TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստվածներն արդեն ավելի մեծ թիվ են կազմում, քան մինչ օրս վարակվածները

12:42 02.02.2021

COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացած ԱՄՆ քաղաքացիների թիվը գերազանցել է վարակ ունեցողների թիվը: Այս մասին են վկայում փետրվարի 2-ին Bloomberg Vaccine Tracker- ի տվյալները: Նշվում է, որ արդեն 26,5 միլիոն ամերիկացի ստացել է մեկ կամ երկու դեղաչափ հակավիրուսային պատվաստանյութ: Միացյալ Նահանգներում պատվաստումներն ընթանում են ավելի արագ, քան ցանկացած այլ երկրում: Այժմ Միացյալ Նահանգներում օրական միջինը […]

̰
Նոր թռիչքներ՝ նոր կանոններով․ այսօրվանից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի մեկամսյա ծրագիրը

18:45 01.02.2021

Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ […]

̰
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

16:22 01.02.2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են օրինակ […]

̰
«Թեստս բացասական է, բայց չեն թողնում թռչեմ»․ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում խնդրի առաջ են կանգնել

15:20 01.02.2021

Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021-ի հունվարի 26-ի N 140-P որոշման` 2021-ի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք։ ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։ Դեպի ՌԴ չվերթների վերսկսումը «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ուղեկցվել […]

̰
Վրաստանը փետրվարի 1-ից մեղմացնում է սահմանափակումների մի մասը

10:31 01.02.2021

Վրաստանը փետրվարի 1-ից մեղմացնում է սահմանափակումների մի մասը։ Դա առավելապես վերաբերում է Աջարիային։ Համեմատաբար ավելի քիչ մեղմացումներ կլինեն Վրաստանի 3 խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավիի ու Քութաիսի համար: Այսօր վաղ առավոտից Բաթումում և 4 այլ քաղաքներում քաղաքային ավտոբուսներն ու երթուղային տաքսիները վերսկսել են աշխատանքը: Այստեղ բացվել են նաև մանկապարտեզներն ու դպրոցները: Ծնողների հայեցողությամբ դպրոցներում ուսումը կշարունակվի […]

̰
Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հարուցվել է քրեական գործ

21:47 31.01.2021

2021թ. հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն․ «ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր […]

̰
Երևանում և մարզերում  էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

10:20 31.01.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցու փ. 31, 33, 37, Լեո փ. 72 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 թիվ 110 դպրոց, Ե․Թադևոսյան փ․նրբ․2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Փոխվել է  կենսաթոշակների վճարման կարգը․ որոշ խմբերի համար կկիրառվի բացառապես քարտային եղանակը

17:25 30.01.2021

Հունվարի 1-ից հետո նշանակվող  նոր կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով` բանկային կազմակերպությունների  միջոցով։ Այս փոփոխությունն առայժմ վերաբերում է  Երևան,Գյումրի և Վանաձոր քաղաքներին։Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարմանն անցումը կկատարվի փուլերով:     Մեր երկրում կենսաթոշակառու են համարվում շուրջ 500 հազար քաղաքացի, որոնց է թողնված նախընտրությունը, թե  վճարման որ տարբերակից կարող են օգտվել՝ թոշակ ստանալ  փոստային բաժանմուքներից, թե […]

̰
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել

15:10 30.01.2021

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 1-ից գերատեսչությանը վերաբերող հարցերի և դիմումներ ներկայացնելու համար այսուհետ անհրաժեշտ է այցելել Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գտնվող մասնաշենքի առաջին հարկում գործող դիմումների բաժին: Մանրամասն հարցերի համար կարող եք զանգահարել 047 94 54 43 հեռախոսահամարով:

̰
Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

23:01 29.01.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ասաց, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին: Լոռեցյանը կալանավորվել է […]

̰
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

20:10 29.01.2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն:   Աջակցությունը […]

̰
Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր

16:52 29.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 51-ամյա բնակիչը, նույն մարզի 44-ամյա բնակչի և 30-ամյա […]

̰
Վրաստանում շարունակվում են բողոք ակցիաներն ընդդեմ սահմանափակումների

16:38 29.01.2021

Վրաստանում շարունակվում են բողոք ակցիաներն ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների: Թբիլիսիում տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Երկիրը պետք է բացվի» կարգախոսով: Կազմակերպիչը «Հանուն ժողովրդի» շարժումն է: Մեքենաների շարասյունը Կիևսկայա փողոցից ազդանշանները միացրած շարժվել է Կառավարության տան ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված կոշտ սահմանափակումները: Կառավարության որոշմամբ՝ փետրվարի 1-ից հանրապետության որոշ շրջաններում սահմանափակումները […]

̰
Այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

13:59 29.01.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված […]

̰
Քաշաթաղցիներին կառավարությունում կլսեն հաջորդ չորեքշաբթի

13:43 29.01.2021

Կառավարության շենքի առաջ են հավաքվել Քաշաթաղի շրջանի բնակիչները: Նրանք ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իրենց բնակարանների խնդիրները լուծելու ուղղությամբ վարչապետից տեղեկություններ ունենալ: Բնակիչները նշում են, որ իրենք արդեն երկու անգամ վերաբնակեցվել են և հիմա անվտանգության երաշխիքներն իրենց այնքան էլ չեն բավարարում: Քաշաթաղի վարչական ղեկավարն էլ նշել է, որ թե՛ բնակարանների, և թե՛ կեցության ապահովման […]

̰
Այլատյացություն ու ապատեղեկատվություն վրացի հոգևորականի կողմից. քահանան պատասխանատվության կենթարկվի

23:30 28.01.2021

Նախօրեին սոցցանցերում տարածվեց հունվարի 24-ին Ճիաթուրայում տեղի ունեցած հոգևորականներից մեկի քարոզի տեսանյութը, որտեղ վերջինս Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ադրբեջանցիների հանդեպ ատելության լեզվով է արտահայտվում, դրսևորում է այլատյացություն, այնուհետև նույն կերպով անդրադառնում է երեխաներին ու ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին, ասում, որ այն դավադրապաշտական տեսություն է: Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Դեկանոզ Թադեոզ Սարալիձեն ամբիոնից հավատացյալների հետ խոսել […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ բացահայտվել են հանցագործություններ, հայտնաբերվել՝ իրավախախտումներ

19:52 28.01.2021

Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։   Այս համատեքստում ուժեղացված ծառայության դուրս եկած ոստիկաններն ակտիվ […]

̰
Հայոց բանակի օրը Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին

18:45 28.01.2021

Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը Գյումրիի ծննդատանն արու զավակի ծնունդով է նշանավորվել։ Նորածինը պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին է։ Մյասնիկը պատերազմի դաշտ է մեկնել  մոբիլիզացիոն գնդում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։  Մյասնիկի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը, Shantnews-ի հետ զրույցում պատմեց, որ որդին երրորդ զավակի ծնունդին ամենաշատն էր սպասում, երազում էր որդի ունենալ։ Սիմոնյանների ընտանիքում ծնված փոքրիկը երկրորդ […]

̰
Լուկաշենկոյի երկրպագուհին դուրս է եկել հոկեյի սահադաշտ և համբուրել նախագահին

16:53 28.01.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուհին հոկեյի հանդիպման ժամանակ դուրս է եկել սահադաշտ` գրկել և համբուրել է պետության ղեկավարին: Յուլիա անունով երկրպագուհին ասել է նախագահին. «Շատ շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար»: Յուլիան եկել է «Օլիմպիական արենա» մարզադաշտ, ազգային առաջնորդի հետ սելֆի անելու համար: Նա կապվել է նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյմոնտի հետ: Վերջինս ասել է, որ […]

̰
ԵՊԲՀ-ում բացվեց մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ  

15:54 28.01.2021

Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը: «Հայոց բանակի […]

̰
Ֆրանսիայում մոտ 30 ոստիկաններ առանց դիմակների «Մակարենա» են պարել

15:50 28.01.2021

Մոտ 30 ոստիկաններ մասնակցել են փարիզյան արվարձանի ոստիկանական բաժանմունքում անցկացված երեկույթին՝ խախտելով սանիտարական կանոնները և պարետային ժամը։ Հետաքննություն է ընթանում, իրավապահներին սպառնում են վարչական պատժամիջոցներ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Երեկույթը կազմակերպվել էր Օբերվիլի բաժանմունքում հունվարի 22-ին: Գրեթե մեկ շաբաթ անց, Loopsider-ը տեղադրել է մի տեսանյութ, որում երևում է, որ շատ մարդիկ պարում են Macarena առանց […]

̰
ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր անդամներ լքել են Հանրապետական ​​կուսակցությունը

12:33 28.01.2021

Տարեսկզբին Կապիտոլիումի վրա կատարված գրոհից հետո Հանրապետական ​​կուսակցության գրանցված ավելի քան 30 000 անդամներ հրաժարվել են անդամակցությունից, հունվարի 27-ին հայտնում է The Hill- ը: Նշվում է, որ նման աննախադեպ ելքը կարող է խնդիրներ ստեղծել հանրապետականների համար, որոնք նախագահական մրցավազքում պարտվելուց և Կոնգրեսի Սենատի տեղերի մեծամասնության համար պայքարելուց հետո փորձում են որոշել հետագա գործողությունները: «Սակայն սա, […]

̰
Պուտինը նախազգուշացրել է գլոբալ հակամարտության դեպքում քաղաքակրթության ավարտի մասին

10:21 28.01.2021

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ 20-րդ դարում գլոբալ հակասությունները լուծելու «անկարողությունը և անպատրաստակամությունը» վերածվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Նա հույս է հայտնել, որ ժամանակակից աշխարհում նման հակամարտությունն անհնար է: Այդ մասին նա հայտարարել է Դավոսյան ֆորումում առցանց ելույթի ժամանակ, փոխանցում է RBC-ն։ Պուտինը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում հնարավոր է այն դառնա քաղաքակրթության ավարտը։ Նախագահի […]

̰
Մեխակ Արզումանյանը նշանակվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրեն

22:44 27.01.2021

ԱՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ փ/ծ գնդապետ Մեխակ Ալեքսեյի Արզումանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն: Կենսագրական տվյալներ. ծՆՎԵԼ Է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում: Կրթություն. 1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում: 2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը: 2008-2010թթ. […]

̰
«3 տարեկան է, բայց չի խոսում, վախենում է գլխարկով մարդկանցից»․ հետախուզվողն իր երեխային էր պատանդ վերցրել

20:06 27.01.2021

Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում, հետախուզվող տղամարդը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է դրել զենքն ու բաց […]

̰
ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը

19:40 27.01.2021

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող, մի շարք տնտեսվարողների մոտ առկա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, […]

̰
Ինչ սկզբունքներով են տեղի ունեցել հեռուստատեսային դաշտի վերաձևումները․ Տիգրան Հակոբյանը խոսել է հեռարձակման մրցույթների արդյունքներից

19:16 27.01.2021

  Կորոնավիրուսի պայմաններում և պատերազմի ամիսներին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արդյունավետ համագործակցել է հեռուստաընկերությունների հետ, կարողացել լիարժեք աշխատել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա ամփոփել է անցած տարի կատարած աշխատանքներն ու անդրադարձել օրեր առաջ կայացած մրցույթի արդյունքներին, պատասխանել հեռարձակման իրավունքից զրկված հեռուստաընկերությունների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը․ դիմապակուն կտրոններ չեն փակցվելու

18:40 27.01.2021

Փոփոխության է ենթարկվել ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը: Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ չեն փակցվելու, փոխարենը անհրաժեշտ տվյալները կֆիքսվեն հատուկ էլեկտրոնային բազայում։ Նոր կարգով ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերահսկողությունն է ուժեղացվում։ Տարբեր գնահատականներով՝ վթարների մինչև 30 տոկոսը տեղի է ունենում մեքենաների անսարքության պատճառով։ Տեխզննման գործընթացի ձևական բնույթի մասին շատ վարորդներ են խոստովանում, բայց և չեն ժխտում, […]

̰
Կինը երկաթե ձողով խփել է տղամարդու գլխին. տղամարդը մահացել է, կինը՝ ձերբակալվել

15:50 27.01.2021

Հունվարի  24-ի գիշերը՝ ժամը 2։20-ի սահմաններում, ոստիկանության  մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։ Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, […]

̰
Ստեղծվում է Միասնական սոցիալական ծառայություն

15:42 27.01.2021

Այսուհետ շահառուների կարիքները կգնահատվեն սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի միջոցով․ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ստեղծվում է Միասնական սոցիալական ծառայություն։ Այն կներառի սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները։ Միասնական սոցիալական ծառայությունը ոչ միայն կապահովի բնակչության […]

̰
BACK_TO_TOP