14:15 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հեղինակը կառավարությունն է, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է, որ համագործակցության մասին համաձայնագիրը ՀՀ-ի համար […]
13:52 09.04.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր ընդգրկված էր «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն նախատեսում էր զենք տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգելու առաջարկություն են արել հեղինակները՝ «Իմ քայլի» անդամ Արմեն Խաչատրյանն ու պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Արմեն Խաչատրյանը մանրամասնել է. «Զենքի կիրառման իրավահարաբերությունների հետ կապված […]
13:38 09.04.2021
Երեկ առավոտից ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք գիշերել են նախարարության դիմաց և հիմա էլ շարունակում են փակ պահել նախարարության բոլոր մուտքերը՝ պահանջելով նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նշենք, որ երեկ լուրեր էին շրջանառվում, որ Բաքվից ինքնաթիռով հայ գերիներ են Երևան տեղափոխվելու, սակայն պարզվեց, որ ինքնաթիռում հայ գերիներ չկան: […]
13:17 09.04.2021
ԱԺ պատգամավորներն առաջարկում են փոփոխության ենթարկել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող ամսական վճարները: Օրինագիծը մեկ անգամ արդեն հետաձգվել էր, այսօր այն կրկին ներկայացվել է քննարկման ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Երկու ամսում հեղինակները որոշ փոփոխություններ են կատարել: Մասնավորապես, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18 000-180 […]
18:55 08.04.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ […]
15:11 08.04.2021
Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը: Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար […]
12:52 08.04.2021
Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: […]
11:37 08.04.2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի և Սասուն Մովսիսյանի անունները։ Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվել են Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսների մեծարման միջոցառումների հետ։ Անվանակոչված […]
19:49 07.04.2021
Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես, որն անցկացնում էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ստուգվել են Ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների […]
19:45 07.04.2021
Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը: Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը […]
18:12 07.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Ռուսաստանի ղեկավարի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում, բայց ասել, որ ռազմագերիների վերադարձի հարցը դեռ լուծված չէ: «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել ձեր անձնական ներդրումը մեր տարածաշրջանում կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեզ հետ մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո: Բայց […]
17:58 07.04.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի […]
17:20 07.04.2021
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը, որը նվազել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, կարող է վերականգնվել և աճել առաջիկայում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Ռուսաստանի ղեկավարը հիմնավոր է անվանել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը՝ նշելով, որ 2020 թվականին մի շարք պատճառներով, առաջին հերթին կորոնավիրուսային […]
17:17 07.04.2021
Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (FSMTC) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան: «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր առաքումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- տեղեկացրել է Ռեշետնիկովան:
15:20 07.04.2021
Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի իրագործել «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը, որը նախատեսվում է դառնալ Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավագնացային զարկերակ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք կսկսենք և կստեղծենք Ստամբուլի ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- նրա խոսքերը մեջբերել է […]
15:09 07.04.2021
Պետությունը պետք է սահմանափակի գրավադրված ավտոմեքենաներով պետական սահմանը հատելու գրավառուների հնարավորությունը. այս մասին օրենքի նախագիծ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ անպարտաճանաչ գրավառուները, պետական սահմանը հատելով, չեն կատարում իրենց պարտականությունները, ինչը բացասաբար է ազդում մյուս վարկառուների վրա: «Վարկային կազմակերպությունները, որոնք մեքենաների գումար են տալիս, տոկոսի շեմը բարձր են պահում, որ եթե […]
13:24 07.04.2021
Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գազի արտահոսքից 2 երեխա է թունավորվել, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած երեխան 2005-ին ծնված աղջիկ էր։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը։ «Առավոտյան՝ 10-ի սահմաններում, երեխաների հայրը տուն է գնացել և տեսել, որ երեխաները գազից թունավորվել են։ Շտապօգնության մեքենայով երեխաներին […]
