեխի տակ։

Ջրագծերի նորացման համար փողոցները փորվեցին անցած տարվա մայիսին, այս տարվա գարնան հետ էլ կսկսվեն տնային միացման աշխատանքները։ Դրանից հետո նոր ջրաշինարարը կասֆալտապատի միայն ջրագծերի համար իր փորած խրամուղիները։ Բայց բնակիչների բողոքներն այս ընթացքում հանգիստ չեն տվել, մի քանի օր է՝ հարթեցում են կատարում, թեև ցեխի հարթեցումը երկար չի դիմանում։

«Քանի որ արդեն իր գործն արել է՝ ցփնվել է մայթերին, մայթերը շատ վատ վիճակում են։ Հիմնականում ժողովուրդն օգտվում է մայթերից, մեծ մասամբ բողոքներն այդտեղից են գալիս»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ճանապարհային շինարարության ծրագրերի փորձագետ Վարդան Ալթունյանը։

Կավահողային ցեխի դեմն առնել չի լինում, այն հասել է շենքերի մուտքերի, դպրոցների ու մանկապարտեզների բակ։ Մուտքը տներ կամ այլ տարածքներ շատերի համար փոխնորդով է։

«Հիմքի գլինայի շերտն է, որ բարձրանում է խրամուղիների վրա, պիտի սպասենք մինչև չորանա, որ մեր արած աշխատանքներն էլ արդյունք տան»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Դորոժնիկ» ՍՊԸ տեղամասի պետ Հովիկ Մուսայելյանը։

Ջրաշինարարը հարթեցնում է ոչ միայն իրենց փորած հատվածները, այլև թաղամասի բոլոր փողոցները, որպեսզի բնակիչների համար հնարավորինս անցանելիություն ապահովվի։ Մինչև հիմնանորոգման ծրագիրը տեղ հասնի, ջրաշինարարը մայթերն էլ կփորձի դարձնել անցանելի, նորից ցեխն է հարթեցնելու, հետո խիճ են լցնելու, որն էլ հազիվ դիմանա գարնան անձրևների հետ։

«Երկու փողոց՝ 3-րդ և 11-րդ փողոցները, արագացնելու համար մտցրել են սուբվենցիոն ծրագիր, որն ավելի արագ է լինելու, քան եվրածրագրի փողոցները»,- ասում է Վարդան Ալթունյանը։

Անի թաղամասի տասնյակ փողոցներից միայն 2-ի ասֆալտապատումը, քաղաքապետարանի ճանշին փորձագետի ասելով, ընդգրկվել է մարզի սուբվենցիոն ծրագրերի փաթեթում։ Մյուս փողոցները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրում են, ու դեռ նախագծային փաստաթղթերն են պատրաստվում։

  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

BACK_TO_TOP