14:05 30.01.2022
Բացահայտվել է Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում Երևան քաղաքի Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ: 2022թ. հունվարի 30-ին ժամը՝ 01:58-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն […]
10:10 30.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
23:44 29.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իրազեկում է փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների մասին. «Հարգելի´ սպառողներ, 2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը: Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, […]
19:58 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
19:53 29.01.2022
Գյումրիում գրեթե եռակի աճել են դեռահասների կողմից կատարված հացագործությունները։ 2020-ին 8 անչափահասի մասնակցությամբ գրանցվել է 6 դեպք, 2021-ին կատարվել է 20 դեպք, որին մասնակից են եղել 25 անչափահասներ։ Ոստիկանության արձանագրումով՝ եթե նախորդ տարիներին անչափահասների կատարած իրավախախտումները վերաբերում էին միայն գողության և ծեծի դեպքերին, այժմ դրանց բնույթն ընդլայնվել է։ 2021-ին Գյումրիում ոչ մի երեխա ընտանեկան բռնության […]
19:00 29.01.2022
Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։ «Ելնելով համավարակային իրավիճակից […]
18:45 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
12:49 29.01.2022
Հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր […]
12:39 29.01.2022
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշադք էր առաջարկել։ Նախապատրաստվում են նյութեր:
12:27 29.01.2022
Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից փող են գողացել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը: Կատարվում է քննություն։
20:46 28.01.2022
Վթարվել էր «Ղազանչի 1» 600 մմ-ոց մայրուղային ջրատարը, որով Աշոցքից ջուր է հասնում Գյումրիի բնակչության 60 %-ին և հարակից 7 գյուղերի սպառողների: Շիրակի մարզի Ամասիա համայնքի հարակից տարածքում վթարված խողովակաշարին հասնելու համար «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները ստիպված են եղել տրակտորով շուրջ 2 կմ ճանապարհ բացել ու ճեղքելով մոտ մեկ մետր բարձրություն ունեցող ձյան շերտը հասել […]
20:27 28.01.2022
Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն […]
20:09 28.01.2022
Հայկական զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր միջոցառումներ են անցկացվել Գյումրիի թանգարաններում ու պատկերասրահներում։ Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում ֆոնդերից դուրս են բերվել ու ցուցադրության են հանվել նկարչուհիների պատերազմական թեմատիկայով արված երկու կտավներ։ Դրանցից մեկը պատկանում է Մարիամ Ասլամասյանի վրձնին։ Կտավը, որում պատկերված են Արցախի ու […]
15:10 28.01.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Այսօր Հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը։ Եկե՛ք աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին։ Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի հզորացումն է»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
12:56 28.01.2022
Հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ Թբիլիսիի մետրոյում բռնություն գործադրելու գործով Թբիլիսիի դատարանը կալանավորել է 2 ոստիկանի՝ մտահոգվելով, որ մեղադրվող ոստիկանները կարող են դատական գործի ընթացքում թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել: Նրանք մեղադրվում են հաշմանդամություն ունեցող, խուլուհամր Լևոն Համբարձումովին «Իսանի» մետրոկայարանում հունվարի 23-ին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան ծեծել են՝ նույնիսկ տղայի հաշմանդամության մասին ընկերների նախազգուշացումներից հետո: Միջադեպը […]
11:00 28.01.2022
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը թերագնահատում է երկրի քաղաքացիներին։ Միլիարդատիրոջ վրդովմունքնի պատճառ էր դարձել էլեկտրական մեքենաների մասին ամերիկացի առաջնորդի խոսքերը: «Բայդենը հիմարի տեղ է դնում ամերիկացիներին»,- գրել է Մասկը իր հրապարակումներից մեկում։ Ավելի վաղ Բայդենը թվիթ էր հրապարակել, որում գովաբանել էր ամերիկյան ընկերություններին […]
10:43 28.01.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ․ «Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ 30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։ Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և […]
10:41 28.01.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու […]
20:57 27.01.2022
Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք՝ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Օրակարգի առաջին հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ մոտ 1 մլն 700 հազար դոլար կփոխանցվի Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի կառավարությանը՝ էներգախնայող համակարգերի գործարկման նպատակով: Գործադիրը քննարկել է նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրի փաթեթը: Մանրմասները՝ տեսանյութում։
20:46 27.01.2022
Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։ Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։ «4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ […]
20:10 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար(խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի […]
19:20 27.01.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են […]
16:18 27.01.2022
Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: ՎԱԾ-ը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի նույնականացման, բնակության վայրի, կրթության, մասնագիտության, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս անհրաժեշտ վերականգնողական միջոցառումների տեսակների […]
16:00 27.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝ […]
14:53 27.01.2022
Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածվածությամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարի հրամանով արդեն մի քանի օր է՝ գործում են նոր սահմանափակումներ։ Որքանո՞վ է QR կոդի պահանջն ազդել բիզնեսի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների շրջանառության վրա։ Թեմայի շուրջ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։