TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը

19:02 24.02.2022

  Հանրապետությունում սկսվել է ավտոմեքենաների գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջին լիցենզիաներն է տրամադրել  գազաբալոններ տեղադրող և ճնշափորձարկում իրականացնող 5 ընկերությունների, որոնցից երկուսը Երևանում են գործում, մեկը՝ Լոռիում, ևս երկուսը՝ Շիրակի մարզում: Գազային մեխանիզմով շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներն արդեն հնարավորություն ունեն  իրենց ավտոմեքենաների  գազաբալոնները վկայագրել Գյումրիի և Արթիկի լիցենզավորված լաբորատորիաներում: Ճնշափորձարկում […]

̰
Ուկրաինայի բենզալցակայաններում հերթեր են, խանութներում ապրանքատեսականին՝ սուղ․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

18:21 24.02.2022

Ուկրաինայի բենզալցակայաններում հերթեր են, խանութներում ապրանքատեսականին՝ սուղ: Քիչ առաջ Շանթյուզին որոշ տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիդ Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը՝ երկրում իրավիճակի և հայ համայնքի վերաբերյալ

15:10 24.02.2022

Հայաստանի ժամանակով ժամը 14-ին SHANTNEWS-ին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել Կիևում տիրող իրավիճակի և Ուկրաինայի հայ համայնքի շրջանում տարվող աշխատանքների  վերաբերյալ։ Մանրամասները՝ աուդիոձայնագրության մեջ։

̰
Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում

14:24 24.02.2022

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը տեղեկացնում է, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ «Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի […]

̰
Ինչ իրավիճակ է Կիևում․ Էդգար Բաղդասարյանը մանրամասներ է ներկայացնում

13:34 24.02.2022

Կիևում իրադրության վերաբերյալ SHANTNEWS-ին թարմ տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացի Էդգար Բաղդասարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել

12:28 24.02.2022

Փետրվարի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնապատ գյուղի խանութներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հաղորդում են ընդունել, որ ժամը 17.50-ի սահմաններում մթերային խանութի մոտ են եկել Լեռնապատ գյուղի 2 բնակիչ, ապա նրանցից մեկը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է զենք և երկու անգամ օդ կրակել: […]

̰
Հինգ մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով «BMW X5»-ի վարորդը կալանավորվեց

12:23 24.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախօրեին դատարանը բավարարել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգ […]

̰ ̰
Արամ Ա-ն կորոնավիրուսի պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները

21:00 23.02.2022

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»,- հայտնել է Cilicia TV-ն։

̰
Թմբուկավոր ատրճանակը` գոտկատեղում. ոստիկանների բացահայտումը

20:37 23.02.2022

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Օձուն գյուղի մի բնակիչ մոտը զենք է պահում: Օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 21-ին Օձուն գյուղի քարի մշակման արտադրամասի մոտ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Տարոնի բաժին: Անձնական […]

̰
Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է 145 877,5 դրամ

19:44 23.02.2022

ՀՀ կառավարության փետրվարի 23-ի հերթական նիստում 145 877,5 դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին 2021 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար, որից՝ 104 324,5 դրամ՝ Ծովինար բնակավայրի խմելու ջրագծի կառուցման, 11 004,1 դրամ՝ Գեղարքունիք բնակավայրի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման, 14 885,7 դրամ՝ Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի […]

̰
Փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա. կառավարության նիստի մանրամասները

19:25 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում և, փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պահանջը մեղմացնել: Գործադիրը նաև հավանություն է տվել մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի, սահմանամերձ […]

̰
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

18:57 23.02.2022

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրհներգերի հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով: Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է […]

̰
Նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց

16:08 23.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան, տեղեկացնում են նախարարությունից։ Անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու նպատակով 2022 թվականին տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։ Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ […]

̰
Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:18 23.02.2022

Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, […]

̰
Պետական աջակցություն կտրամադրվի սահմանամերձ համայնքների բնակիչներին

15:14 23.02.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 155,205.8 հազար դրամ հատկացնել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

15:05 23.02.2022

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։ Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի […]

̰
Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա

12:31 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում, և փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը մեղմացնել: «Նույնիսկ փակ տարածքներում ոչ թե պարտադիր կլինի, այլ խորհուրդ կտանք կրել […]

̰
Բեռլինում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ

12:17 23.02.2022

Գերմանիայում ավելի քան 600 մարդ դուրս է եկել բողոքի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության։ Նրանք հավաքվել են ՌԴ դեսպանատան դիմաց։ Այս մասին հայտնում է Укринформ-ը։ Ակցիայի մասնակիցների թվում են եղել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդներից Սասկյա Էսկենը և Բեռլինի մշակույթի հարցերով սենատի ներկայացուցիչ Կլաուս Լեդերերը։ Ակտիվիստները՝ «Պուտին հեռացիր Դոնբասից», «Կանգնեցրու Պուտինին», «Դադարեցրե՛ք պատերազմը» պաստառներով բողոքել […]

̰
Մարտի 3-ից ստուգայց իրականացնող պաշտոնատար անձն իրավասու է տեղում կիրառել պատասխանատվության միջոց

11:08 23.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն` մարտի 3-ից ստուգայց իրականացնող պաշտոնատար անձն իրավասու է տեղում կիրառել պատասխանատվության միջոց։ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումը կատարվել է 2022 թվականի փետրվարի 21-ին և ուժի մեջ է մտնում մարտի 3-ից։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Հայտարարվել է մրցույթ՝ զբաղվածության ռազմավարության մշակման նպատակով

10:47 23.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է Զբաղվածության ռազմավարության մշակման աշխատանքները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության ու Համաշխարհային բանկի փորձագետների ներգրավմամբ։ Ռազմավարության փաստաթուղթը մշակելու նպատակով հայտարարվում է մրցույթ, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 9-ն է։

̰

10:08 23.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]

̰
40-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով

22:44 22.02.2022

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Բելլա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:  

̰
Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է սեփական բիզնես սկսելու նպաստառու ընտանիքներին ուղղված ծրագիրը

19:40 22.02.2022

Հայաստանի 5 մարզերում մեկնարկել է «Սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման» ծրագիրը։ Այն սեփական բիզնես սկսելու հնարավորություն է տալու նպաստառու այն ընտանիքներին, որոնք ունեն ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ։   Սեփական բիզնես սկսելու հնարավորությունը այն ընտանիքների համար է, որոնք անապահովության հաշվառման ցուցակում 28,01-ից բարձր միավոր ունեն, ընտանիքում ունեն մինչև հինգ տարեկան […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությանը

19:33 22.02.2022

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։   Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված […]

̰
Հանրային հարցում Սահմանադրական բարեփոխումների շուրջ

19:12 22.02.2022

ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ «Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը […]

̰
«Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների նիստում  քննարկվել է հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքը

18:53 22.02.2022

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, […]

̰
Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք կունենա բնակարան

18:35 22.02.2022

Արցախի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝   սպասում է իր հասցեատերերին: Տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետև կունենա սեփական բնակարանը: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են […]

̰
Ինչպես օգտվել նոր ավտոբուսներից

14:42 22.02.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 […]

̰
BACK_TO_TOP