16:46 05.09.2018
«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և նշում, որ ինչ-որ խաղադրույքների հետ կապ չի ունեցել: Խոսքը վերաբերում է 2015 թվականին տեղի ունեցած «Ուլիս»-«Արարատ» ֆուտբոլային հանդիպմանը, որը հետագայում, ինչպես պարզ դարձավ, գնված խաղ էր և ըստ ներկայացված փաստերի՝ մեղադրյալներից մեկն էլ հենց Գագիկ Սիմոնյանն էր:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Սիմոնյանը ներկայացրեց տեղի ունեցածը և նշեց, որ խաղադրույքների և խաղի հետ կապված մյուս արված գործարքներից տեղյակ չէ:
Մեղադրանքում նշվում է, որ մեծ թվով խաղադրույք են կատարել բուքմեյքերական ընկերությունում, որի արդյունքում ընկերությունը ստացել է գերշահույթ, ինչից էլ բաժին են հանել «Ուլիսի» նախկին գլխավոր մարզչին:
Գագիկ Սիմոնյանը նշում է, որ դեպքի պարզվելուց հետո իրեն հրավիրել են ԱԱԾ, ներկայացրել են մինչ այդ ներկայացրած ցուցմունքները, որոնց մեջ իր անունը չի եղել, բայց, այնուամենայնիվ, իրեն 6 ամսով կալանավորել են, իսկ հետո ստորագրությամբ բաց են թողել:
«Ցուցմունքներում ոչ մի տեղ իմ անունը չի եղել: Ձերբակալելուց հետո ոչ մի առերեսում ինձ հետ չի եղել: Միայն մեկ անգամ նորից տարել են ինձ ԱԱԾ, նորից ինչ-որ ցուցմունք են վերցրել ու այդ 6 ամսվա ընթացքում չեմ իմանում, թե ինչի համար եմ նստած»,- իր խոսքում նշեց Գագիկ Սիմոնյանը:
Ներկայումս դատական գործընթացը շարունակվում է, և Սիմոնյանը ցանկանում է, որ ԱԱԾ-ն նորից սկսի գործի քննությունը, բացահայտվի գումարի իրական չափը, ապացուցվի իր անմեղությունն ու կրկին կարողանա ֆուտբոլային գործունեություն ծավալել:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...