14:31 08.02.2021
Փետրվարի 12-ից Նիժնի Նովգորոդի «Ստրիգինո» միջազգային օդանավակայանից բացվում են դեպի Երևան չվերթներ: Այդ մասին հաղորդում է «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի կայքը։ Չվերթերը նախատեսված են իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։ Մեկնումը «Ստրիգինոյից» կլինի ժամը 23: 30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ ժամը 03: 25-ին: Հետ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից՝ ժամը […]
10:56 08.02.2021
Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։ Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել […]
14:37 07.02.2021
Փորձագետները պարզել են, թե գարնանը որ երթուղիներն առավել նախընտրելի կլինեն ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով OneTwoTrip– ին: Ընկերության մասնագետները վերլուծել են մարտի 1-ից մայիսի 31-ը զբոսաշրջիկների նախընտրություններն ավիատոմսերի ձեռք բերման առումով: Ներքին ուղղություններից ամենապահանջվածն են Մոսկվան, Սոչին և Սանկտ Պետերբուրգը: Արտասահմանյան ուղղությունների շարքում ռուսներին ամենից շատ հետաքրքրում են Թուրքիան, […]
13:16 07.02.2021
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է The Times of India-ն: Երկրի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը կոչ է արել արտակարգ իրավիճակների ծառայություններին, ինչպես նաև երկրի օդուժին՝ պատրաստ լինելու փրկարարական գործողության: Իշխանությունները տեղակայել են աղետներին արձագանքող պետական ուժերի թիմեր։
12:58 07.02.2021
Գործնական հոգեբանության կենտրոնի տնօրեն Սերգեյ Կլյուչնիկովը խոսել է ճանապարհներին խցանումների պատճառով առաջացած սթրեսի հաղթահարման ուղիների մասին: Առաջին հերթին վատ վիճակից կարելի է խուսափել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը լավ օգտագործելով: Հոգեբանն առաջարկում է խցանումների ժամանակ լսել երաժշտություն, աուդիոգրքեր և հոգեբանական պրակտիկա՝ մարմինը հանգստացնելու և դրական պատկերներ ստեղծելու համար: Կլյուչնիկովը նշել է, որ եթե խցանումներում հայտնված վարորդը […]
11:41 07.02.2021
Սիցիլիայի իտալական գյուղում սկսել են 1 եվրոյով տներ վաճառել: Քաղաքապետը այդպիսի որոշում է կայացրել՝ տարածքը բնակեցնելու նպատակով: Սկզբնական շրջանում առաջարկվել է մոտ 30 շենք: Այժմ դրանք ավելի քիչ են: Յուրաքանչյուր տուն ունի «բոնուս»՝ 15 հազար եվրո վերանորոգման համար և ևս 10 հազար եվրո՝ շենքի էներգաարդյունավետության բարձրացման համար: Այս մասին գրում է The Sun- ը: Գնորդները […]
10:31 07.02.2021
Երկրորդ օրն անընդմեջ Մյանմայի ամենամեծ քաղաքի՝ Յանգոնի բնակիչները բողոքում են հեղաշրջում իրականացրած երկրի զինված ուժերի դեմ: Ըստ AP- ի՝ բողոքողների թիվը 2000 է: Ուսանողներն ու արհմիությունների ներկայացուցիչները եկել են Յանգոնի համալսարանի խաչմերուկ: Նրանք վանկարկում են. «Ոչ զինվորական բռնապետությանը» և «Կեցցե մայր Սուն»: Ոստիկանությունը ջրցան մեքենաներով փակել է ցուցարարների ճանապարհը: Հիշեցնենք, որ Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ի […]
20:27 06.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ն. Ադոնցի 19-ից 25 համարներն իրենց կոտորակներով, Վ. Փափազյանի 15-ից 32 համարներն իրենց կոտորակներով, Վաղարշյանի 15-ից 26 համարներն իրենց կոտորակներով, Գյուլբենկյանի 29-ից 46 համարներն […]
12:32 06.02.2021
Փետրվարի 1-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ բնակարանի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ. գողացել էին բջջային հեռախոս, համակարգիչ, ոսկյա ու արծաթյա զարդեր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արաբկիրի […]
22:00 05.02.2021
Ըստ Gas Infrastructure Europe-ի, Եվրոպայի ստորգետնյա պահեստներում մնացել է գազի կեսից պակաս: Եվրոպայի պահեստները միջինը լցվել են 49,83% -ով. սա 5 տարվա վատագույն ցուցանիշն է և մեկ օրում դատարկվել են ևս 0,5% -ով: Հունվարյան ցրտերից առաջ պաշարները կազմում էին 70%: ԵՄ խոշորագույն տնտեսություն համարվող Գերմանիայում գազի պաշարները նվազել են 0,3% -ով՝ կազմելով 42.44%, Ֆրանսիայում՝ 0.54% […]
21:41 05.02.2021
Երևանում փետրվարի 5-ին գործարկված թիվ 26 երթուղու և հետագայում շահագործվելիք ավտոբուսներն ընդունելու են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսել է աշխատանքը: Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը: 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը […]
15:55 05.02.2021
