14:52 17.07.2018
Հուլիսի 11-ին Ջերմուկ-2018 պատանեկան 13-րդ միջազգային մրցաշարից Գյումրիի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցի սան Սոնա Քոչարյանը հաղթանակով է վերադարձել: 8-ամյա շախմատիստուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Իր տարիքային խմբում Սոնան ուժերն է չափել տարբեր երկրների մասնակիցների հետ: Վաստակելով առավելագույն միավորներ՝ երկրորդ կարգի շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցել Շախմատի աշխարհի առաջնությանը, որը կկայանա աշնանը՝ Իսպանիայում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սոնայի հայրը՝ Արտուշ Քոչարյանը:
Սոնան արդեն նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը, պարապմունքներն ամեն օր են ու տևում են երեք ժամից ավելի, ինչը համարվում է խիստ ծանրաբեռնված աշխատանք, որը կատարում է իր մարզչի՝ հայրիկի հետ:
«Բավական տարբեր է աշակերտի և սեփական երեխայի հետ պարապելը, երեխան ավելի շատ քեզ նայում է որպես ծնողի, այլ ոչ թե մարզչի, բայց մենք Սոնայի հետ կարողացանք հաղթահարել այդ արգելքը: Խաղատախտակի առաջ ես նրա մարզիչն եմ, իսկ դրանից դուրս՝ հայրը»,- ասաց Արտուշ Քոչարյանը:
Փոքրիկ շախմատիստուհու հետ մի քանի օր է, ինչ պարապում է նաև ընկեր Դավիթը, որը սովորեցնում է մարտավարական կանոններ: Սոնան չի բացահայտում շախմատում արագ կողմնորոշվելու ու խորամանկ քայլերի տիրապետելու վարպետության գաղտնիքները, միայն ասում է, թե որ խաղաքարերն են իր համար կարևոր, որոնցով հաղթանակներ է գրանցում ու դրանից բացի՝ սիրելի խաղաքարերով բացահայտում է իր բնավորության գծերը:
«Ես ամենաշատը սիրում եմ թագուհու քայլերը, նա բոլորից ուժեղն է միավորներով և ես շախմատում ինձ նմանացնում եմ թագուհուն, խաղում եմ ուժեղ ու կարողանում եմ բոլորին ասել, թե ինչ քայլ անեն, որ հաղթեն: Ամենակարևորը շախմատում այն է, որ կարողանաս ճիշտ հաշվարկներ անել ու չհուսահատվել: Եթե հուսահատվես, կկորցնես ուժերդ ու կպարտվես, իսկ ես չեմ հուսահատվում: Հիմա էլ պարապում եմ աշխարհի առաջնությանը ու վստահ եմ՝ հաղթելու եմ»,- ասաց Սոնա Քոչարյանը:
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը Ւսպանիայում կմեկնարկի նոյեմբերի 3-ից և կտևի մինչև նոյեմբերի 16-ը: Գյումրեցի շախմատիստուհին իր տարիքային խմբում միակն է, որ աշխարհի առաջնության կներկայացնի Հայաստանը:
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...