10:39 18.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից […]
08:20 18.10.2021
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերից առաջարկել է արգելել չամուսնացած ռուս կանանց արձակուրդ մեկնել Թուրքիա: Նրա խոսքով՝ տեղացի տղամարդիկ հայտնի են իրենց «ոչ լավագույն վարքագծով» և անընդհատ փորձում են «կանանց հարբեցնել թունդ խմիչքներով»: «Շատ հաճախ ռուս աղջիկների մոտ կա չհասկանալու խնդիր, երբ ենթարկվում են թուրք գայթակղիչների սիրահետումներին: Նրանք երգեր են երգում մեծ […]
21:11 17.10.2021
Հնագետները Յավնեում՝ Թել Ավիվից հարավ, հայտնաբերել են 1 500 տարի առաջ կառուցված հնագույն գինեգործական համալիր: Փորձագետները նշում են, որ Յավնեի այս վայրը բյուզանդական ժամանակաշրջանի հայտնի ամենամեծ գինու համալիրն է՝ մոտ 7 հազար քառակուսի մետրով ներառում է հինգ գինու հնձաններ և պահեստներ: Գտել են նաև վառարաններ՝ կավե տարաների և տասնյակ հազարավոր բեկորների և սափորների արտադրության համար: […]
20:54 17.10.2021
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է։ Ժամը 20․00-ին փակվել են բոլոր 82 ընտրատեղամասերը։ Հանձնաժողովներն անցնել են ձայների հաշվարկին։ Գյումրիում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է ընտրողների մասնակցության բավական ցածր ցուցանիշ։ Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներով՝ ժամը 20․00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26 417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 24․14 %-ը։ […]
20:48 17.10.2021
Դնեպրում հարբած ուսուցչուհին հարվածել է երկու երկրորդ դասարանցիների: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է տուժած երեխաներից մեկի մայրը: «Երեկ, ըստ 2 -րդ «Բ» դասարանի երեխաների, և, մասնավորապես, իմ դստեր ուսուցչուհին աշխատանքային օրվա ընթացքում օղի է խմել, և հինգերորդ դասաժամին նա արդեն չի կարողացել խոսել: Բացի այդ, նա հարվածել է երկու աղջկա գլխին, իբր նրանք չեն գրել […]
20:16 17.10.2021
ՌԴ Վոլոգդայի շրջանի Վելիկի Ուստյուգից ռուս Ձմեռ պապն առաջիններից էր, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ըստ շրջանի ղեկավարի՝ Ձմեռ պապը պարբերաբար PCR թեստեր է հանձնում և պատրաստվում է երեխաների հետ հետագա հանդիպումներին, փոխանցում է ТАСС – ը: «Նա առաջինն էր, ով պատվաստվեց, քանի որ պետք է աշխատի երեխաների հետ, ինչպե՞ս կարող է Ձմեռ պապը չպատվաստվել: […]
17:40 17.10.2021
Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի՝ SHANTNEWS -ին հայտնած տվյալներով՝ Գյումրիում ժամը 17։00-ի դրությամբ՝ 82 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն քվեարկելու իրավունք ունեցող 109 հազար 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 43 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 18.31 տոկոսը։ Գյումրիում այսօր 6-րդ անգամ քաղաքապետ են ընտրում։ Ընտրությունը համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, […]
17:04 17.10.2021
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 26627 -ը կամ 15,97 տոկոսը։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։ […]
14:44 17.10.2021
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00 – ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 10 216-ը կամ 6.13 տոկոսը։ Առավելագույն մասնակցությունը եղել է Տաթև և Մեղրի համայնքներում՝ կազմելով համապատասխանաբար 14.71 և 14.64 տոկոս։
13:51 17.10.2021
Գյումրիում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ, ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, […]
11:43 17.10.2021
Հոկտեմբերի 16-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ-ը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի […]
11:33 17.10.2021
Ներկայումս ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման […]
10:00 17.10.2021
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Ինչպես հայտնում է ԿԸՀ-ի պաշտանական կայքը, նշված երեք համայնքներից 1-ում ընթանում են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Նշված ընտրություններն […]
21:22 16.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորում է Հայ մամուլի օրվա կապակցությամբ: «Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը: Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու […]
19:58 16.10.2021
Այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական գույք է տրամադրել տեղամասերին։ Քվեաթերթիկներ, ծրարներ, կնիքներ, քվեախցիկներ ու տուփեր, այս ամենը տեղամասային կենտրոններում այսօր են տեղադրվել՝ համաձայն գործող կարգի։ Իսկ վաղն առավոտյան ժամը 8-ից կմեկնարկի քվեարկությունը։ ՏԻՄ ընտրությունները համակարգում է միայն մեկ տարածքային ընտրական հանձնաժողով, տեղամասերի թիվն էլ բավական մեծ է՝ 82-ը։ Յուրաքանչյուր […]
19:09 16.10.2021
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող բնակելիից կատարվել է բնակչության տարհանում: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ, քանի որ, փորձագետների կարծիքով, շենքն ապրելու համար անվտանգ չէ: Փորձաքննության եզրակացության մասին բնակիչներն իմացել են երեկոյան, որից հետո հեռացել են տարածքից: Բնակելին բաղկացած է հինգ մուտքերից, հինգերորդ մուտքը, որը փլուզված տան անմիջական հարևանությամբ է, մի քանի […]
19:02 16.10.2021
Գյումրիի գիշերօթիկ և խնամքի հաստատությունների վերջնական լուծարումից և դրանց փոխարեն աջակցության մեկ կենտրոնի վերակազմավորումից հետո խնամվող երեխաների թիվն այս պահին 39-ն է։ Նրանց մի մասը Տավուշի և Լոռու մարզերից են։ 16-ի վերադարձը ընտանիք խիստ ռիսկային է։ «Ճգնաժամային կենտրոնները Հանրապետությունում երեքն են՝ 1-ը Երևանում, 1-ը՝ Սյունիքում, մյուսը՝ Գյումրիում։ Գյումրիի այս կենտրոնում Լոռու և Տավուշի մարզերի կյանքի […]
18:37 16.10.2021
Հայ մամուլի օրվա առիթով լրագրողներին շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ «Չորրորդ իշխանության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ։ Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։ Այսօր տպագիր […]
18:28 16.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում […]
18:15 16.10.2021
Կիսով չափ ձնոտ սարեր, փոփոխվող եղանակ, խորդուբորդ, բայց հաղթահարելի բարձունք․ Հանրապետության հյուսիս- արևելյան դիրքերից մեկում լինելու համար շուրջ 2 ժամ պահանջվեց։ Shantnews-ի նկարահանող խումբը եղել է Հանրապետության հյուսիս-արևելյան, արևելյան դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնողների հետ։ Առջևում ձմեռ է․ դիրքերում դրա գինը լավ գիտեն։ Հրաչիկը սառած ձեռքերով, երկար փայտերն է կացնով կոտրում, որ ընկերներն էլ հավաքեն […]
16:35 16.10.2021
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում գազի արտահոսքի ահազանգով հրշեջներին կանչել են առևտրի կենտրոն: Ավելի ուշ պարզվել է, որ հոտի աղբյուրը արևադարձային պտուղն է եղել: Հաղորդում է The Guardian-ը: «Կարճ որոնումներից հետո հրշեջ-փրկարարները հաստատեցին, որ հոտի պատճառը, ըստ էության, դուրիան պտուղն է», – ասվում է հաղորդագրության մեջ: Դուրիանը շատ սուր և հատուկ հոտով պտուղ է: Ասիայում արգելվում է […]
12:11 16.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:40-ին, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության […]
11:54 16.10.2021
Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:
10:33 16.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ […]
10:21 16.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, […]
23:50 15.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ամիրյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
21:59 15.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների […]
19:40 15.10.2021
Գյումրիի քաղաքապետի նոր պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի 5 աշխատակիցներ։ Բոլորը զբաղեցրել են հայեցողական պաշտոններ։ Քաղաքապետի աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակն արդեն հանված էր, իսկ ընդունարանի աշխատակցուհին նոր էր։ Նախկին քաղաքապետի անունով ցուցանակն էլ դարձել էր գործավարուհուն աշխատանքից ազատելու պատճառ։ «Առաջին օրը հանվեց ցուցանակը, երկրորդ օրը ես եկա աշխատանքի, ու ցուցանակը տեղում էր։ […]
16:15 15.10.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ, հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում, մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-16:00-ն սահմանվել է հերթապահություն մանկաբույժի/ընտանեկան բժշկի կողմից: Հարցերի և գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարներով: ✅ 1.«Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ-010-42-21-70, 010-42-06-72 ✅ 2.«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-010-45-06-60 ✅ 3.«Թիվ 5 […]
12:30 15.10.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ […]