15:30 14.04.2021
44-օրյա պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորություններից մինչև Թուրքիայի հետ թշնամանք կամ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ բանավեճեր. ԱԺ-ում վարչապետին ուղղվել են տասնյակ հարցեր, որոնք վերաբերել են պատերազմի հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու նպատակով, բայց նախընտրել է անդրադառնալ պատերազմի շուրջ, իր խոսքերով, շահարկումներին: «Իմ քայլը» խմբակցությունը նրա հայտարարություններն […]
12:48 14.04.2021
Վրաստանի դատախազությունը բացահայտել է անդրազգային հանցագործություն ՝ կապված ֆրանսիական ընկերություններից մեկի միջոցների յուրացման հետ, ասվում է գերատեսչության կայքում: Հանցավոր խմբի անդամներն ամերիկյան ավիաընկերության անունից կեղծ հաղորդագրություն և կեղծ հաշիվ են ուղարկել ֆրանսիական ընկերությանը, մատուցված ծառայությունների դիմաց նրանք խաբեությամբ ստիպել են դրա ներկայացուցիչներին 450 հազար ԱՄՆ դոլար փոխանցել ընկերության հաշվին, որը գրանցված է եղել նրանցից մեկի […]
10:52 14.04.2021
Շիրակի մարզի՝ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողներն ամբողջ գիշեր մնացել են Շիրակի մարզպետարանում։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերը գերեվարվածների ծնողները թույլ են տվել շենքից դուրս գալ միայն կին աշխատողներին։ Իսկ լուսադեմին արդեն տղամարդկանց են թույլ տվել դուրս գալ, բայց պահանջով, այն է՝ իրենց հետ հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները […]
10:29 14.04.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, ընդունվեցին բոլոր նախագծերը։ Դրանք հետևյալն են. Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ, 19 ձեռնպահ ձայներով, Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական […]
18:15 13.04.2021
Անցած տարի ընթացիկ նորոգումներ անցած փողոցներում այս տարի էլի աշխատանք կա անելու։ Հին փոսալցված հատվածների կողքին էլի փոսեր են բացվել։ Շիրակացի, Անի թաղամաս, Խրիմյան Հայրիկ, ու շարքը կարելի է շարունակել այն փողոցների, որտեղ ձյունն ու ասֆալտաշերտը միասին են վերանում։ Բացվող փոսերի հետ մակերեսներն էլ են մեծանում։ Ձնհալից հետո բացված փոսերում արդեն տեխնիկա է աշխատում ինտենսիվ […]
15:15 13.04.2021
ԱԺ-ն այսօր քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր մասնագիտությամբ ճարտարագետ Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: Նրան բազմաթիվ հարցեր ուղղելուց հետո պատգամավորները առաջարկեցին հանել թեկնածությունը, քանի որ պատրաստ չէ տվյալ պաշտոնում աշխատելու: Ի պատասխան պատգամավորների հարցերին, նա ասում էր, որ հանձնաժողովի գործունեության, էլեկտրաէներգիայի կամ գազի սակագների կարգավորմանը վերաբերող հարցերի մասին առավել […]
14:55 13.04.2021
Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Այսօր առավոտյան ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ-ը, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային […]
13:29 13.04.2021
Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից։ Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում»: Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: […]
11:43 13.04.2021
Երեկ Ադրբեջանում տեղի ունեցած «պուրակի» բացման արարողությանն ու երկրի ղեկավարի ելույթին այսօր խորհրդարանում անդրադարձել են պատգամավորները: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դատապարտել են այս ամենի ֆոնին տնտեսական կապերի ամրապնդման ու խաղաղասիրության մասին հայտարարությունները: Միայն հայտարարությունների ավարտից հետո է հերթ հասել ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերին: Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի ավելի քան 3 տասնյակ նախագիծ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:17 13.04.2021
Ապրիլի 13-ին՝ ժամը 10։05-ին, վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է […]
11:12 13.04.2021
Այսօր խորհրդարանում ելույթների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են անցած օրը Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ դա հայատյացության հերթական դրսևորում էր: «Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում հայկական քաղաքական հարթակում պարբերաբար հնչող ձևակերպումները՝ հարևանների հետ երկխոսելու, հայրենիքի մաս կազմող այս […]
11:07 13.04.2021
ԱԺ-ն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգը ներկայացնելուց հետո ելույթներ են ունեցել պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կառավարության կողմից հավանության արժանացած այն նախագծին, ըստ որի՝ զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում է հայտարարվում: «Ես կարծում եմ, որ ճիշտ քաղաքական որոշում է, բայց մի խնդիր կա. ես հասկանում եմ բարոյական այն […]
21:29 12.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Քննարկմանը կարող եք հետևել հետևյալ հղումով՝ https://us04web.zoom.us/j/73016302596… Գաղտնաբառ ՝ 837761»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
17:34 12.04.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է: Դիմել կարող են Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, […]
15:57 12.04.2021
Իտալիայում տուրիստական սեզոնը կարող է սկսվել հունիսի 2-ին, հայտնում է ATOR- ը: Սա նշանակալի ամսաթիվ է երկրի համար` Հանրապետության օրը: «Վերաբացումը հնարավոր չէ ավելի ուշ կատարել. հակառակ դեպքում հանգստացողների համար պայքարը տանուլ կտանք մրցակցող երկրներին»,- ասել զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան: Կառավարությունը քննարկում է օտարերկրյա հյուրեր ընդունելու մի շարք պայմաններ, բացատրել է պաշտոնյան: Հանրաճանաչ տուրիստական ուղղությունների […]
15:10 12.04.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:25 12.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 19.00-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:06 12.04.2021
Ապրիլի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 540 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 172 հրդեհի, 7 փլուզման, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]
19:22 11.04.2021
Ապրիլի 5-ին նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ նախագահ Զուրաբիշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանում 1989 թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո: «Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները կարծում են, որ Զուրաբիշվիլին վարչական իրավախախտում է թույլ […]
19:05 11.04.2021
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը։ «Խորապես վշտացած ենք Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, մեր շատ սիրելի Վարդապետ Հարություն Պզտիկյանի մահվան լուրի կապակցությամբ։ Վարդապետ Պզտիկյանը մեծ ներդրում է ունեցել բազմաթիվ շնորհալի հայորդիների կրթման գործում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Վարդապետի ընկերներին և հարազատներին»,- ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության էջում։ Ֆրանսիայում […]
22:40 10.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեկուցողներ` Լուկաս Ֆուրլաս Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար) Մարինա Կալյուրանդ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Արման Թաթոյան ՀՀ մարդու […]
22:18 10.04.2021
«Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստներն ու «Մեծ փոքրիկներ» նախագծի փոքրերը մեկ բեմում․ երեկ երեկոյան կայացել է «Շանթ» ՀԸ-ի նախաձեռնած «Ազգային երգիչ» երկար սպասված համերգը։ Սիրված ու ճանաչված երգիչները 2 ժամ շարունակ հանդիսատեսին մատուցել են բարձրաճաշակ երաժշտություն: Մանրամասները՝ տեսանյութում։
14:42 10.04.2021
Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է բանկային նոր խարդախության մասին: Ոստիկանության տեղեկություններով՝ բանկերը կարող են հավաքել կենսաչափական տվյալներ, ներառյալ ձայնը, իրենց հաճախորդների ինքնությունը պարզելու կամ ստուգելու համար: Կենսաչափական տվյալների հայտնելը բանկերին հաճախորդների համար կամավոր է: Վերջերս խաբեբաները սկսել են օգտագործել այս հնարավորությունը իրենց նպատակների համար: «Իմանալով, որ որոշ բանկեր կենսաչափական տվյալների հիման վրա վարկ տրամադրելու ծառայություն են […]
14:07 10.04.2021
Առավել հաճախ բուհում ստացած մասնագիտություններով աշխատում են բժիշկները, իրավաբանները և գլխավոր հաշվապահները: Այս մասին են վկայում ТАСС գործակալությանը տրամադրված Superjob աշխատանքի տեղավորման ծառայության հետազոտությունները: Հետազոտության տվյալներով՝ մասնագիտությամբ աշխատում են հոգեբանների 75% -ը, ուսուցիչների 72%-ը, հաշվապահների 69% -ը, տնտեսագետների 53%-ը, համակագային ադմինիստրատորների 47%-ը, մարկետոլեգների 44 և ծրագրավորողների ու թարգմանիչների 43-%-ը: Առավել հաճախ մասնագիտությամբ չի աշխատում վաճառքի […]
12:56 10.04.2021
Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանները տղամարդու ձեռքից […]
12:53 10.04.2021
Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ: Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել էր և սպառնացել, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200.000 դրամ չտալու դեպքում […]
00:01 10.04.2021
Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները […]
21:33 09.04.2021
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություններ կատարել «Զենքի մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է զենք կրելու իրավունք տալ սահմանամերձ համայնքների բնակիչներին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ներառված օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով: Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք այլ նախագծեր: Մանրամասները՝ տեսանյութում։
19:40 09.04.2021
Այսօր Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի էլեկտրաքարշերից մեկն անվանակոչվել է վաստակաշատ երկաթուղային, հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անունով։ Այն հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունը կրող երկրորդ անվանական էլեկտրաքարշն է, առաջինը՝ 2013 թվականին, անվանակոչվել էր Արարատ Խրիմյանի անունով։ Կապիտալ վերանորոգված էլեկտրաքարշը կսպասարկի Հայաստան – Վրաստան երկաթգիծը։ 13-54 համարի էլեկտրաքարշն արտադրված է 1985 թվականին։ Առաջին անգամ այն կապիտալ […]
14:26 09.04.2021
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը: Սերգեյ Բագրատյանը հարց է ուղղել նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին: «Կառավարությունում քննարկում են արտադրական նպատակով կանեփի արտադրության թույլտվության, լիցենզավորման կարգը: Ռիսկեր տեսնո՞ւմ եք, […]