15:35 03.05.2021
Հայաստանյան ընտրական պրոցեսներում նախկինում եղած բարքերը բացառելու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է: Նիստի ընթացքում այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով` ձեռքբերված պայմանավորվածություններից որևէ շեղում չի եղել: Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ, որին դրական է արձագանքել «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես եկող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:50 03.05.2021
ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը։ Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների […]
13:22 03.05.2021
ԱԺ-ում տեղի է ունենում հատուկ նիստ, որին մասնակցում են խորհրդարանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին, ինչին հաջորդեց նաև կառավարության հրաժարականը: Փաշինյանը տեսաուղերձում հայտնեց, որ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում իր հրաժարականով մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը: Դրա համար օրենսդրությունը սահմանում է մեկ տարբերակ, […]
10:27 03.05.2021
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի […]
22:48 02.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, […]
22:00 02.05.2021
Շատ վարորդներ սովոր են բենզինի բաքն ամբողջությամբ լցնել. այդպիսով, նրանց կարծիքով, վառելիքը բավարար է ավելի երկար վարելու համար: Այնուամենայնիվ, դա բոլորովին էլ այդպես չէ. բաքը լիարժեք լցնելը վնասակար է: Եվ ահա, թե ինչու: Ինչպես հետևում է «Պրայմ» գործակալության հարցումից, լիարժեք բաք լցնելու դեպքում դրա օդափոխության համակարգի աշխատանքի խափանման ռիսկը բավականին մեծ է: Օդը շրջանառության համար […]
20:46 02.05.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ընդհանուր համաներման հրամանագիր է արձակել մինչ 2021 թվականի մայիսի 2-ը կատարված հանցագործությունների համար: Համաներումը տարածվում է այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են կաշառքը, պաշտոնական փաստաթղթեր կեղծելը, թմրանյութեր վաճառելը, ինչպես նաև անչափահաս իրավախախտներին: Որոշումը որոշ դեպքերում ենթադրում է պատժի մեղմացում: Օրինակ՝ մահապատժի դատավճիռը կփոխարկվի ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտվածների ժամկետը կկրճատվի […]
16:47 02.05.2021
Բրյուսելի Կամբրյան անտառում ոստիկանությունը բերման է ենթարկել կոռոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքող 132 ցուցարարների, կիրակի օրը հաղորդում է Associated Press- ը: Նրանցից 127 մարդ ենթարկվել է վարչական ձերբակալության, իսկ հինգը՝ դատական ձերբակալության, մասնավորապես՝ զինված դիմադրության, սպառնալիքների և թմրանյութերի վաճառքի համար: Ձերբակալությունների ընթացքում առգրավվել են դանակներ, ծխային ռումբեր:
16:29 02.05.2021
Իսրայելի չափահաս բնակչության երեք քառորդը ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ՝ երկիրը դարձնելով պատվաստումների համաշխարհային առաջատարը: Այս մասին հայտարարվել է կիրակի՝ մայիսի 2-ին, հայտնում է Newsru.co.il- ը: Ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 5 405 523 մարդ, իսկ երկրորդը ՝ 5 094 785 մարդ: Նշվում է, որ երկրի բնակչության մոտ 55% -ը և […]
12:27 02.05.2021
Բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Բաբիչն անքնությունը հաղթահարելու հեշտ միջոց է առաջարկել: Մասնագետըն առաջարկում է գիշերային սննդակարգից հանել մի շարք մթերքներ: Գրում է «Голос UA»-ն: Նախ, Բաբիչը խորհուրդ չի տալիս ընթրել ժամը 18-ից հետո: Նրա խոսքով՝ երեկոյան սնվելիս պետք է ընտրել թեթև կալորիականություն ունեցող մթերքներ, եթե անգամ մարդը չունի քնի հետ կապված խնդիրներ: Մասնագետը տեղեկացրել է, որ որոշ […]
10:00 02.05.2021
