TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկությանը կլիմայական աղետ է սպառնում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

23:44 06.05.2021

Անցյալ տարի Երկրի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի երեք միլիոն տարվա ընթացքում, ինչը մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Պետերբուրգյան կլիմայական երկխոսություն» համաժողովում: «Անցյալ տարին դարձել է էքստրեմալ եղանակային և կլիմայական աղետների ևս մեկ աննախադեպ ժամանակաշրջան», – ասել է պաշտոնյան: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին»,- նախազգուշացրել է […]

̰
Խորհրդարանը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի զեկույցը

22:52 06.05.2021

Լիագումար նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:  Այն կիրառելի կդառնա ոչ միայն մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը, այլև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց համար: Ընդունվել են նաև «Օտարերկրացիների մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» […]

̰
ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում

18:57 06.05.2021

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում:   Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը: Սեմինար-քննարկման անցկացման նպատակն […]

̰
Գյումրիում 3 հեկտար տարածքում կհիմնվի հայ-ռուսական բարեկամության այգի

18:42 06.05.2021

Գյումրիում կանաչապատման աշխատանքներ են ընթանում։ Նոր ծառատեսակներով, թփերով ու ծաղիկներով ձևավորում են ոչ միայն կենտրոնական հատվածներն ու հրապարակները։ Կանաչապատման աշխատանքներում այս տարի կոմունալ ծառայությունը ընդգրկել է գրեթե բոլոր թաղամասերը։ Նախատեսված է նաև կանաչապատ տարածքների ընդլայնում։ Մուշ 2 թաղամասին հարող տարածքը նախկինում Մարմաշեն գյուղի վարելահողերն էին։ Երկրաշարժից հետո քաղաքից դուրս քաղաք կառուցելու ծրագրի համար ընտրվեցին այս […]

̰
Ռուսաստանը և Հայաստանը կանցկացնեն խորհրդակցություններ՝ եվրոպական և եվրաատլանտյան թեմաների շուրջ․ Լավրով

16:29 06.05.2021

Ռուսաստանը և Հայաստանը նախատեսում են խորհրդակցություններ անցկացնել եվրաատլանտյան և եվրոպական թեմաների շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը: «Արտաքին գործերի նախարարությունների միջոցով մենք կանոնավոր, գաղտնի խորհրդակցություններ ենք իրականացնում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ: Նախատեսվում են խորհրդակցություններ եվրոպական և եվրաատլանտյան […]

̰
Ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց Ղարաբաղի բնակիչների նկատմամբ բռնությունները․ ՀՀ ԱԳՆ

16:17 06.05.2021

Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կանխեց հետագա բռնությունները տեղի բնակիչների նկատմամբ: Այս մասին այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է ТАСС-ը։ «Ես կցանկանայի նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կանխեց հետագա վայրագությունները Արցախի (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բնակիչների նկատմամբ»,- ասել է նա: Այվազյանը նշել է, որ չպետք […]

̰
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

15:14 06.05.2021

Վրաստանի ցամաքային սահմանները մեկ տարուց ավելի՝ փակ են: Վրաստանը կկարողանա բացել ցամաքային սահմանները պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում։ Այդ մասին  լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Վրաստանը օդային սահմանները բացել էր փետրվարի 1-ին: Ցամաքային և ծովային սահմանները շարունակում են մնալ փակ: Այդ ուղիներից կարող են օգտվել միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի մի հատվածի գազամատակարարումը

15:01 06.05.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը նախատեսում է Sputnik V-ի նոր առաքումներ Հայաստան

14:45 06.05.2021

Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի նոր առաքումներ կատարել Հայաստան, քննարկվում է 1 միլիոն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնում է Հայաստանին կանխելու կորոնավիրուսային վարակի տարածումը: Sputnik V պատվաստանյութի մի խմբաքանակ անվճար է առաքվել: Անցյալ […]

̰
Գողություն «Վան» ֆուտբոլային ակումբի հանդերձարանից․ վնասը կազմում է 1 միլիոն 600 հազար դրամ

12:53 06.05.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին,  Չարենցավանի բաժին դիմած Երևանի բնակիչ 52-ամյա Սևադա Արզումանյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ նույնն օրը՝ ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավանում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։ Ոստիկանները […]

̰
ԼՂ հակամարտությունն ավարտված չէ. ՄԻՊ-ն ԱԺ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները

11:31 06.05.2021

Այսօր ԱԺ-ում «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը մասնավորապես կանգ է առել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա: Կառույցն աշխատել է […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը

11:16 06.05.2021

Մայիսի 5-ին, ժամը 17.15-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դիակը, որը ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն:

̰
ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ

10:51 06.05.2021

ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում […]

̰
27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց

10:36 06.05.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններվ: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք՝ մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում […]

̰
Ռուսաստանում բանտարկյալներին կհսկեն արբանյակների միջոցով

09:14 06.05.2021

Ռուսաստանում դատապարտյալների տեղափոխումն, ինչպես նաև նրանց վարքի վերահսկողությունն արբանյակային համակարգերի միջոցով նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը: Այս փոփոխությունը բխում է ՌԴ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգից: Քրեակատարողական հիմնարկների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ. «Նախատեսվում է արբանյակային գլոբալ տեղորոշման համակարգերի օգտագործում, նաև՝ դատապարտյալների տեղափոխման համար հատուկ տրանսպորտային միջոցների և երկաթուղային վագոնների տեղաշարժի […]

̰
Մոսկվայից ժամանած բժիշկները պատերազմից տուժած 4 անձանց իրականացրել են դիմածնոտային բարդ վիրահատություններ

21:32 05.05.2021

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Մոսկվայի դիմածնոտային վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջատար մասնագետ, հայազգի Դավիթ Նազարյանն իր աջակցությունն առաջարկեց՝ նեղ մասնագետների թիմով ժամանել Հայաստան և իրականացնել դիմածնոտային բարդ վիրահատություններ։ Պատերազմից տուժածների շրջանում դիմածնոտային առաջնային վիրաբուժական միջամտություններն ամիսներ շարունակ կատարեցին հայաստանյան մասնագետները, սակայն որոշ հիվանդների շրջանում անհրաժեշտություն առաջացավ անցկացնել լրացուցիչ՝ առավել բարդ վիրահատություններ։Հայաստանի դիմածնոտային վիրաբույժների ասոցացիան […]

̰
Վաղվանից 74 համարի երթուղին վերսկսում է աշխատանքը նոր շարժակազմով

19:33 05.05.2021

Վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով։ Տեղեկացնում  են Երևանի քաղաքապետարանից։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համարի երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի […]

̰
Կառավարությունն ընդլայնում է համաներման ենթակա զորակոչից խուսափած անձանց ցանկը. օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

19:05 05.05.2021

Մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և Քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում է համաներում կիրառել: Օրենքի նախագիծն այսօր առավոտյան ընդունվել էր առաջին ընթերցմամբ, իսկ փակ նիստից հետո քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ ընդլայնվել է շահառուների ցանկը: Համաներումը կիրառելի կդառնա ոչ միայն մինչև 2020թ․-ի սեպտեմբերի […]

̰
Սա բնական, շփման գծի կյանքն է. Հարությունյանը՝ Արավուսում հայ հովվի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին

18:40 05.05.2021

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է օրեր առաջ Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները հարվածել էին արավուսցի մի հովվի, որն անասուններին արածելու էր տարել: Նման դեպքերը բացառելու համար, ըստ Հարությունյանի, պետք է իրազեկել բնակիչներին, որ այդ դիրքերին չմոտենան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բլինկենը Բաքվին և Երևանին կոչ է անում ավարտել գերիների փոխանակման գործընթացը․ ТАСС

17:47 05.05.2021

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատումը և կողմերին կոչ է անում ավարտել բոլոր կալանավորվածների փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ չորեքշաբթի օրը Twitter-ում տեղադրած գրառման մեջ: «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր […]

̰
Թուրքիայում ձերբակալել են ուկրաինացի կանանց, որոնք զբոսանավում անպարկեշտ ֆոտոսեսիա էին կազմակերպել

15:00 05.05.2021

Թուրքիայում անպարկեշտ պահվածքի համար ուկրաինացի կանանց են ձերբակալել, գրում է REN TV-ն՝ տեղական լրատվական պորտալներին հղումով: Նրանցից մեկի խոսքերով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գեչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով: Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Նրանց տեսանկարահանել են հարևան նավից, արդյունքում տեսանյութը հայտնվել է համացանցում և ռեզոնանս առաջացրել թուրքական լրատվամիջոցներում: Դեպքի […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը

12:45 05.05.2021

Մինչև 2020թ-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և քրեական օրենսգրքով մեղադրված անձանց նկատմամբ կառավարությունը պատրաստվում է համաներում կիրառել: Օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում: Նախագծի շահառու են հանդիսանում 5000-ից ավելի անձինք: Ինչպես երեկ քննարկման ընթացքում է ներկայացվել, հնարավոր է՝ մինչ երկրորդ ընթերցումը շահառուների ցանկն ընդլայնվի: Խորհրդարանն ընդունել է նաև […]

̰
ԱԺ-ը փակ նիստում քննարկում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

10:52 05.05.2021

ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Դրանք սկսվել են երեկ քննարկված ավելի քան տասնյակ նախագծերի քվեարկություններով: Ընդունվել են բոլոր նախագծերը: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկություններին չեն մասնակցել: Դրանց ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգի՝ քննարկվող հերթական նախագիծը 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն է, […]

̰
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 70 աղջիկ և 63 տղա

23:27 04.05.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերություններում 2021թվականի ապրիլ ամսվա ընթացքում ընդունած ծնունդների և սեռերի /տղա-աղջիկ / մասին՝ ըստ տարածաշրջանների: Ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 70 աղջիկ և 63 տղա։

̰
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման

18:48 04.05.2021

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 4-ին, կայացած դատական նիստն ավարտվել է։ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված սիրիացի վարձկան երկու ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ  դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք՝ Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջիին և Մուհամմադ ալ Շխերին մեղադրանք է […]

̰
Կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում

18:43 04.05.2021

Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Թուրքիայում: 2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված […]

̰
Forbes-ը հայտնում է, որ Գեյթսի ամուսնալուծությունը կարող է լինել պատմության մեջ ամենաթանկերից մեկը

17:17 04.05.2021

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի ամուսնալուծությունը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկերից մեկը. նրանք ստիպված կլինեն բաժանել 130,5 միլիարդ դոլար կարողությունը։ Այս մասին հաղորդում է Forbes ամսագիրը: Այս պահին հայտնի չէ, թե ինչպես է բաժանվելու գույքը։ Զույգը չի հայտնում պայմանագրերի մանրամասները: Ըստ TMZ ինտերնետ պորտալի՝ ամուսինները ամուսնական պայմանագիր չեն կնքել, բայց գույքի […]

̰
Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերի և Ջրաբեր գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

14:54 04.05.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել […]

̰
Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

13:40 04.05.2021

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում են հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման՝ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը […]

̰
Ապատեղեկատվություն մատուցող պաշտոնյաներին պատժելու մասին Գևորգ Պետրոսյանի նախագիծը ԱԺ-ն քննարկել է լարված մթնոլորտում

13:33 04.05.2021

Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և եթե բարձրաստիճան պաշտոնյաներ ապատեղեկատվություն են մատուցում, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այն նախ բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, ապա մերժվել լիագումար նիստերի դահլիճում: Հարցի քննարկումը հարթ չի ընթացել, բացի այս նախագծից, խորհրդարանը մերժել է բացասական եզրակացություն ստացած […]

̰
BACK_TO_TOP