TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

16:00 19.01.2022

Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։ Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսայե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։ Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Արմավիրում աղբը տեսակավորվում է. առաջիկայում համայնքի բոլոր բնակավայրերում կտեղադրվեն տեսակավորման նոր մետաղական աղբամաններ

15:03 19.01.2022

Շուրջ երկու տարի է՝ Արմավիրում իրականացվում է «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարում Հայաստանի համայնքներում» ծրագիրը, որի արդյունքում Արմավիր համայնքի այգիներում, մանկապարտեզներում, դպրոցներում, համայնքապետարանի շենքում տեղադրվել են տեսակավորման աղբամաններ, տեղեկացնում են Արմավիրի քաղաքապետարանից։ Առաջիկայում նախատեսվում է համայնքում տեղադրել մեծ թվով տեսակավորման մետաղական աղբամաններ` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ կնքած հուշագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է […]

̰
ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև փաստաթղթավորման պահանջի խախտման մի շարք դեպքեր

15:00 19.01.2022

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված […]

̰
Դավիթ Բաբայանը մամուլի ասուլիսին խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից

13:28 19.01.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր մամուլի ասուլիս է տվել և նշել, որ նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Բաբայանն ընդգծել է, որ 2021-ին, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերով արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից, իսկ հաջողություններ ակնկալելու համար, ըստ […]

̰
Musk Factor բազմասերիանոց ֆիլմին միացել է NASA-ին կից ինստիտուտի գիտնական դոկտոր Արմեն Խրլոփյանը

12:51 19.01.2022

Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, ով աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։ Դոկտոր Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, ով աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հարցում։ Վերջինս որպես գիտական խորհրդատու միացել է Musk Factor-ի թիմին։ […]

̰
Տեսագրության մեջ պատկերված անձը որոնվում է

12:27 19.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
ՍՊԸ-ի դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են

12:20 19.01.2022

2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 […]

̰
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի, արգելքների, ծանուցումների, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու հիմքերի մասին

12:17 19.01.2022

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն առաջանում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ՝ ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։ Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ […]

̰
Մոսկվայում երկարաձգվել է տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը

19:25 18.01.2022

Մոսկվայի իշխանությունները երկարացնում են տարեց քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմը, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ կոչ անելով ռիսկային խմբերի քաղաքացիներին ուշադիր լինել իրենց առողջությանը։ «Մենք երկարացնում ենք տարեցների ինքնամեկուսացման ռեժիմը, քանի որ այսօր հիվանդության բարդացումներ ունենք հիմնականում այն ​​ակտիվ խմբում, որոնք արձակուրդներին եղել են զբոսաշրջային ճամփորդություններում և այլն։ Երբ հիվանդացությունը հասնում է այս խմբին՝ տարեց մարդկանց, այդ […]

̰
Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»

18:31 18.01.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատասխանատուները շրջել են հաստատություններում, ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին ու ծառայությունների որակին։ Շրջայցի ժամանակ նախարարն ու մարզպետը հաստատությունների ղեկավարների հետ զրույցում կարևորել […]

̰
Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

18:18 18.01.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված […]

̰
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

17:44 18.01.2022

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը կմասնակցեն համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի Արևելյան ռազմական օկրուգի (VVO) մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանի ռազմածովային ուժերի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման նախատեսվող համաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ռուսական նավերը կհամալրեն նաև սննդի, ջրի և վառելիքի պաշարներով։ […]

̰
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար

15:51 18.01.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Սրբազան հայրը որոշել է 100,000 եվրոյի ներդրում ուղարկել Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանին գտնվող միգրանտներին, ինչպես նաև կաթոլիկ Կարիտասի լեհական բարեգործական կազմակերպությանը՝ երկու երկրների սահմանին միգրանտների հետ կապված արտակարգ իրավիճակը […]

̰
Տոնգա կղզիներում ցունամիները զոհերի պատճառ են դարձել

15:41 18.01.2022

Տոնգա ծայրամասային կղզիները մեծապես տուժել են հզոր հրաբխի ժայթքումից և ցունամիից, ավերվել է մի ամբողջ գյուղ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տոնգայի ոստիկանությունը հայտնել է երկու հաստատված մահվան մասին: Երկրում կապի դադարեցման պատճառով զոհերի իրական մասշտաբները պարզ չեն։ Ավստրալիայի Խաղաղ օվկիանոսի հարցերով նախարար Զեդ Սեսելյան ասել է, որ Տոնգայի պաշտոնյաները հույս ունեն մարդկանց տարհանել մեկուսացված […]

̰
Whatsapp-ը ստանում է նոր ստեղծագործական հատկություն

14:21 18.01.2022

WhatsApp-ի հանրահայտ հաղորդագրությունների հավելվածի նոր ֆունկցիան օգտատերերին նկարելու հնարավորություն կտա: Այս մասին հայտնում է WABetainfo պորտալը։ Հավելվածի թարմ բետա տարբերակում հայտնաբերվել են նկարչական գործիքներ։ WhatsApp-ի ներկառուցված պատկերների խմբագրիչը կբարելավվի նոր մատիտներով։ Գործիքները թույլ կտան լուսանկարների և տեսանյութերի վրա ավելի հաստ գծեր անել: Ներկայումս WhatsApp-ում դուք կարող եք փոխել մատիտի գույնը, բայց չի կարելի ավելացնել կամ […]

̰
Ո՞վ է 2021 թվականի ամենահայտնի երաժիշտը

12:57 18.01.2022

Դրեյքը 2021 թվականի ամենահայտնի արտիստն է։ Նա ունկնդրումների թվով առաջ է անցել Քանյե Ուեսթից, Ջեյ Քոուլից և Թայլերից, The Creator-ից: Հաղթողը հրապարակվել է Chart Data-ի կողմից Twitter-ում: Սթրիմինգային ծառայություններում նրա երգերի ունկնդրումների թիվը հասել է 8,6 միլիարդի։ Սա նշանակում է, որ լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։ Արտիստի Certified Lover Boy ալբոմը անցած տարվա […]

̰

12:26 18.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող հանդիսությունների սրահի հետնամասում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, 26-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով […]

̰
Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալներում առկա տարբերությունները շտկվել են

10:35 18.01.2022

Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել են ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական […]

̰
Ոստիկանության մի շարք բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր

23:22 17.01.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի […]

̰
Ստուգայցեր են իրականացվել սննդի շղթայի ընկերություններում

21:16 17.01.2022

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին` հունվարի 14-16-ը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի (27) և Գեղարքունիքի (18) մարզային կենտրոնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի 45 ընկերություններում։ Հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

̰
̰
Հունվարի 22-ից ներդրվող սահմանափակումների հետևանքով հասարակական սննդի վայրերում ու մշակութային կենտրոններում մարդկանց հոսքի նվազում է սպասվում

19:53 17.01.2022

Հունվարի 22-ից Հանրապետությունում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Մասնավորապես, առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու QR կոդ ներկայացնելու, կարգելվի քաղաքացիների մուտքը ժամանցի, հանրային սննդի վայրեր, կինոթատրոններ, համերգասրահներ ու թանգարաններ: Առաջիկա օրերին սպասվում է պոլիկլինիկաներ մարդկանց հոսքի ակտիվացում, և ՀՎԿԱԿ-ի մարզային մասնաճյուղերն ապահովվում են Հանրապետությունում կիրառելի վակցինաներով, իսկ կինոթատրոնները, համերգասրահներն ու թանգարանները պատրաստվում են  ենթարկվել հակահամաճարակային  […]

̰
Զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

19:33 17.01.2022

Հունվարի 17-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները ներկայացրել են անձնակազմի  մարտական պատրաստութ­յան, զինվորական կար­­­գապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման իրականացված աշխատանքները։ Ամփոփելով նիստը՝ զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, խրախուսել առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

̰
Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

19:03 17.01.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և […]

̰
ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Զորամիավորումների կառավարում» կրթական ծրագիրը

18:56 17.01.2022

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ-ի օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի կրթական ծրագիրը:   Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառա­վարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի և […]

̰
Անցած շաբաթ Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա

18:35 17.01.2022

26 տղա, 16 աղջիկ՝ անցած շաբաթ Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

17:30 17.01.2022

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: […]

̰
Տոնգայում հրաբխի ժայթքման հարվածային ալիքները հասել են Ուկրաինա

15:55 17.01.2022

Ուկրաինացի գիտնականները Տոնգայի թագավորությունում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, հզոր հրաբխի ժայթքումից հարվածային ալիքներ են գրանցել։ Այս մասին հայտնում է Խարկովի հիդրոօդերևութաբանության տարածաշրջանային կենտրոնը։ Մասնագետները նշում են, որ ժայթքումից առաջացած հարվածային ալիքները երկու անգամ պտտվել են մեր մոլորակի շուրջ։ «Դա հաստատվում է բազմաթիվ երկրներում թվային բարոմետրերի բազում չափումներով: Զգայուն սենսորները հայտնաբերել են օդի խտության […]

̰
Վաղը Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

15:54 17.01.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին՝ ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP