19:40 17.09.2021
Այսօր գյումրեցի լեզվաբան Գայանե Աղաբալյանը ներկայացրել է իր առաջին գիրքը, որը կոչվում է «Արևոտ խոհարարը»։ Այն իրական պատմություն է, որի գլխավոր հերոսը Դաունի համախտանիշ ունեցող 28 ամյա Հովհաննեսն է, որը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներգրավվել է հասարակական կյանքում, սովորել ու աշխատում է «Արեգակ» փուռ-սրճարանում։
«Հաճախ էի այցելում «Արեգակ» փուռ-սրճարան, բրոշուրներից մեկում կարդացի Հովհաննեսի մասին ու ինձ իր պատմությունը շատ հետաքրքրեց։ Այդ ժամանակ սովորում էի Ամերիկյան համալսարանում և մանկական գրականություն առարկայի դասաժամին պետք է գրեինք մի պատմվածք։ Ես գրեցի Հովհաննեսի պատմությունը, հետո այն դարձավ իմ ավարտական աշխատանքի թեման։ Որոշեցինք գիրք տպագրել, ու 24 ժամում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Գրքում ներկայացրել եմ Հովհաննեսի կյանքի համառոտ պատմությունը։ Նկարագրել եմ նրա անցած ուղին, հաղթահարած դժվարությունները, ինչպես է ինքը սկսում աշխատել ու երազանքներ ունենալ»,- ասում է գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանը։
Հեղինակը գրքում պատմում է Հովհաննեսի ուժեղ կամքի ու նպատակասլացության մասին, որպես օրինակ՝ առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող մյուս երեխաների ու երիտասարդների համար։
«Սա դասագիրք է և գիրք, որ բոլորին սովորեցնելու է ինչ-որ բան, լցնելու է մեր հոգիները և հարստացնելու է։ Յուրաքանչյուր գրքի հետ մենք փոխվում ենք, և վստահ եմ, որ այս գրքով շատերիս ներաշխարհում ինչ-որ բան կփոխվի․․․ Շատ բան կփոխվի»,- նշում է «Էմիլի արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։
Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննեսն ու իր մայրը՝ տիկին Սաթենիկը։ Նա անգնահատելի աշխատանք է կատարել որդուն հասարակություն վերադարձնելու համար։ Հովհաննեսը հուզված էր, շատ կարճ իր շնորհակալությունն է հայտնել գրքի հեղինակներին ու նշել, որ պետք է չընկճվել, այլ պետք է երազանք ու նպատակ ունենալ ու շարժվել դեպի դրանց հաղթահարման ուղղությամբ։
«Այս գիրքը իմ մասին է․ անսպասելի էր, որ իմ պատմությունը կարող է գիրք դառնալ, շնորհակալ եմ շատ, թող ինձ նման բոլոր մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պայքարեն, ես թող բոլորի համար լավ օրինակ դառնամ»,- հուզված նշում է Հովհաննեսը։
«Արևոտ խոհարարը» գիրքը նկարազարդված է մանկական մոտիվներով՝ նախատեսված երկու տարեկանից բարձր ընթերցողների համար։ Գիրքը տպագրվել է բարերարների աջակցությամբ, վաճառքից գոյացած հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաների բիզնես գաղափարների իրականացման ֆոնդին։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...