15:38 05.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սիսավան» օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ը Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:23 05.04.2021
Ճապոնիայի բանկը (կենտրոնական բանկ) սկսել է առաջին փուլը` փորձարկելու սեփական թվային արժույթի թողարկման հնարավորությունները: Այս մասին նշված է կարգավորողի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առաջին փուլի ընթացքում, որը կտևի մինչև հաջորդ տարվա մարտ, նոր համակարգի համար կմշակվի փորձարկման միջավայր: Նախատեսվում է նաև փորձարկել թվային արժույթը հիմնական գործառույթների հետ՝ ներառյալ թողարկումն ու մարումը: Ավելի վաղ Ճապոնիայի […]
13:39 05.04.2021
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարվա ապրիլին գրանցված ծնունդներն ավելացել են 50-ով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 166 ծնունդ՝ 85 տղա և 81 աղջիկ։ 88 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 36 ծնունդ՝ Գավառի, 17 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 18 ծնունդ՝ Վարդենիսի […]
13:13 05.04.2021
Երևանը կօգտագործի արևի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:
12:57 05.04.2021
Կառավարությունը դատարաններ դիմելու նվազագույն պետական տուրքը սահմանում է 6000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, բարձրացվում է նաև դրամական պահանջի հայցադիմումների դեպքում տարբեր ատյանների դատարաններ դիմելու պետական տուրքերի չափը՝ հասնելով մինչև 25 մլն դրամի: Հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է, որ վերանայվել է […]
21:30 04.04.2021
Շաբաթ օրը Լոնդոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունների ավելացման մասին օրենքի: Ցույցի մասնակիցները Հայդ պարկից քայլել են դեպի Պառլամենտի հրապարակ, իսկ հետո անցել գլխավոր փողոցներով և հրապարակներով: Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 2-ից 4 հազար մարդ: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ KillTheBill ցույցն անցկացվել է նաև Անգլիայի մի քանի […]
15:51 04.04.2021
Վրաստանում խոշոր գումարների ապօրինի «լվացման» համար 11 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Հետաքննությամբ պարզվել է, որ 2019-ի գարնանը Իսրայելի քաղաքացին իր հանցակիցների հետ կազմավորել էր կազմակերպված հանցավոր խումբ, որը երկար ժամանակ զբաղվել էր կրիպտոարժույթով առևտրով շահագրգիռ օտարերկրյա քաղաքացիներին պատկանող միջոցների կեղծ յուրացմամբ: Ձեռք բերված գումարը բաշխվել է հանցավոր կազմակերպության անդամների […]
14:07 04.04.2021
Շվեյցարիայի Սենտ Գալեն քաղաքում ոստիկանության աշխատակիցները ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Ցուցարարները դժգոհ էին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներից: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ շվեյցարական ոստիկանությանը հղումով: «Ոստիկանների վրա շշեր, քարեր, պիրոտեխնիկա և նույնիսկ մոլոտովյան կոկտեյլ էին նետում: Ինքնապաշտպանության նպատակով նրանք ստիպված էին կիրառել ռետինե փամփուշտներ … ոստիկանությունը ռետինե փամփուշտներից բացի […]
23:15 03.04.2021
Տեխասում մի բլոգեր ներխուժել է SpaceX-ի փորձարկման վայր՝ իր YouTube ալիքի դիտելիությունը մեծացնելու համար: Բլոգերը տեսանյութը թեստային կայքից հրապարակել է YouTube-ում: Բլոգերը ներթափանցել է դեպի Իլոն Մասկի ընկերության փորձարկման վայր՝ նույնիսկ Starship տիեզերանավի 11-րդ նախատիպի փորձնական թռիչքից առաջ: Անցնելով աղբավայրի մոտ ՝ տղամարդը դուրս է եկել մեքենայից և ապօրինի մուտք գործել տարածք, վազել դեպի նախատիպի […]
19:47 03.04.2021
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը և 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են։ Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից 9-ում չավարտվեցին։ Գրեթե բոլորում նախագծային փոփոխությունները, հետո համավարակն ու ռազմական դրությունը պատճառ դարձան աշխատանքները կոնսերվացնելու։ Շինարարը վերադարձել է տարածքներ, աշնանը լցրած խիճը ձյունը, հետո ցեխը չեն լվացել- տարել, այլ […]
18:17 03.04.2021
Սուրբ Զատկի տոնին նախընթաց ճրագալույցի պատարագ է մատուցվում Հայաստանյաց եկեղեցիներում , որի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում […]
17:08 03.04.2021
Համայնքներից կառավարություն 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելու վերջնաժամկետն ավարտված է:Գյումրիից ներկայացվել էր երեք սուբվենցիոն ծրագիր,երեքն էլ հաստատվել է։Ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 386 միլիոն 567 հազար դրամ, որի 50-60 տոկոսը լինելու է պետության համաֆինանսավորումը: Այս տարվա երեք ծրագրերը նախագծի հեղինակները համարում են առաջնահերթ ու կարևոր:Համալրվելու և թարմացվելու է քաղաքային տրանսպորտի ավտոպարկը, հիմնանորոգվելու են երկրորդային […]
22:31 02.04.2021
Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը: Հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ընկերներ ու պարզապես քաղաքացիներ իրենց սրտի խոսքն են ասել Կոմանդոսի անցած ուղու, մարդկային որակների ու նվիրումի մասին։ Վաղը՝ ապրիլի 3-ին, Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Տեր-Թադևոսյանը կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում: Կոմանդոսը ինքն է […]
19:52 02.04.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների […]
17:42 02.04.2021
2021թ. մարտի 30-ին՝ ժամը 14։10-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից դեպի Զանգակատուն տանող միջպետական ավտոճանապարհի հարակից ձորն ավտոմեքենա է ընկել: Կատարված դեպքի վայրի զննությամբ Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ դեֆորմացված վիճակում, իսկ դրանից 20 մետր հեռավորության վրա՝ […]
17:12 02.04.2021
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը սադրանք է որակել գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի պղծումը Թբիլիսիում և քաղաքում անցկացվող ցույցն ընդդեմ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք համարում ենք, որ այս միջադեպը և վերջերս ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների դեմ ուղղված սադրանքը՝ որպես օղակներ, մեկ շղթայի մեջ են»,- ասել է դիվանագետը: Նա նաև […]
15:17 02.04.2021
2020 թվականը նվիրված էր հանճարեղ կոմպոզիտորի՝ Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։ Սակայն կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մշակութային շատ ու շատ ծրագրեր կյանքի չկոչվեցին կամ դրանց իրագործման տեմպը դանդաղեց։ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեռ նախորդ տարվանից սկսել է նախադեպը չունեցող մի նախագիծ, որն ավարտին կհասցնի այս ամառ։ Լյուդվիգ Վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները կտեսաձայնագրվեն։ Սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 […]
12:48 02.04.2021
Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները կտեսաձայնագրվեն։ Սերիալ տեսա-ձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու (box set), որը եզակի կլինի նաև նախկին Խորհրդային Միության ողջ երկրների մասշտաբով: Պատմության մեջ նախադեպը չունեցող այս նախագիծը սկսել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն՝ իր վաստակավոր կոլեկտիվով։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
12:28 02.04.2021
Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք պետք է գնահատենք մեր շուրջ ապրող մարդկանց կարողությունները, նպաստենք նրանք ներուժի բացահայտմանը, հարգենք նրանց արժանապատվությունը, թույլ չտանք հասարակությունից որևէ մեկուսացում և մասնակից դարձնենք մեր երկրում որոշումների կայացմանը: Ձեզ ենք ներկայացնում «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն կատարած […]
22:28 01.04.2021
Այսօր տեղի է ունեցել «Չինաստանի ժողովրդական հանրապետության և ՀՀ պետական կառավարման համակարգերի առանձնահատկությունները» խորագրով մենագրության շնորհանդեսը։ Գրքի հեղինակն Աննա Զալինյանն է։ Հայաստան-Չինաստան հանրապետությունների պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններին նվիրված մենագրությունը հեղինակի՝ Աննա Զալինյանի 2-րդ աշխատանքն է։ Գիրքը լույս է տեսել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված, աշխատության շնորհանդեսը կայացավ այսօր։ Գրքում հեղինակը համեմատություններ է անցկացրել […]
20:58 01.04.2021
Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։ Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն […]
20:47 01.04.2021
Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը: Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի […]
15:37 01.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության […]
12:28 01.04.2021
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» ՝ հղում կատարելով Նոբելյան տեղեկատվական միջազգային կենտրոնի (INC) նախագահ Վյաչեսլավ Տյուտյունիկին: Նրա խոսքով ՝ Կադիրովն առաջադրվել է «վերջին 15 տարիների ընթացքում Չեչնիայի՝ պատմականորեն բարդ տարածաշրջանում հուսալի խաղաղություն հաստատելու և պահպանելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար»: Տյուտյունիկը նշել է, որ հայտը […]
09:20 01.04.2021
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները 50 ընկերների և գործընկերների հետ լքել է Թբիլիսին։ Նրանց Թբիլիսիի միջազգային օդանավակայան են ուղեկցել ոստիկանները։ Պոզներն իր մտերիմների հետ Թբիլիսի էր ժամանել երեկ երեկոյան՝ ապրիլի 1-ին նշելու իր ծննդյան 87-ամյակը: Վերադարձը նախատեսված էր ապրիլի 3-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով իրադարձություններն այլ ընթացք են ստացել։ Սա առաջին անգամ չէ, որ Պոզները […]
16:52 31.03.2021
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]
15:27 31.03.2021
81 տարեկանում մահացել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ «Էրեբունի» ԲԿ-ից SHANTNEWS․am-ին հաստատել են լուրի իսկությունը և փոխանցել, որ Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է քիչ առաջ, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր մնալուց հետո։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի […]
15:08 31.03.2021
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել, հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներին: Ըստ տեղեկությունների՝ մի խումբ զինվորներ վաղ առավոտյան երկրի մայրաքաղաք Նիամեյում փորձել են ներխուժել նախագահական պալատ, սակայն նախագահական գվարդիան պալատի գրավում թույլ չի տվել: «Կատարվել են ձերբակալություններ այն զինծառայողների թվում, որոնք պետական […]
14:41 31.03.2021
Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մարտի վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։ Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն […]
10:56 31.03.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության […]