TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արծվաբերդ գյուղում մի շարք գողություններ էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը

12:51 24.01.2022

Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 21-ի ժամը 20.00-ից հունվարի 22-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղի իրեն վստահված բնակարանի պատշգամբի պատուհանը կոտրելով՝ մտել էին տուն և գողացել սպասք ու տնտեսական ապրանքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ: Նա […]

̰
Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մարզում ծնվել է 153 երեխա` 83 տղա, 70 աղջիկ

12:47 24.01.2022

ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախորդ շաբաթ Շիրակի մարզում երկու զույգ երեխա է ծնվել, զույգերից մեկը` երկու աղջիկ, մյուսը՝ մեկ տղա, մեկ աղջիկ է եղել, ծնունդներիր թիվը 39 է։ 19 տղա և 20 աղջիկ է լույս աշխարհ եկել մարզում հունվարի 17-ից 23-ը։ Հունվարի 1-ից մինչ օրս Շիրակի մազրում […]

̰
Եղեգնավան գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

12:40 24.01.2022

Հունվարի 24-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի: Նույն օրը, ժամը 02.50-ին, նա […]

̰
Դանակահարություն Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը

12:32 24.01.2022

Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 44-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Վարորդը բերման է ենթարկվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

11:56 24.01.2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում: Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Արքայազն Հարրին Մեծ Բրիտանիայում պաշտպանության հայց է ներկայացրել

16:58 23.01.2022

Արքայազն Հարին մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել՝ Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում ոստիկանության պաշտպանության համար վճարելու համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ինչպես գիտեք, Սասեքսի դուքսը, հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական պաշտպանությունը, կորցրել է՝ 2020 թվականին թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո: Բացի դրանից, բրիտանական ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է արքայազնին պետական ​​պաշտպանություն տրամադրել՝ նույնիսկ իր սեփական գումարների […]

̰
 Քիմիական աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

10:12 23.01.2022

Ստոկհոլմի Կայուն զարգացման կենտրոնի գիտնականները հայտնել են, որ մարդածին աղտոտվածությունը հասել է չափազանց վտանգավոր մակարդակի, որը սպառնում է բնական էկոհամակարգերին: Այդ մասին գրում է The Guardian-ը։ Ըստ փորձագետների՝ աղտոտվածության ամենաբարձր մակարդակի պատճառը պլաստիկն է և ավելի քան 3,5 հազար սինթետիկ քիմիական նյութերը։ Սրանք թունաքիմիկատներ, արդյունաբերական միացություններ և հակաբիոտիկներ են: Դրանք ոչնչացնում են միջատներին, որոնցով սնվում […]

̰
Ռեկորդակիր զինվորները․ «Զինուժի» տեսանյութը Գինեսի գրքում գրանցված բանակային մարզիկների մասին

23:59 22.01.2022

Առաքելությունն ավարտված է։ ՀԱՊԿ ուժերի կազմում Ղազախստան գործուղված հայ խաղաղապահները վերադարձել են հայրենիք։ Նորակոչիկների առաջին քայլերը։ Զորամասերում ակտիվ փուլում են զինվորական պատրաստության դասընթացները։ Զորացրում կամ ճանապարհ դեպի տուն։ ժամկետային ծառայությունը պատվով ու փառքով ավարտած զինվորներն ամփոփում են բանակային երկամյակը։ Ռեկորդակիր զինվորները։ «Զինուժի» օբյեկտիվում Գինեսի գրքում գրանցված ու նաև միջազգային մրցահարթակում մեծ նվաճումների հասած բանակային մարզիկներն […]

̰
Ալավերդու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

19:21 22.01.2022

Համշախարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Ալավերդու Միասնական սոցիալական ծառայության  տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները։ Այս կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 21 000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։  

̰
Շիրակի մարզի համայնքները պատրաստվում են 2022-ի սուբվենցիոն ծրագրերին․ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 2-ն է

18:02 22.01.2022

Նոր փոփոխություններով սուբվենցիոն հայտերի ընդունման ավարտի ժամկետը փետրվարի 2-ն է։ Նոր վարչատարածքային կազմավորումներից հետո, խոսքը Շիրակի մարզում համայնքների խոշորացման մասին է, առաջին անգամ մարզպետարանը սուբվենցիոն առաջարկներ է ընդունելու ըստ տարածաշրջանների։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Շիրակի մարզի համայնքներն այսուհետ օգտվելու են մեծ ծրագրերից․ որքան մեծ է համայնքի բյուջեն, այնքան մեծ կլինի նրա և […]

̰
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

17:45 22.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Մարտունիի ( Մարտունի-Վարդենիս՝ ասֆալտբետոնե ծածկը բաց է), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե […]

̰
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից

17:30 22.01.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:   «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝ 1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: 2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության […]

̰
Լիտվայի բնակիչը վիճակախաղով 24 մլն եվրո է շահել

17:00 22.01.2022

Լիտվայի բնակիչը Eurojackpot վիճակախաղով շահել է 24 մլն եվրո, ինչը ռեկորդային գումար է Բալթյան երկրների համար, հայտնում է lrytas.lt պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Գլխավոր մրցանակը կազմել է ավելի քան 48 միլիոն եվրո, որը հավասարաչափ կիսվել է 2 հաղթողի միջև, ովքեր Գերմանիայից և Լիտվայից են: Սա ամենամեծ շահումն է ոչ միայն Լիտվայում, այլև Բալթյան բոլոր […]

̰
Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

11:19 22.01.2022

Այսօրվանից  ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի […]

̰
Արցախից Երևան տեղափոխված երեխայի վիճակը կայուն ծանր է․ կյանքին վտանգ չի սպառնում

22:27 21.01.2022

Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, երեխայի մոտ առկա են ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաներով

20:37 21.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Աշտարակի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (Սպիտակի ոլորաններ և Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Եղեգնաձորի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վայք (Ջերմուկ, Սարավանի լեռնանցք՝ ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Գառնի […]

̰
Ուկրաինայում Լենինի արձանը հանվել է աճուրդի

20:21 21.01.2022

Ուկրաինայի Նովգորոդ-Սևերսկի շրջանում Վլադիմիր Լենինի ապամոնտաժված արձանը աճուրդի է հանվել։ Աճուրդը հայտարարվել է Ուկրաինայի էլեկտրոնային և հանրային  գնումների հարթակում։ 4,2 հազար կգ քաշով և 5մ բարձրությամբ արձանը ձեռք բերելու հայտերն ընդունվում են մինչև հունվարի 26-ը։ Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 394 հազար գիրվենը, ինչը համարժեք է 14 հազար դոլարին։ Հայտնի է, որ Նովգորոդ-Սևերսկիում Լենինի արձանն […]

̰
Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը չի նվազում, բայց թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում

19:41 21.01.2022

Աշխատանքի հրավիրման հայտարարությունները Գյումրիի տարբեր հատվածներում հազվադեպ հանդիպողներից չեն: Ամենաշատ պահանջարկը սպասարկման ոլորտում է. հիմնականում թափուր են վարսահարդարների, մատնահարդարների, վաճառողների, մատուցողների, հավաքարարների հաստիքները: Միևնույն ժամանակ, չեն համալրվում նաև բժիշկների և բուժքույրերի թափուր տեղերը: Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում, ըստ գործատուների հայտերի, այս պահին մոտ 200 թափուր աշխատատեղ կա, նույն […]

̰
Պարեկները հետախուզվողին հայտնաբերել են Կոմիտասի պողոտայում

16:18 21.01.2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունվարի 20-ին Կոմիտասի պողոտայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Ենոք Մ.-ին, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) հատկանիշներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ դատախազություն

14:47 21.01.2022

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

14:27 21.01.2022

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 31-ամյա Հովհաննես Գ.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արթուր Մանուկյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու

13:38 21.01.2022

Երեկ քննարկված նախագծերի քվեարկությունից հետո Ազգային ժողովը շարունակել է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Ելույթից հետո Մանուկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

̰
Ավանի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն դանակահարած անձին

12:38 21.01.2022

Հունվարի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Ավանի Իսահակյան թաղամասի 4-րդ շենքից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա տղամարդու։ Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 34-ամյա տղամարդը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին հայտնաբերվել […]

̰
Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է

12:14 21.01.2022

Գյումրիում հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է և ոչ գազի արտահոսք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն […]

̰
Աբովյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով

11:58 21.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը Աբովյանի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, որով ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացվել […]

̰
Ռոբի Ուիլյամսը վաճառում է Բենքսիի երեք աշխատանք

11:42 21.01.2022

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը վաճառքի է հանում հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի երեք ստեղծագործությունները։ Աճուրդը կսկսվի մարտի 2-ին։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 20-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Այսպիսով, անհայտ պատճառներով երգիչը Sotheby’s աճուրդի տանն է հանձնել իր հայրենակցի՝ յուղաներկով արված այնպիսի կտավներ, ինչպիսիք են Girl with a balloon, Kissing Coppers և Disfigured – Vandalized Oils […]

̰
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

10:58 21.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: Կենսագրություն Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 2-ին, […]

̰
Անհանգստանալու կարիք չկա․ մարզպետարանը՝  Գյումրիում տարածված գազի հոտի մասին

23:32 20.01.2022

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրիում տարածված գազի հոտը քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ «Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:45 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]

̰
Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են

19:55 20.01.2022

Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու […]

̰
BACK_TO_TOP