Շուտով մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիների, պարզ ասած, կարմիր գծերի մասին նոր օրենք: Ըստ դրա՝ միայն Կենտրոն և Արաբկիր շրջաններում կգործի համակարգը: Մնացած 10 վարչական շրջաններում վարորդները զերծ կլինեն այդ սահմանափակումներից: Մանրամասները՝ տեսանյութում։
15:14 05.02.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները ավտոմեքենաներով փակել էին ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ նորից բացել: Հիշեցնենք, որ ժամեր շարունակ ծնողները սպասում են նախարար Վաղարշակ Հարությունյանին: Որոշ ժամանակ անց ծնողներից երեքին ընդունել էր պաշտպանության նախարարի օգնականը և նշել, որ Վաղարշակ Հարությունյանն այժմ նախարարությունում չէ: Ներս մտած ծնողները օգնականին փոխանցել էին, որ իրենք դրսում կշարունակեն սպասել […]
19:50 04.02.2021
Կառավարության որոշման համաձայն՝ Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան: Գործադիրը նաև նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես, պատերազմական գործողություններին առնչություն ունեցած քաղաքացիների համար։ Կառավարությունն այսօրվա նիստում մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:57 04.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացման բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի […]
15:25 04.02.2021
Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով: Ինչպես հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։ Սկսած փետրվարի 8-ից` […]
14:45 04.02.2021
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին: Պատասխանատուները վարչապետին զեկուցել են նշված ուղղություններով աշխատանքների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք 2021 թվականի փետրվարի 4-ի կառավարության […]
11:30 04.02.2021
Արգենտինական Crónica TV հեռուստաալիքը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի կենդանության օրոք նկարահանված վերջին տեսանյութը: Այն նկարահանվել է Մարադոնայի վիրահատությունից հետո՝ մահից ընդամենը մի քանի օր առաջ: Տեսանյութում Դիեգոն դիմում է իր բժիշկ Լեոպոլդո Լուկային: «Ողջույն, Լուկա: Ես դեռ սպի ունեմ, բայց լավ եմ: Գիտեք, ես չեմ սիրում այս պահերը, բայց լավ մարդկանցով շրջապատված […]
23:12 03.02.2021
Քվեբեկի շրջակայքում գտնվող Սեն-Գաբրիել-դե-Վալկարտյե գյուղում իր դռներն է բացել Hotel de Glace` մոտ 2800 մետր տարածք ունեցող Հյուսիսային Ամերիկայի համար եզակի հյուրանոցը: Այս տարի հյուրանոցի թեման է «Քվեբեկի հեքիաթները և լեգենդները»: Հյուրանոցն իր մեջ ներառում է մեծ սրահ, մատուռ, որտեղ կարելի է անցկացնել հարսանեկան արարողություն, 15 թեմատիկ լյուքս համարներ, վեց համար, սառցե բար: Hotel de […]
14:58 03.02.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության […]
13:57 03.02.2021
Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում: Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային […]
21:25 02.02.2021
Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումները: Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում արդարադատության նախարարը ներկայացրել է գործող օրենքն ու առաջարկվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարանջատել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ ինստիտուտն ու քրեական գործերի ինստիտուտը: Մանրամասները՝ […]
19:50 02.02.2021
Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ-փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին […]
18:15 02.02.2021
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր դասադուլ էր, ուսուցիչները դասարաններում էին, բայց աշակերտները չկային։ Ծնողներն արգելել էին երեխաներին դպրոց գալ, փոխարենը՝ ծնողներով էին հավաքվել դպրոցում։ Դասադուլի պատճառը դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցած տարվա սեպտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքներն են, որոնց հետ համաձայն չեն դպրոցի մանկավարժներն ու ծնողները։ Երեկ ծնողները հանդիպում են ունեցել Շիրակի […]
16:52 02.02.2021
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Հարգելի համաքաղաքացիներ Աշխատանքային շաբաթը շարունակենք արդեն բարի ավանդույթ դարձած ուրախ լուրով. Երևան քաղաքում 2021 թվականի հունվարի 22-28-ը ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ»:
16:26 02.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման […]
15:11 02.02.2021
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին (59 հազար 679,3 դրամ): Նվազագույն սպառողական զամբյուղի այս տարվա փետրվարի 1-ին արձանագրված […]