20:12 06.11.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է […]
19:19 06.11.2021
Նոյեմբերի 6-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի […]
17:59 06.11.2021
Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։ Տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հասարակայնության հետ կապերի բաժինը։ Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ […]
11:46 06.11.2021
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն, որը 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները նոյեմբերի 5-ին […]
20:53 05.11.2021
Նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ըստ հաղորդագրության, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Տեղեկացնում է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղարը։
20:45 05.11.2021
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են մշակույթի տան 190 քառակուսի մետր հատվածի, որպես հանդիսությունների տան վերակազմավորման աշխատանքները, 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Լեռնակերտ համայնքի մշակույթի տան […]
20:33 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ […]
20:02 05.11.2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը հատկացվելու է 335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամն ուղղվելու […]
19:54 05.11.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով վերականգնվել է Հ-46-Խոտ գյուղի մոտ 2 կմ ճանապարհահատվածը։ Այն սկսվում է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը: Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։
19:46 05.11.2021
Նոյեմբերի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելել են Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերիա Բելյանինան և միջազգային համագործակցության վարչություն պետի տեղակալ Օլգա Գլուխովցեվան: Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։
19:40 05.11.2021
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը վկաների հարցաքննության փուլում է։ Նախորդ դատական նիստին ցուցմունքներ էին տվել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հարազատները։ Հերթական դատական նիստին պետք է հարցաքննվեին գործով առանցքային համարվող վկաներ։ Խոսքը Ռազգիլդեևի ծառայակիցների մասին է, որոնց հետ նա դեպքի օրը ժամանակ է անցկացրել Գյումրիի գիշերային ակումբներում։ Ծառայակիցները, սակայն, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այլևս […]
16:35 05.11.2021
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել […]
12:40 05.11.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Պարզվեց, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում խուզարկվեց նաև […]
12:34 05.11.2021
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան: Վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին: Մեքենայի բեռնախցիկից նա ներկայացրել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ: Նա հայտնել […]
12:27 05.11.2021
Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են: Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական […]
23:58 04.11.2021
Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը սառույցների հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Այս մասին գրում է Express թերթը։ Կլիմայի փոփոխությունից տուժած տարածքների թվում են Կիրիբատին, Տուվալուն և Մարշալյան կղզիները։ Ինչպես հայտարարել է Կիրիբատիում Climate Action Network բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների գլոբալ ցանցի համակարգող Պելենիզա Ալոֆան, Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովը կենսական նշանակություն ունի կղզի-պետության համար: […]
23:31 04.11.2021
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց մի դեղատան աշխատակցուհուց: Նա հայտնեց, որ անհայտ անձը խաբեությամբ հափշտակել էր 30 հազար դրամ: Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ պարզվեցին և՛ խարդախության մեխանիզմը, և՛ խարդախի ինքնությունը: էջմիածնի բնակիչ, 42-ամյա տղամարդը ծրար էր հանձնել դեղատան աշխատակցուհուն և հայտնել՝ իբր այն պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող […]
23:08 04.11.2021
Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: `
20:20 04.11.2021
Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը: Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել էր նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը: Տեղեկացնում է Արթիկի […]
19:45 04.11.2021
Նոյեմբերի 2-4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել […]
19:39 04.11.2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին […]
19:26 04.11.2021
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդման արարողությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսել է այն ծրագրերի մասին , որոնք պատրաստվում է իրականացնել իր ղեկավարման տարիներին։ Քաղաքապետը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել ավագանու կազմում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Ես կոչ եմ անում համերաշխության և միասնության։ Եթե բոլոր ուժերը, ցանկացած մարդ, քաղաքի շահերով հետաքրքրված […]
19:20 04.11.2021
Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]
18:46 04.11.2021
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և հայ ակադեմիկոսների: Ակադեմիկոս Սերգեևն իր երախտագիտությունը հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է առաջին անգամ […]
18:37 04.11.2021
Հովհաննես Հարությունյանն այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում։ Այն, որ մարզպետի պաշտոնից հեռանալու է, իրեն պարզ է եղել, երբ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակցության առաջարկն ընդունել է ու գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը։ Այս մասին Հովհաննես Հարությունյանն ասել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսի […]
16:00 04.11.2021
«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքները, որի պատճառով 24 ժամով դադարեցվել է Երևանի մի քանի վարչական շրջանների և Արարատի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, ընթանում են ըստ ժամանակացույցի, տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Հիմնական խնդիրը Նուբարաշենից ոչ հեռու ջրատարի 60 մետրանոց վթարային վիճակում գտնվող հատվածի փոխարինումն է նոր խողովակաշարով: Իսկ վթարայնության պատճառը ըստ «Կենտրոն» շահագործման տեղամասի […]