15:51 09.09.2021
Աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող զույգ ամուսինները կարող են դիմել կացարանով ապահովվելու համար, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Կացարանը տրամադրվում է վերոնշյալ անձանց, եթե նրանք չունեն սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն), դիմելու պահին բնակվում են […]
15:08 09.09.2021
Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ցավոք, կատարելագործվում են նաև հանցագործությունների եղանակներն ու ձևերը, և որոշ հանցամիտներ, կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, հափշտակություններ են անում արդեն վիրտուալ տիրույթում: Վերջին ժամանակաշրջանում լայն տարածում են գտել բանկային քարտերից կատարվող դրամական միջոցների հափշտակությունները, որոնք իրականացվում են սոցիալական ցանցերի օգտատերերին մոլորության մեջ գցելու եղանակով: «Ենթադրյալ հանցագործները ստեղծում են հանրահայտ […]
12:46 09.09.2021
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս: Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մալաթիայի քրեական […]
12:44 09.09.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և հայտարարել է, որ անհրաժեշտ է համագործակցել «Թալիբան» շարժման հետ ՝ միգրանտների հոսքի աճը կանխելու համար: «Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ անհրաժեշտ է շարունակել փոխգործակցությունը «Թալիբան» շարժման հետ ՝ Աֆղանստանին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք պետք է ակնկալենք […]
12:27 09.09.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 15 հազար չափաբաժին պաղպաղակ է ուղարկել Հռոմի բանտարկյալներին: Այս մասին հաղորդում է Reuters– ը: Վատիկանի կարդինալ, պապի օգնական Կոնրադ Կրաևսկու խոսքով ՝ պաղպաղակը հասցվել է հռոմեական երկու բանտ՝ կենտրոնում գտնվող Regina Coeli և ծայրամասային Rebibbia։ Վատիկանը հայտարարության մեջ նշում է, որ այդ քայլը «փոքրիկ ժեստերից մեկն է», որոնք արվում են «օգնելու և […]
11:54 09.09.2021
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Կարեն Սարուխանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարարը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Կարեն Սարուխանյանին, հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ և մոտեցումներով կնպաստի համակարգի զարգացմանը: ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին […]
11:37 09.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելակոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց։ Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս […]
08:09 09.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 9փ. 60, 20փ. 1-53, 26փ. 1-13, 32փ. 1-57, 61-87, 40փ. 32-60, 42փ. 54-68 սեփական տներ, Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, […]
23:33 08.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի […]
19:54 08.09.2021
Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջուր ունենալու դիմաց․․․ Այս պայմանով են միայն Լուսաղբյուր գյուղի տնտեսությունները ջրամատակարարման նոր կառուցված ցանցով խմելու ջուր ստանալու։ Այժմ բաժանորդ են նրանք, ովքեր համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկ ու տուրքի նախկին պարտքերը փակել են։ Բնակիչները համայնքի ղեկավարների պայմանին համաձայնել են, միայն թե 40 տարի անց խմելու ջուր ունենան տներում։ Գյուղի 300 տնտեսությունների […]
18:50 08.09.2021
Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան ազգային պարկ»-ի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական […]
15:47 08.09.2021
Կառավարության այսօրվա նիստին քննարկվել են նաև համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր, հայտնի է դարձել Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Գործադիրը նաև անկախության 30-ամյակի հետ կապված աշխատանքային օրվա տեղափոխություն է կատարել: Կառավարության նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքների խոշորացմանը և այդ առումով ՏԻՄ օրենքում լրացում / փոփոխություն կատարելուն։ 2016թ․-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների խոշորացման […]
14:17 08.09.2021
Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված […]
13:28 08.09.2021
«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,- Ադրբեջանում պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտումներին, Ադրբեջանի պետական պատասխանատվությանը նվիրված արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Փաստեր կան, որ հատուկ […]
12:54 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր-Նազրվան ճանապարհին դանակահարել են մի քաղաքացու: Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի, նախաբազկի, բազկի, ձեռքի մատի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարպի գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ «Աջ բազկի ստորին երրորդի կտրած վերք, […]
11:41 08.09.2021
Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսել է տարածաշրջանի կոմունիկացիաների զարգացման կարևորությունից, արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող խաչմերուկի հեռանկարից, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրից։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:23 08.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, ծեծի` 4, ապօրինի ծառահատման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ […]
22:29 07.09.2021
Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակումը և վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, նախարարներ, փոխնախարարներ և «իԳործ» 2020-ի մասնակիցները։ Մեկ տարի առաջ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը տվեց «իԳործ» 2020 ծրագրի մեկնարկը։ 19 երկրներից Հայաստան ժամանեցին ընտրված 50 մասնագետները և […]
20:52 07.09.2021
Րոպեներ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի […]
20:38 07.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը, ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ մանրամասնելով, որ կդադարեցվի հատկապես Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ զանգվածների, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների և նրբանցքների, […]
19:03 07.09.2021
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Լագոդեխում, Մառնեուլում, Ռուսթավում և Բաթումում ձերբակալել է թմրավաճառների, առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Ոստիկանության կողմից, Հատուկ առաջադրանքների բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 18 թմրավաճառ։ Նրանք մեղադրվում են […]
18:08 07.09.2021
Երբ անձրևատարի ու կոյուղատարի խողովակաշարը միացվում է նույն ցանցին․․․ Այդպիսի վիճակ է Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում։ Ինչի հետևանքով փողոցի 2 դիտահորերում մշտական խցանումներ են, իսկ տեղումներից հետո միշտ ջրհեղեղներ ու անանցանելի վիճակ: Անձևների հետ հեղեղումներին նպաստում են նաև կոյուղաջրերը, իսկ երբ երկու ջրերն էլ նույն դիտահորն են հոսում, նորմալ ջրահեռացում չի հասցնում կատարել։ Խնդիրը […]
11:16 07.09.2021
Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների […]
11:13 07.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին: Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի […]
21:59 06.09.2021
Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։
20:17 06.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]