15:17 06.09.2018
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է հավաքականում իր թիմակից, Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի մասին:
«Մոդրիչն այժմ Լա Լիգայի ծանր հրետանին է: Նա աշխարհի այս տարվա լավագույն ֆուտբոլիստն է: Եվ մենք՝ խորվաթներս, հպարտանում ենք նրանով:
Հուսով եմ, նա կստանա «Ոսկե գնդակը»: Սա միակ մրցանակն է, որը նա դեռ չի ստացել: Նա արժանի է դրան:
Ով նրան նախանձում է, թող «մեռնի» նախանձից: Հպարտանում եմ նրանով, կարծես՝ ես եմ ստանում այդ մրցանակը:
Մենք ազգային հավաքականում արդեն 11 տարի է՝ միասին խաղում ենք, շատ բաների միջով ենք անցել: Ես նրան սիրում եմ եղբոր պես:
Ուրախ եմ, որ նա մնաց հավաքականում: Չգիտեմ ես կմնայի՞, եթե նա հեռանար հավաքականից»,- Ռակիտիչի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը, քանի որ լավագույն խաղացողի մրցանակը հանձնվել է Մոդրիչին, այլ ոչ իրեն:
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...
21:10 27.06.2025
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցումՄիացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...
20:48 27.06.2025
Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...
20:40 27.06.2025
Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պնդումը՝ այցելել վնասված իրանական միջուկային օբյեկտներ, անիմաստ է և կարող է չարամիտ լինել։ «Ռաֆայել Գրոսիի՝ անվտանգության երաշխիքների պատրվակով ռմբակոծված վայրեր այցելելու պնդումն անիմաստ է և, հնարավոր է, նույնիսկ չարամիտ։ Իրանը իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ իր […] ...