19:20 30.03.2021
Ճանապարհային ոստիկանութունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացրել Գյումրիի կենտրոնական փողոցներում։ Տեսուչները վարորդներին և ուղևորներին նախազգուշացրել են դիմակ կրելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին, ինչը կրկին պարտադիր է մեքենայում մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում։ «Հարգելի՛ վարորդ, դուք խախտում չեք արել, Ձեզ կանգնեցրել ենք զգուշացնելու համար, որ դիմակ կրեք պարտադիր։ Եթե մեքենայում ուղևորներ կան, դիմակ կրելն […]
19:11 30.03.2021
Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել… Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր: Այս ամենը պարզվեց հետո, […]
18:59 30.03.2021
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․ Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։ Պատճառած անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
15:59 30.03.2021
Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա էթնիկական և կրոնական հողի վրա բախումներ հրահրել կամ նման բնույթի օտարերկրյա բախումները տեղափոխել իրենց տարածք: «Աշխարհի քարտեզի վրա այժմ բռնկվող թեժ կետերի մեծ մասում, իհարկե, պատճառները տնտեսական և քաղաքական են: Բայց հակամարտություններ հրահրելու համար, որպես կանոն, հրահրվում է էթնիկ և կրոնական անհանդուրժողականություն: Մենք Ռուսաստանում չպետք է դա թույլ տանք»,- ասել […]
15:54 30.03.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Քննարկմանը մասնակցել են համացանցային տիրույթի կարգավորմամբ և կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ […]
14:57 30.03.2021
Տանզանիայում 45 մարդ է զոհվել նախագահ Ջոն Մագուֆուլիի հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով: Այդ մասին երեքշաբթի՝ մարտի 30-ին, հաղորդել է Citizen-ի տեղական հրատարակությունը: Արարողությունն անցկացվել է Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում։ «Մարդիկ զոհվել են այն պատճառով, որ շատերը փորձել են մարզադաշտ ներթափանցել այլ մուտքերով, առաջացել է հրմշտոց, ինչի հետևանքով 45 մարդ […]
20:25 29.03.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24․000 դեղաչափ։ Այն պատկանում է «Աստրա Զենեկա» ընկերությանը և Հայաստան է ներկրվել «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով։ Պատվաստման գործընթացը կմեկնարկի մոտ մեկ շաբաթից, կամավորության սկզբունքով: Սկզբում այն նախատեսված է լինելու ռիսկային խմբերի համար։ Ինչո՞ւ Հայաստան ներկրվեց «Աստրա Զենեկան» և ինչու՞ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության օգնությամբ։ Բանն այն է, […]
15:40 29.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, […]
15:18 29.03.2021
Հանգստի օրերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ են ժամանել հազարավոր արտասահմանցիներ՝ անվճար պատվաստվելու համար: Այս մասին հայտնում է Klix-ը: Բոսնիայի և Հերցեգովինայի և Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչները երկար հերթ են կանգնել պատվաստման գլխավոր կենտրոնի առաջ: Հերթի մեջ գտնվող ավտոմեքենաների շարքը երևացել է Սերբիայի հետ սահմանակետից: IТ-ի և էլեկտրոնային կառավարության հարցերով գրասենյակի ղեկավար Միխայիլ Յովանովիչի խոսքերով՝ երեք օրում Սերբիայում […]
12:53 29.03.2021
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը մասնավոր ընկերությունների հետ համատեղ մշակում է սերտիֆիկատ այն բնակիչների համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այս մասին ասվում է The Washington Post-ը։ Նշվում է, որ նախագծի համակարգմամբ զբաղվում է Սպիտակ տունը: Կատարողը կլինի Առողջապահության նախարարությունը, մասնավորապես՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը: Այսպիսով իշխանությունները կենտրոնացած են այնպիսի համակարգչային համակարգերի մշակման վրա, որոնք դժվար է […]
22:44 28.03.2021
Ժամանակակից մարդը «փակված է չորս պատերի մեջ», և դա հատկապես նկատելի է կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Նստակյաց աշխատանքը, թարմ ու մաքուր օդ չշնչելը, սթրեսային իրավիճակը վատ են անդրադառնում օրգանիզմի վրա: Մենք կարող ենք դա չնկատել, բայց մեր աչքերը, ականջները և թոքերն այդ ամենը հիանալի զգում են: Արդյունքում ստացվում է, որ մենք գտնվում ենք մշտական, առաջին հայացքից […]
18:45 28.03.2021
Ռուս և ամերիկացի գիտնականները ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե ինչպես կարելի է մալարիայի մոծակներին ստիպել հրաժարվել մարդկային արյունից: Այս մասին հայտնում է ИТМО-ի համալսարանի մամուլի ծառայությունը: Հենց այդ համալսարանի մասնագետները մասնակցել են հետազոտությանը: «Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի և ИТМО-ի հետազոտողների խումբը նոր տվյալներ ունի մալարիայի մոծակների երկու տեսակի վարքագծի, ֆիզիոլոգիայի ուսումնասիրման համար: Այդ […]
16:50 28.03.2021
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի աշխատանքի ռեզյումեն վաճառվել է Charterfields- ի աճուրդում 162․000 ֆունտով (221,842 դոլար): Նշվում է, որ հարցաթերթիկը միլիարդատիրոջ ձեռքով լրացվել է 1973 թվականին, ենթադրաբար այն բանից հետո, երբ նա հեռացել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Ռիդ քոլեջից: Մեկ տարի անց Ջոբսը աշխատանք է գտնում տեխնիկայի արտադրությամբ զբաղվող Atari ընկերությունումում, որի աշխատակիցն էր նաև […]
13:40 28.03.2021
Ուկրաինայի դատարաններում նախատեսում են ռոբոտների ներգրավել աշխատանքում։ Նրանց կվստահվի պարզ դեպքերի քննությունը,-այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Հաղորդվում է, որ թվային տեխնոլոգիայի նախարարությունը և երկրի արդարադատության բարձր խորհուրդը աշխատում են Ուկրաինայի դատական համակարգում արհեստական բանականության ներդրման նախագծի իրականացման վրա: Ըստ թերթի` 2022 թվականին շրջանային դատարաններից մեկում կմեկնարկի փորձնական նախագիծը: Ակնկալվում է, որ ռոբոտը, դատավորի փոխարեն, կկարողանա […]
22:11 26.03.2021
ԱՄՆ Պորտլենդում և Սիեթլում տեղացիները հետևել են մթնոլորտում SpaceX հրթիռի բեկորների այրվելուց երկնքում առաջացած պայծառ լույսերին: Հաղորդում է The New York Times- ը: Հաղորդվում է, որ երկնքում առեղծվածային պայծառ լույսերը ոչ թե ինքնաթիռներ կամ երկնաքարեր էին, այլ SpaceX հրթիռի բեկորներ: Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետը Twitter- ում գրել է, որ մարդիկ տեսնում են SpaceX Falcon […]
14:16 26.03.2021
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց արցախցիների նկատմամբ՝ հայաստանցիների վատ վերաբերմունքի մասին։ Իրավապաշտպանը, մասնավորապես, անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղ: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսօր տեղի է ունենում ներազգային ռասիզմ, որը պետք է կանխվի: «Մենք ոստիկանություն էինք դիմել, նրանք […]
13:42 26.03.2021
Հնդկական Մումբայի մեգապոլիսում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ. դրա հետևանքով վեց մարդ է մահացել: Այս մասին ուրբաթ՝ մարտի 26-ին, հայտնում է Reuters-ը: Ընդհանուր առմամբ, փրկարարներն ու հրշեջները հիվանդանոցից տարհանել են 76 հիվանդի, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված յոթ մարդու: Բոլորը տեղափոխվել են մեկ այլ հիվանդանոց: Կորոնավիրուսով վարակվածների կլինիկան գտնվել […]
12:17 26.03.2021
Մարտի 25-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մի բնակիչ դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանու նկատմամբ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն։ Ըստ տղամարդու բացատրության՝ ժամը 13.00-ի սահմաններում իրենց տան հարակից փողոցում քարերով խփել և […]
22:25 25.03.2021
Ինչ քայլեր է ձեռնարկում Կենտրոնական բանկը գնաճը զսպելու ուղղությամբ: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղարհամանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:47 25.03.2021
Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության […]
16:09 25.03.2021
Արցախի Ազգային ժողովը ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ: Օրինագիծը ներկայացվել է պատգամավորների նախաձեռնությամբ: Արցախի ԱԺ նիստում քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր։ Նախագիծն ընդունվել է 27 «կողմ», 2 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում նշել […]
15:51 25.03.2021
Կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված […]
15:28 25.03.2021
Առողջապահության նախարարությունը Youtube-ում դիմակ կրելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Դիմակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոց է: Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։
15:25 25.03.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի […]
12:50 25.03.2021
Երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով օրական մահվան ելքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվում Ուկրաինայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը: Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 362 մարդ, մեկ օր առաջ մահացել էր 342 հիվանդ: Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 16 669 նոր դեպք, ինչը հանրապետությունում համավարակի սկզբից […]
21:20 24.03.2021
Պատերազմում ոտքը կորցրած 20-ամյա Մարտինն այսօր քայլում է զույգ ոտքով։ Համոզված է՝ սկզբից ձեռնափայտերի օգնությամբ, հետո արդեն վարժ քայլերով է գնալու առաջ: Ուղղությունն էլ է որոշել. Մեղրիի մաքսատանն է ուզում աշխատանքի անցնել։ Այսօր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորված 8 զինծառայողներ առաջին անգամ քայլել են ոտքերի պրոթեզներով։ Հաջորդիվ՝ հայրենիքի պաշտպանները կանցնեն […]
20:56 24.03.2021
Քաղաքացիներն ահազանգում են «Ֆեյսբուքում» ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։ Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ Ձեր ընկերոջ հետ եք խոսում»,- հայտնում են գործակալությունից:
20:27 24.03.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. մարտի 25-ին ժամը 08:00-14:00 դադարեցվում է Արարատի մարզի՝ Արարատ քաղաքի՝ Զոդի Բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
14:39 24.03.2021
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնվում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության սահմանները: Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում, եթե կատարվել է պաշտոնատար անձի կողմից, երրորդ մասը նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում նույն […]
12:54 24.03.2021
Չորեքշաբթի Սինգապուրի դատարանը տեղացի բլոգեր Լեոն Զե Հյանյայից պահանջել է վարչապետ Լի Սյան Լունին վճարել 133 000 սինգապուրյան դոլար (98 800 ԱՄՆ դոլար) փոխհատուցում՝ Facebook- ում կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Բլոգերը 2018-ի նոյեմբերին հոդված էր տեղադրել Facebook- ում՝ հղում կցելով մալայզիական The Coverage լրատվական պորտալին: Այնտեղ տեղադրվել էր հոդված, որում պնդում էին, որ Մալայզիայի նախկին […]