23:01 24.01.2022
ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն ամփոփել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլի արդյունքները: Օլիմպիադայի ձմեռային փուլին մասնակցել են 1731 դպրոցականներ և ուսանողներ ՌԴ-ից, Հայաստանից և Բելառուսից: Նրանցից մրցանակակիրներն են 333-ը, հաղթողները՝ 224-ը: Արդյունքների մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութից: Տեղեկացնենք, որ հունվարի 31-ից փետրվարի 11-ը կանցկացվի օլիմպիադայի գարնանային փուլը: Միջոցառման մանրամասները հասանելի են […]
22:12 24.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-ից 24-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 28 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց […]
21:30 24.01.2022
Անցած շաբաթ անդրադարձել էինք «Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի […]
20:49 24.01.2022
Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը […]
19:48 24.01.2022
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ հունվարի 24-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։ Ըստ զորավարժության պլանի՝ անձնակազմն անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։
19:33 24.01.2022
Ապօրինի կամ ինքնակամ շինությունների օրինականացման մասին նոր որոշումը նախ արագ գործողություններ է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի հունվարի 6-ը։ Շինությունների տերերին տրվել է երկամսյա ժամկետ Կադաստրի կոմիտեում կառույցը հաշվառելու համար։ Այս ժամկետները վերաբերում է Հանրապետության բոլոր բնակավայրերին, միայն ավարտի ժամկետներն են տարբեր։ Գյումրիում […]
19:10 24.01.2022
N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
19:04 24.01.2022
Մոտ 20 տարի է՝ Գյումրին կառուցապատվում է 2005 թվականին կազմված գլխավոր հատակագծով, որից շեղումներով կառուցումները բազմաթիվ են։ 2000-2003 թվականներին մշակված հատակագծում են արտադրական տարածքներ, որոնք այդպես էլ երկրաշարժից հետո այդ նշանակությամբ չվերականգնվեցին, իսկ արդյունքում՝ նույն տարածքներում հազարավոր տնակներ տեղադրվեցին, նույնն արվեց նաև կանաչ գոտիներում, ժամանակի ընթացքում տնակները մարդիկ դարձրին քարաշեն տներ՝ լուծելով իրենց բնակարանային խնդիրը։ […]
18:46 24.01.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։ Փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ […]
18:20 24.01.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 17-24-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային […]
17:02 24.01.2022
Առողջապահության նախարարն ասուլիսով ամփոփել է 2021թ․-ը։ Անահիտ Ավանեսյանը խոսել է հետպատերազմյան շրջանում զինծառայողներին տրամադրած բժշկական օգնության և վերականգնողական ծրագրի, կորոնավիրուսի արագ տարածվող «Օմիկրոն» շտամի մասին, ինչպես նաև ներկայացրել վիճակագրություն պատվաստման գործընթացի վերաբերյալ։ Ավանեսյանը նշել է, որ պատվաստումներն անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում ցույց են տալիս իրենց արդյունավետությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:53 24.01.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կարևորելով արցախցիների կայուն զբաղվածության ապահովումն ու Արցախում առկա թափուր հաստիքների վերաբերյալ իրազեկումը, տեղեկացնում է, որ այս պահին Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր։ Աշխատանք առաջարկող կազմակերպությունների, թափուր հաստիքների, աշխատավարձի չափի և այլնի մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։
15:24 24.01.2022
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը տեղեկացնում է, որ կարանտինային միջոցառումներով պայմանավորված՝ սույն թվականի հունվարի 24-ից մինչև ուրբաթ օրը՝ հունվարի 28-ը, քաղաքացիների հյուպատոսական ընդունելություն չի իրականացվի։ «Այս ընթացքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հյուպատոսական բաժնի հետ էլփոստի միջոցով՝ [email protected] կամ Facebook և Twitter էջերի միջոցով։ Ուկրաինայի քաղաքացիների կյանքի կամ մահվան սպառնալիքի և կորոնավիրուսային վարակի դեպքում խնդրում ենք զանգահարել […]
13:54 24.01.2022
«Տարվա բառը» (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրի հասարակական կյանքում այդ տարի կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։ Ըստ Լեզվի կոմիտեի՝ Հայաստանում «Տարվա բառ» է ընտրվել առաջնագիծ բառը: Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվել է 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ Առաջնագիծ բառի օգտին քվեարկել է […]
12:58 24.01.2022
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը: Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն: Վաստակած 7,5 […]
12:51 24.01.2022
Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 21-ի ժամը 20.00-ից հունվարի 22-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղի իրեն վստահված բնակարանի պատշգամբի պատուհանը կոտրելով՝ մտել էին տուն և գողացել սպասք ու տնտեսական ապրանքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ: Նա […]
12:47 24.01.2022
ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախորդ շաբաթ Շիրակի մարզում երկու զույգ երեխա է ծնվել, զույգերից մեկը` երկու աղջիկ, մյուսը՝ մեկ տղա, մեկ աղջիկ է եղել, ծնունդներիր թիվը 39 է։ 19 տղա և 20 աղջիկ է լույս աշխարհ եկել մարզում հունվարի 17-ից 23-ը։ Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մազրում […]
12:40 24.01.2022
Հունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի: Նույն օրը, ժամը 02.50-ին, նա […]
12:32 24.01.2022
Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 44-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել […]
11:56 24.01.2022
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում: Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
16:58 23.01.2022
Արքայազն Հարին մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել՝ Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում ոստիկանության պաշտպանության համար վճարելու համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ինչպես գիտեք, Սասեքսի դուքսը, հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունը, կորցրել է՝ 2020 թվականին թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո: Բացի դրանից, բրիտանական ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է արքայազնին պետական պաշտպանություն տրամադրել՝ նույնիսկ իր սեփական գումարների […]
10:12 23.01.2022
Ստոկհոլմի Կայուն զարգացման կենտրոնի գիտնականները հայտնել են, որ մարդածին աղտոտվածությունը հասել է չափազանց վտանգավոր մակարդակի, որը սպառնում է բնական էկոհամակարգերին: Այդ մասին գրում է The Guardian-ը։ Ըստ փորձագետների՝ աղտոտվածության ամենաբարձր մակարդակի պատճառը պլաստիկն է և ավելի քան 3,5 հազար սինթետիկ քիմիական նյութերը։ Սրանք թունաքիմիկատներ, արդյունաբերական միացություններ և հակաբիոտիկներ են: Դրանք ոչնչացնում են միջատներին, որոնցով սնվում […]
23:59 22.01.2022
Առաքելությունն ավարտված է։ ՀԱՊԿ ուժերի կազմում Ղազախստան գործուղված հայ խաղաղապահները վերադարձել են հայրենիք։ Նորակոչիկների առաջին քայլերը։ Զորամասերում ակտիվ փուլում են զինվորական պատրաստության դասընթացները։ Զորացրում կամ ճանապարհ դեպի տուն։ ժամկետային ծառայությունը պատվով ու փառքով ավարտած զինվորներն ամփոփում են բանակային երկամյակը։ Ռեկորդակիր զինվորները։ «Զինուժի» օբյեկտիվում Գինեսի գրքում գրանցված ու նաև միջազգային մրցահարթակում մեծ նվաճումների հասած բանակային մարզիկներն […]
19:21 22.01.2022
Համշախարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Ալավերդու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները։ Այս կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 21 000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
18:02 22.01.2022
Նոր փոփոխություններով սուբվենցիոն հայտերի ընդունման ավարտի ժամկետը փետրվարի 2-ն է։ Նոր վարչատարածքային կազմավորումներից հետո, խոսքը Շիրակի մարզում համայնքների խոշորացման մասին է, առաջին անգամ մարզպետարանը սուբվենցիոն առաջարկներ է ընդունելու ըստ տարածաշրջանների։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Շիրակի մարզի համայնքներն այսուհետ օգտվելու են մեծ ծրագրերից․ որքան մեծ է համայնքի բյուջեն, այնքան մեծ կլինի նրա և […]
17:45 22.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի ( Մարտունի-Վարդենիս՝ ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե […]
17:30 22.01.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝ 1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: 2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության […]
17:00 22.01.2022
Լիտվայի բնակիչը Eurojackpot վիճակախաղով շահել է 24 մլն եվրո, ինչը ռեկորդային գումար է Բալթյան երկրների համար, հայտնում է lrytas.lt պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Գլխավոր մրցանակը կազմել է ավելի քան 48 միլիոն եվրո, որը հավասարաչափ կիսվել է 2 հաղթողի միջև, ովքեր Գերմանիայից և Լիտվայից են: Սա ամենամեծ շահումն է ոչ միայն Լիտվայում, այլև Բալթյան բոլոր […]
11:19 22.01.2022
Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի […]
22:27 21.01.2022
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, երեխայի մոտ առկա են ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր […]