18:50 16.09.2021
ՀՀ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տիրող իրավիճակին, Որոտան գյուղի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի գործունեությանը։ Փոխվարչապետը վստահեցրել է, որ Իրանից Հայաստան բեռնափոխադրումները չեն նվազել և իրանցի վարորդներին ուղեկցում են հայկական շարժական ոստիկանական խմբերը։ «Ոստիկանական կետերը դա Ադրբեջանի անելիքն է, մենք չենք […]
15:15 16.09.2021
Տնտեսության վրա ինչպիսի՞ ազդեցություն են ունենում Գորիս-Կապան ճանապարհին առաջացած խնդիրները․ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում թեմային անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:37 16.09.2021
Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա: Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են: […]
11:18 16.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։ Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։ «Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի […]
08:11 16.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քահանաների շրջանում իրականացված գաղտնալսումն ու աուդիո ֆայլերի տարածումը անվանել է դավադրություն պետության և եկեղեցու դեմ: Ղարիբաշվիլին ենթադրում է, որ հոգևորականության ներկայացուցիչների գաղտնալսման ձայնային ֆայլերի տարածման սկանդալում կարող է ներգրավված լինել նախկին վարչապետ Գեորգի Գախարիան ու նախկին ՊԱԾ պետի տեղակալը: «Սա ուղղակի դավադրություն է պետության և եկեղեցու դեմ ապակառուցողական ընդդիմության ՝ Սաակաշվիլիի […]
23:26 15.09.2021
Կառավարության վաղվա օրակարգում է ընդգրկված «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի […]
20:23 15.09.2021
Ֆրանսիայի դեսպանությունը փակ կլինի այցելուների համար սեպտեմբերի 20-ին և 21-ին, որոնք Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Այդպիսով՝ քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:
19:00 15.09.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։ Երկու ամիս […]
14:40 15.09.2021
«Ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացին կունենա այն ընկալումը, որ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու համար մենք ունենք բավարար զգայունություն»,- այսօր կայացած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարեկան ամփոփիչ զեկույցում այս մասին նշել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովն այս պահին հնարավորություն ունի ստանալ 9000 պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի վերաբերյալ տեղեկատվություն, և որ մեթոդաբանությունը խոստանում […]
12:46 15.09.2021
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում տվեց Տարոն թաղամասի 67-ամյա մի բնակիչ. ժամը 2.00-2.15-ն ընկած ժամանակահատվածում առևանգել էին Աղայան փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործում էր որպես տաքսի: Բազումի քրեական հետախույզներն անցան գործի: Հաջողվեց գտնել ականատեսի, որը հայտնեց, թե մեքենան շենքի բակից քշել-տարել է ձեռնոցներով տարեց […]
12:14 15.09.2021
Սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի […]
11:59 15.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Եգիպտոսին կհատկացնի ընդամենը 170 միլիոն դոլար ՝ նախկինում խոստացված 300 միլիոն դոլարից: Մնացած գումարը կուղարկվի այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները կսկսեն կատարել մարդու իրավունքների ոլորտում որոշակի պայմաններ: Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնում է Politico-ն: Միևնույն ժամանակ, սահմանափակումներ կդրվեն նաև ֆինանսական օգնության այդ հատվածի օգտագործման վրա, որն այնուամենայնիվ հասնում է […]
11:44 15.09.2021
Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին […]
11:32 15.09.2021
Վրաստանի ընդդիմադիր Pirveli հեռուստաալիքի եթերում հրապարակվել են վրացական հոգևորականության ներկայացուցիչների խոսակցությունների ձայնագրությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանքը ընդդիմադիր հեռուստաալիքին տրամադրել է Պետական անվտանգության ծառայության նախկին պաշտոնյան: Խոսքը 100 -ից ավելի հոգևորականների հսկողության և գաղտնի ձայնագրության ավելի քան 3000 ֆայլերի մասին է: Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ հոգևորականների գաղտնի հսկողության մասին ԶԼՄ -ներում տարածված տեղեկատվության հիման վրա։Հարուցվել […]
10:48 15.09.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։ Կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների […]
19:56 14.09.2021
2021 թվականին Գյումրիի քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 63 միկրոավտոբուսներ, սակայն, տրամսպորտային միջոցները հիմնական կայանատեղի չունեն, այս պահին դրանք կայանված են քաղաքի տարբեր հատվածներում համայնքապատկան ու անհատ քաղաքացիներին պատկանող տարածքներում։ Նոր միկրոավտոբուսների համար պետք է ավտոպարկ կառուցել, ըստ նախնական գնահատումների, այն կարժենա 62 միլիոն դրամ ։ «Տարիներ առաջ կառավարությունը մեզ տրամադրեց Ղանդիլյան փողոցում գտնվող […]
19:25 14.09.2021
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելու, տրանսպորտային ոլորտը բարելավելու, ապօրինի շինարարությունները կասեցնելու, վիրավոր զինծառայողների և Ստեփանակերտին օժանդակելու խնդիրներին։ Ինչպես հայտարարվել էր, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար նախատեսված գումարի որոշ մասը Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նվիրաբերել Արցախին։ Ավագանու անդամ Դավիթ […]
19:13 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս, փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են […]
19:06 14.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։ Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը […]
18:58 14.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը […]
18:51 14.09.2021
Գյումրիի ավագանին վերադարձել է արձակուրդից և այսօր անցկացրել է հերթական նիստը՝ բավական հագեցած օրակարգով։ Քննարկվող հարցերը 54-ն էին։ Առաջին հարցը, որ քննարկել է ավագանին, վերաբերել է բյուջեում պահուստային ֆոնդ ձևավորելուն։ Ավագանու անդամներն, առանց դեմ ձայների, որոշեցին վարչական բյուջեից 412 միլիոն դրամ տեղափոխել ֆոնդային մաս։ Հատկացումների մասով հարցերից մեկն էլ վերաբերում էր Գյումրիի երաժշտական դպրոցների ուսուցիչների […]
18:30 14.09.2021
«Կումայրի» արգելոցի հին ու վթարային շենքերի պահպանության, վերականգնման ուղղությամբ առաջարկներն ավելացել են: Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը 10-ից ավելի կառուցապատման նախագծերի փաթեթներ է ընդունել: Մի քանիսն արդեն ստացել են շինթույլտվություններ։ Դրանցից մեկը պատմական միջուկի կենտրոնում է՝ Շահումյան 119 հասցեում։ Ալեքպոլյան շրջանի առանձնահատուկ ճարտարապետությամբ կառույցը «Հայֆիլմ»-ից հայտնի նկարահանման վայր է եղել։ Դրվագներից մեկի լուսանկարներն են «Կտոր մը […]
18:23 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 19-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, […]
14:25 14.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Մյասնիկյան, Լերմոնտովի, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:31 14.09.2021
Երևանի քաղաքապետարանում անցկացվում է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելուն, տրանսպորտային ոլորտը բարելավելուն, ապօրինի շինարարությունները կասեցնելուն, վիրավոր զինծառայողներին և Ստեփանակերտին օժանդակելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:21 14.09.2021
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերության ՝ Privateer Space- ի ստեղծման մասին: «Ստեղծվում է մասնավոր տիեզերական ընկերություն ՝ Privateer Space- ը, որը նման չի լինի այլ ընկերությունների», – գրել է Վոզնյակը Twitter– ում: Նա նաև YouTube– ում տեղադրել է ձեռնարկության կարճ տեսաֆիլմով՝ հղում: Տեսանյութում ասվում է, որ Privateer Space- ը հիմնադրել է […]
09:41 14.09.2021
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
20:00 13.09.2021
Մեկնարկել են Սարալանջ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փուլով նախատեսվում է իրականացնել 4 սենյակների, 2 սանհանգույցների, միջանցքի և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։ Վերանորոգվելուց հետո սենյակներից երեքը ծառայելու են համայնքի դպրոցահասակ երեխաների համար՝ որպես պարի, երաժշտության և սպորտային խմբակների, իսկ մեկը՝ համայնքի տարեց բնակիչների ժամանցի […]