12:56 07.04.2021
ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակի նախաձեռնությամբ հետ է կանչվել․ օրինագծով առաջարկվում էր ԱԺ խմբակցությունները լքած պատգամավորներին խումբ կազմելու իրավասություն տալ: Սերգեյ Բագրատյանն այն համարել է ժամանակավրեպ, իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հետաձգվել է երկու ամիս ժամկետով: Քննարկվել է կառավարության հեղինակած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և […]
23:05 06.04.2021
Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը չորրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ վարկանիշային աղյուսակի առաջատարը: Նրա կարողությունն աճել է 64 միլիարդ դոլարով ՝ հասնելով 177 միլիարդ դոլարի, նշում է ամսագիրը աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան 35-րդ վարկանիշում: SpaceX-ի և Tesla- ի բաժնետոմսերի սեփականատեր Իլոն Մասկը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 151 […]
19:40 06.04.2021
Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
19:30 06.04.2021
Զբաղվածության տարածքային կենտրոնների երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերում առաջնահերթություն է դրված մասնագիտական որակավորմանը, աշխատանքային փորձի ձեռք բերմանը։ Մասնագիտական եռամսյա պրակտիկան տարբեր ոլորտների ընկերություններում հնարավորություն է տալիս նաև տեղում կայուն վարձատրվող աշխատանք գտնել։ Այս ծրագրով, միայն 2020 թվականին, հաջողվել է 2821 երիտասարդ գործազուրկների մշտական աշխատանքի անցնել։ Ազնիվը Շիրակի պետական համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ է, մասնագիտությամբ կենսաբան-մանկավարժ […]
16:10 06.04.2021
Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի երկնքում ԱՄՆ օդուժի RQ-4A Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել: Այդ մասին վկայում են Flightradar ծառայության տվյալները: Ըստ Flightradar-ի` անօդաչուն թռչել է բացառապես Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում: Ժամը 12:00-ի դրությամբ անօդաչու սարքը երկնքում էր՝ Սևերոդոնեցկ, Սլավյանսկ և Ստարոբելսկ քաղաքներին հարող տարածքում: Միևնույն ժամանակ, Տագանրոգ շրջանում նկատվել է ռուսական Tu-214ON […]
12:17 06.04.2021
Zhi Ka Master-ը վեց առանցք ունեցող ռոբոտ է, որն ունի երկու ձեռք և կարող է կատարել հանձնարարություններ, ինչպիսիք են սուրճ կամ թեյ պատրաստելը։ Ռոբոտ-բարմենը ստեղծվել է Orion Star Technology Co. չինական ընկերությյան կողմից։ Ինտեգրված ծրագրակազմը հնարավորություն է տալիս նրան ինքնուրույն ավարտել գործընթացը ՝ առանց մարդու միջամտության: Սարքը հանդերձված է RGB տեսախցիկով։ Ռոբոտն ունի վթարային կոճակ, […]
22:57 05.04.2021
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ «Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս […]
21:33 05.04.2021
Մարտուն Ադոյանը ընկերների, իրեն ճանաչողների համար միայն Կինոմոսկվայի տնօրենը չէր, այլ՝ ոլորտն օրի օրի զարգանալու հեռանկարը տեսնող, կինոարվեստը սիրող ու կինոյով ապրող։ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում, իր երկրորդ տան՝ Կինոմոսկվայի բակում, բացվեց Ադոյանի անվանական աստղը։ Ընկերներով, արվեսստով ու կինոյով ապրող Մարտունին, հիշում են նրա ապրեցնող հումորով, որի ծննդյան օրն էլ կայացավ նրան բնութագրող «Մարտուն» ֆիլմի […]
19:55 05.04.2021
«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ալեքպոլի հին շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելին է, բայց սեփականության իրավունքով տնօրինողները շատ հաճախ շրջանցում են քաղաքաշինական պահանջները։ Սրանից դժգոհում է նաև, ըստ էության, պարտավորություն և պատասխանատվություն կրող համայնքային իշխանությունը։ Լիարժեք վերահսկել չի հաջողվում, իսկ դրա հետևանքները, արդեն կատարված ապօրինությունները վերացնելու փորձերն արդյունք չեն ունենում: «Կումայրի» պատմական միջուկում հաշվառված 1600-ից ավելի պատմաճարտարապետական […]
19:37 05.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ […]
19:03 05.04.2021
ԱՄՆ-ի Ազգային ավիացիոն և տիեզերական վարչությանը պատկանող «Հնարագիտություն» միկրոավտոբուսը հաջողությամբ Մարսում վայրէջք է կատարել։ Այս մասին գործակալությունը հայտնել է Twitter-ում: «Հաստատվեց Մարսի ուղղաթիռի վայրէջքը. 293 միլիոն մղոնի ճանապարհորդությունը 471 միլիոն կիլոմետրի վրա NASAPersevere-ն ավարտեց թռիչքը՝ Մարսի մակերևույթից վերջին 10 սմ անկմամբ: Ո՞րն է հաջորդ հանգրվանը: Սպասենք գիշերվան»,- գրել են ՆԱՍԱ-ի պաշտոնյաները: Նշենք, որ ավելի վաղ […]
16:23 05.04.2021
NordWind ավիաընկերության ինքնաթիռը, որը երկուշաբթի կեսօրին Կազանից Ստամբուլ է ուղևորվել, տեխնիկական վայրէջք կկատարի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է Կազանի միջազգային օդանավակայանը: «Ինքնաթիռը, որը մեկնեց Կազան-Ստամբուլ երթուղով ժամը 11։10-ին, օդանավի հրամանատարի որոշմամբ ուղարկվել է տեխնիկական վայրէջքի՝ Մոսկվայի օդանավակայանում («Շերեմետևո»)»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը հրաժարվել է մեկնաբանել օդանավի՝ «Շերեմետևո»-ում վայրէջքի պատճառները՝ խորհուրդ տալով կապ […]