Ղրղզստանը տարհանել է ավելի քան 33 հազար քաղաքացու Տաջիկստանի հետ սահմանի հակամարտության գոտուց: Այս մասին պատմել է հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան, գրում է ՏԱՍՍ-ը: «Ընդհանուր առմամբ տարհանվել է 33 388 մարդ», – ասել է նա: Սոլթոնբեկովան հստակեցրել է, որ նրանցից ավելի քան 19 հազարը երեխաներ և դեռահասներ են: Ինչպես հայտնել ենք, […]
19:58 01.05.2021
Հանրապետության բոլոր 49 տարածքային կենտրոններում ներդրել է ծառայությունների մատուցման մեկ պատուհան համակարգը:Այսուհետ քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվելու դեպքում դիմելու են մեկ միասնական կենտրոնին: Կառույցների վերակազմավորման արդյունքում սոցիալական ապահովության միասնական ընդունարան է գործում նաև Գյումրիում։ Սոցիալական աջակցության Գյումրիի թիվ 1 և թիվ 2 տարածքային բաժինները, սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության տարածքային […]
18:07 01.05.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների։ Զոհված 1112 զինծառայողների ընտանիքների փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին հիմնադրամին մարտի 31-ին։ 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով։ Ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):
17:15 01.05.2021
Գյումրիի Կարմիր խաչի, այսուհետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում սպասողները COVID-ի դեմ պատվաստվելու ցանկություն հայտնած քաղաքացիներն են: Ամեն օր պոլիկլինիկայում նախապես գրանցում են մինչև 10 քաղաքացու։Մեկ սրվակը 10 պացիենտի համար է բացվում և այն պետք է ներարկել 6 ժամում: 86-ամյա պապիկը առողջական խնդիրներ ունի, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող բուժառու է։ Ըստ նրա, ուժեղ […]
16:12 01.05.2021
Այսօր՝ մայիսի 1-ին, Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամները հավաքվել են Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Նրանք շքերթով հասել են Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, հնչեցրել ելույթներ։ Աշխատավորի օրն առաջին անգամ նշվել է 1890թ․-ին։ Այժմ տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Հայաստանում ևս մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: Մանրամասները՝ […]
12:17 01.05.2021
Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ: Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան […]
10:49 01.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս անհատական […]
23:18 30.04.2021
ՀՀ տավուշի մարզպետարանն տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ «Ժամը 14:00-ին գործարկվելու է բնակչության ազդարարման շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարությունում:
19:40 30.04.2021
IDeA հիմնադրամն այսօր ներկայացրել է Գյումրիի «Բարեկամության» այգու վերականգնման վերջնական նախագիծը։ Մինչ այս նախորդ տարի հայտարարվել էր ինժեներական կումունիկացիաների ու ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 16 երկրների ճարտարապետներ։ 84 հայտերից ընտրվել է վերջնական տարբերակը, ըստ որի՝ կառուցվելու է հնի և նորի համադրությամբ ժամանակակից մոտեցումներով զբոսայգի: «Այգու նախագծման աշխատանքները […]
16:32 30.04.2021
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 2-ը հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգության զոհերի: 44 մարդ էր զոհվել, շուրջ 150-ը՝ վիրավորվել Իսրայելում կրոնական տոնակատարության ժամանակ սկսված հրմշտոցի ժամանակ։ Տուժածներին տարհանելու համար աշխատել էին ոստիկանության ու բանակի ուժերը։ «Մերոնում տեղի ունեցածն Իսրայել պետությանը պատուհասած ամենադաժան աղետներից է: Ես խնդրում եմ […]
16:07 30.04.2021
«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնության շրջանակներում, այսօր 15 երկրների 30 քաղաքներում բողոքի լուռ ակցիաներ են իրականացվում։ Երևանում նախաձեռնության անդամներին են միացել նաև գերեվարվածների հարազատները։ Պահանջն է՝ անհապաղ և առանց նախապայմանների հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք։ Ակցիայի մասնակիցները երթով անցել են միջազգային տարբեր կազմակերպությունների երևանյան գրասենյակների, դեսպանատների հարակից տարածքներով, ներկայացրել իրենց պահանջներն ու հանձնել նամակներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:17 30.04.2021
2020թ-ի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 14780 բողոք, որն էականորեն գերազանցել է 2019թ-ի բողոքների թիվը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020թ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հավելել է, որ, շեշտակի աճել է թեժ գծի զանգերի թիվը, և ներկայում ՄԻՊ աշխատակազմը ստանում է միաժամանակ 3 զանգ, որոնք ձայնագրվում են: 2020թ-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսով […]
12:15 30.04.2021
ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ոլորտի 2020թ-ի գործունեության տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված հիմնական խնդիրներին: Գլխավոր խնդիրներից առանձնացրել է աշխատանքային իրավունքների հարցերը: «Խոսքը վերաբերում էր աշխատավարձերի վճարման խնդիրներին, քաղաքացիները հնարավորություն չունեին հաճախել աշխատանքի, գործատուն հնարավորություն չէր ունենում գործունեության ոլորտով պայմանավորված զբաղվածություն ապահովել, ստացվում էր, որ զբաղվածությունից էին զրկվում մարդիկ։ Ունեցել ենք դեպքեր, […]
09:00 30.04.2021
Ամերիկացի Ջեսի Լարիոսը արջի կերպարային հագուստով ոտքով քայլել է Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո ՝ հոգեկան հիվանդությունների դեմ պայքարի համար միջոցներ հայթայթելու համար: Այս մասին հայտնում է Insider-ը: Նշվում է, որ բժշկական ընկերության 33-ամյա աշխատակիցը, բացի հեռախոսից, լապտերից, գուլպաներից և հիգիենայի միջոցներից իր հետ ոչինչ չի տարել: Նա քայլերթը սկսել է ապրիլի 12-ին, և 9 օրվա […]
22:46 29.04.2021
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը վաճառել է Proper No Twelve վիսկիների բրենդի վերահսկիչ փաթեթը: Գործարքը կազմել է 600 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Independent-ը: Գնորդն է Proximo Spirits ընկերությունը, որին պատկանում էր բրենդի բաժնետոմսերի 49 տոկոսը: Վաճառքից ստացված հասույթը կբաժանվի իռլանդացի մարտիկի, նրա մենեջեր Օդի Ատարի ու գործընկեր Քեն Ստինի միջև: Չնայած այդ գործարքին՝ Մաքգրեգորը […]
20:58 29.04.2021
Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն։Ըստ գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների,պատճառը նախորդ տարվա ստացված բերքի իրացման դժվարություններն են: Ներքին սպառման համար պահեստավորած կարտոֆիլը շատ է,իսկ արտահանման սակագինը շատ է նվազել ինքնարժեքից: Նախորդ տարվա 25 հեկտարի փոխարեն գյուղատնտես Անդրանիկ Իկիլիկյանը այս տարի պատրաստվում է 15 հեկտարի վրա կարտոֆիլ ցանել։ «Քչացրել եմ ցանքատարածքները, թանկացել է սերմացուն, եվրոյի […]
19:53 29.04.2021
Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել Քրեական օրենսգրքում, ըստ որի՝ պատասխանատվություն կնախատեսվի ոչ միայն լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, այլև այն հատուկ սուբյեկտի կողմից կատարելու դեպքում: Նախագիծն այսօր դրական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Դրական եզրակացություն է ստացել նաև Քրեական օրենսգիրքը: Ըստ արդարադատության նախարարի՝ ներդրվել է համագործակցության վարույթը, որը թույլ կտա առանձնապես ծանր հանցագործությունների […]
17:01 29.04.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Ես ուզում եմ հատկապես նշել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանը և նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ուզում եմ շեշտել, որ արդյունավետ եմ գնահատում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը, սա […]
14:56 29.04.2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի […]