19:08 13.09.2021
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։ Այս մասին գրում է Ermeniaber.am-ը։ Զեկույցի համաձայն՝ 2020-ին առնվազն 227 բնապահպան է սպանվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Արձանագրվել է, որ «Կլիմայի փոփոխությունների մասին» Փարիզյան համաձայնագրի ստորագրումից, այսինքն՝ 2015 թվականից հետո ամեն շաբաթ միջինում […]
18:44 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը: Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա […]
15:42 13.09.2021
Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից: Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի […]
15:00 13.09.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը նախատեսված է ընդդիմության թեկնածուի համար:
10:58 13.09.2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:
18:40 12.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կիրակնօրյա թիրախում մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի խոշոր խանութներն էին։ Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար […]
13:05 12.09.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսա, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի […]
12:53 12.09.2021
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են, օրեր անց զինծառայության կմեկնեն պահեստազորայինների հաջորդ հերթափոխը։ Պահեստազորայինների հավաքներին մասնակցում են բոլորը. տնօրեն, ենթակա, պաշտոնյա և բանվոր` խտրականություն չկա։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։
19:20 11.09.2021
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերում նորից համայնքները առաջնահերթություն են տվել գյուղամիջյան ճանապարհների, ջրագծերի նորոգմանը, մանկապարտեզների կառուցմանը։ Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացրած յոթ ծրագրերն էլ հաստատվել են, որոնց ընդհանուր արժեքը 350 միլիոն դրամ է, միջինը՝ 50 տոկոս համայնքի ներդրումով։ Երկրաշարժի հետևանքով նախկին Ախուրյան շրջկենտրոնը ևս կորցրել է բազմաբնակարան շենքերի կեսից ավելին, մի մասն էլ վթարայնության պատճառով ապամոնտաժվել են։ […]
18:50 11.09.2021
Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում ընթանում են 6-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6-րդ փողոցի 900, 7-րդ փողոցի 250 քառակուսի մետր, ընդհանուրը՝ 1 150 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 17մլն 340 հազար դրամ է, որից պետության համամասնությունը […]
17:59 11.09.2021
Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։ Ըստ «Ռուդավի» լրատվականի, միջադեպը տեղի է ունեցել Իրաքյան Քրդստանի Դահուկ քաղաքում: Ոստիկանները գումարի և ոսկու մեծ մասը վերադարձրել են տիրոջը, սակայն կողոպտչին չեն ձերբակալել, քանի որ նա արդեն լքել էր Իրաքյան Քրդստանը: Հաղորդվում է, […]
17:38 11.09.2021
Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացումներն այժմ առավելապես վերաբերում են այն թաղամասերին ու փողոցներին, որոնցում կապիտալ ասֆալտապատումներ են նախատեսվում։ Սա փողոցաշինական ծրագրերի պահանջներից մեկն է, սակայն դա կարծես թե չի վերաբերում կոյուղատար համակարգին, որը շատ հին է։ Ներքին կոմունիկացիաների նորացումները միայն հատվածային են, մասնակի։ Քաղաքի բազմաբնակարան շենքերով ու սեփական տներով խիտ բնակեցված տասնյակ թաղամասերում հաճախակի են կոյուղատար ցանցերում […]
12:51 11.09.2021
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Վարդանանց փողոցի 22-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու դանակ, որոնցից մեկը՝ ծալովի, մյուսը՝ գաղտնի փականով, էլեկտրահարող սարք և կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
12:46 11.09.2021
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում: Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները: Տղամարդիկ բերման […]
12:26 11.09.2021
Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր: Նշանակվել է […]
12:15 11.09.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը: Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։ Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել […]
10:08 11.09.2021
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ մահացած երեխաների թիվը չպատվաստված հղիների մոտ նախահամաճարակային մակարդակի համեմատ կրկնակի աճել է, գրում է The Washington Post-ը: Նահանգում հետաքննվում են COVID-19-ով վարակված 8 ծննդկանների դեպքերը։ Ծննդկաններից մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում ենթարկվել են կեսարյան հատման։ Բժիշկ Թոմաս Դոբսի խոսքերով՝ Միսիսիպիում, կորոնավիրուսով վարակված չպատվաստված հղիների շրջանում, ամբողջ համաճարակի ընթացքում, […]
09:22 11.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։ ❓Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա […]
08:19 11.09.2021
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու- Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը պատմության օրացույցում սև գույնով ներկվեց, հազարավոր մարդկանց կյանքի ընթացքը գլխիվայր շրջվեց: Ողջ աշխարհի բնակիչներն աչքերն ուղղեցին հեռուստաէկրաններին: Իսկ այնտեղ երկու հսկա երկնաքերեր ընդամենը մի քանի րոպեում, ասես ֆիլմում, հավասարվեցին հողին: Էկրաններին, սակայն, ամենաիրական կադրեր էին՝ ամենաիրական կորուստներով: Այս ահաբեկչությունը հետո պիտի կոչվեր 21-րդ դարի ամենակորստաբերը: 9/11 […]
20:47 10.09.2021
Պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը ըմբոստացել է արտաքինի պատճառով իր հանդեպ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի դեմ։ Հայտնում է Ermeniaber.am-ը։ Արձագանքելով սոցցանցերում իր մասին բացասական մեկնաբանություններ կատարող օգտատերերին՝ Հայկոն մի եթերի ժամանակ ասել է․ «Մարդիկ ինձ անհավատ էին համարում միայն այն պատճառով, որ ես աչքերս սև էի ներկում։ Բայց ոչ ոքի չի հետաքրքրում այն, որ մարդկանց սրտերն […]
19:58 10.09.2021
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված տեքստը: Արարողության ավարտին նախագահը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:
19:37 10.09.2021
Վրաստանում 3 ամիս անց ուժի մեջ կմտնի օրենք, որի համաձայն, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը կպատժվի վարչական կալանքով: Հաղորդում է Aliq.ge-ն։ Խստացվել է պատիժը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, ավելացվել են նաև տուգանքները: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար անձը՝ բացի տուգանք վճարելուց, վարչական կալանքի կենթարկվի 5-15 օր: Վրաստանի վարչական իրավախախտումների օրենքում փոփոխություններ մտցնելու […]
13:20 10.09.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը քննարկել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» և «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Նախարար Անդրեասյանը կարևորել է երկրի մայր օրենքի բարեփոխումների վերաբերյալ […]
11:25 10.09.2021
ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում: Փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարը, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկինաև կոմունալ վճարների ընդունում: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր […]
11:06 10.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր […]
20:36 09.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների […]
20:20 09.09.2021
Մարմաշեն խոշորացված համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։ 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը տեղակայված կլինի երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, […]
20:07 09.09.2021
Աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի հաշմանդամների տանը՝ պատմական նշանակության վայրում, որտեղ թաղված է Նապոլեոնը, և որտեղ հրաժեշտ տվեցին նաև մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին:Արարողությանը մասնակցել Ելիսեյան պալատը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու: Ներկա են գտնվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, նկարչի այլ հայրենակիցներ: Դերասանի հուղարկավորությունը տեղի […]
19:57 09.09.2021
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայր Պաուլուս Կոջանիանը և Հայ Առաքելական եկեղեցական համայնքի […]
19:47 09.09.2021
Վերջին երեք տարիներին սուբվենցիոն հայտերով փողոցաշինական ծրագրերը Գյումրիում հիմնականում բաժին են հասնում երկրորդական փողոցներին։ Հարթեցումներով ու փոսային՝ ընթացիկ նորոգումներով արդեն խնդիրներ չեն լուծում։ Այդ տարբերակները կոմունալ բաժինը համարում է անարդյունավետ ու ավելորդ ծախս, թեև երկար փողոցներն էլ ոչ ամբողջական՝ կարճ հատվածներով են ասֆալտապատում։ Խիտ բնակեցված Նորավան թաղամասի բոլոր փողոցները տանում են հանրակրթական ու երաժշտական դպրոցներ […]