19:48 20.01.2022
Երեկվանից շարունակվող առատ ձյան հետևանքով հյուսիսային Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերի ճանապարհներն այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում եղել են փակ ու դժվարանցանելի: Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 2 մետրի: Առատ տեղումներն ուղեկցվել են բքով, ինչի պատճառով ճանապարհներին ցածր տեսանելիություն է եղել: Չնայած ամբողջ օրվա ընթացքում ճանապարհը սպասարկող ընկերության իրականացված ձյան մաքրման աշխատանքներին, մինչև կեսօր […]
19:36 20.01.2022
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։ Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները: Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ […]
19:01 20.01.2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսադիտարկման համակարգերի ներդրման խնդիրներ։
17:05 20.01.2022
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայի ժողովրդի մեծահոգաբար տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ ժամանակին ու խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրել հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին, տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ […]
16:40 20.01.2022
Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից, սակայն եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են պատշաճ գրառումներ քաղաքացու՝ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածը հաշվարկվում է ոչ վաղ, քան 14 տարեկանից: Աշխատանքային ստաժում հաշվարկվում է ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունվելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածը, ինչպես […]
15:49 20.01.2022
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: […]
15:37 20.01.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել […]
12:55 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք […]
12:54 20.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]
12:50 20.01.2022
Instagram սոցիալական ցանցը ներկայացնում է վճարովի բաժանորդագրություններ ստեղծելու հնարավորություն, որպեսզի բլոգերները կարողանան ավելի արդյունավետ դարձնել իրենց կոնտենտի մոնետիզացնելու (դրամայնացնել) գործընթացը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է սոցցանցի ղեկավար Ադամ Մոսերին։ «Այս շաբաթ մենք գործարկում ենք Instagram-ում վճարովի բաժանորդագրության առաջին տարբերակը, որպեսզի կոնտենտ ստեղծողները կարողանան իրենց ապրուստը վաստակել»,- ասել է նա։ Նոր գործառույթի օգնությամբ բլոգերները կկարողանան […]
12:32 20.01.2022
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, մասնագետների կարողությունների հզորացման ուղղությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Նրանցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամվում են մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ Հիշեցնենք, որ խնամատար ընտանիքներում […]
12:23 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
10:52 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ […]
10:25 20.01.2022
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։ Նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի […]
23:16 19.01.2022
Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգել մի տղամարդ ու հայտնել, որ Թոզկապ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ ու 420-ից ավելի […]
22:35 19.01.2022
2022թ. հունվարի 19-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 1946թ. ծնված Լավրենտ Արշակի Մարտիրոսյանի դին: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի […]
19:37 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, […]
19:26 19.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի վերագործարկմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Կարևորելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շարունակականությունն ու մարզի դպրոցներում ծրագրի իրականացման անխոչընդոտ ընթացքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է այս աշխատանքներում համագործակցության, ու ամեն ինչ արվելու […]
19:03 19.01.2022
ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով 18.01.2022 թվականին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն: Այս մասին հաղորդագրություն է տարածել […]
18:45 19.01.2022
2021 թվականի տարեվերջին կառավարության հաստատած որոշմամբ այս տարի ավանդների փոխհատուցման շահառուներ են համարվում 1939 թվականին ծնվածները։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը սկսել է հաշվառել այն քաղաքացիներին, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել ավանդների փոխհատուցման ծրագրից։ Փոխհատուցման կարգում փոփոխություններ չեն եղել, գործող է մնում արտոնյալ շահառուների ցանկը։ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ այս տարի […]
17:26 19.01.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ Նպաստների, կենսաթոշակների նշանակման ու վճարման, հաշմանդամության խմբի սահմանման, աջակցող միջոցների ձեռքբերման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող այլ դիմումներին առավել օպերատիվ կերպով ընթացք տալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայություն։ Խնդրում ենք վերոնշյալ դեպքերում գրություններն ուղարկել Միասնական սոցիալական ծառայության [email protected] էլեկտրոնային […]
17:00 19.01.2022
Անցած ամսվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի գրեթե 72%-ը եղել է Omicron շտամով, ընդ որում՝ Delta շտամը կազմում է 28%, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական զեկույցում՝ վկայակոչելով GISAID միջազգային գենոմի տվյալների բազայի վիրուսի տվյալները: Ինչպես նշվում է, փորձագետները հետազոտել են 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 14-ը ստացված նմուշները։ ԱՀԿ-ն ավելի վաղ […]
16:53 19.01.2022
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացները: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումը կիրականացվի մինչև հունվարի 25-ը, իսկ նպաստների վճարման վերջնաժամկետը հունվարի 27-ն է:
16:00 19.01.2022
Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։ Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսայե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։ Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]
15:03 19.01.2022
Շուրջ երկու տարի է՝ Արմավիրում իրականացվում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարում Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որի արդյունքում Արմավիր համայնքի այգիներում, մանկապարտեզներում, դպրոցներում, համայնքապետարանի շենքում տեղադրվել են տեսակավորման աղբամաններ, տեղեկացնում են Արմավիրի քաղաքապետարանից։ Առաջիկայում նախատեսվում է համայնքում տեղադրել մեծ թվով տեսակավորման մետաղական աղբամաններ` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ կնքած հուշագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է […]