19:00 16.07.2018
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից։
«Հարգելի՛ երկրպագուներ
արդեն մի քանի տարի է ՀՖՖ-ն մշտապես խնդիրներ է առաջացնում «Արարատ» ակումբի համար՝ տարբեր անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից։ Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ» – «Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով չթողեցին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այնուհետև, անհասկանալի պատճառներով զրկեցին ՈՒԵՖԱ արտոնագրից, և «Արարատը» հնարավորություն չունեցավ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փուլին։
«Արարատի» ղեկավարությունը մինչև 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ-ի տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատի» ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջև դրված նպատակները։ «Արարատի» ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ ներդրումներ կատարել, եթե ՀՖՖ-ի նախագահը և աշխատակազմը հրաժարական ներկայացնեն։
«Արարատն» ամեն տարի կանգնած է մարզադաշտ գտնելու խնդիրի առջև։ ՀՖՖ-ն ոչ մի կերպ չի ցանկանում «Արարատին» տրամադրել որևէ մարզադաշտ՝ տնային հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք ստիպված ենք ամեն տարի նոր մարզադաշտում անցկացնել առաջնության տնային հանդիպումները։ Կարծում ենք ավելորդ է ևս մեկ անգամ նշել խայտառակ մրցավարության մասին։ Բոլորին էլ քաջ հայտնի է, որ մրցավարները դաշտում կատարում են ՀՖՖ նախագահի հրահանգները։ Եվ բոլորից շատ այդ արատավոր երևույթից տուժել է հենց «Արարատը»։
Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին, մենք որակում ենք ուղղակի խայտառակություն։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Դրանից բացի՝ նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց գործունեության մասին ոչ մի տեղեկություն չկար։
Իսկ այժմ, կարծում ենք, որ անցել են բոլոր բարոյական սահմանները և նոր թիմ են հայտավորում «Արարատ Արմենիա» անունով։ Մենք ցանկանում ենք հայտնել մեր խորին վրդովմունքը այդ կապակցությամբ, քանի որ «Արարատն» ունի տասնյակ տարիների պատմություն և համարվում է հայկական ֆուտբոլի վառ կետերից մեկը։
Պետք է նշենք, որ այս ամենը շփոթություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային լրատվամիջոցներում։ Այսպիսով, հուլիսի 12-ին տեղի է ունեցել միջազգային ընկերական հանդիպում ռուսական «Չայկա» և «Արարատ Արմենիա» թիմերի միջև, սակայն բոլոր կայքերում, որոնք գրել էին այդ հանդիպման մասին, նշված էր «Արարատ» Երևան, ինչպես նաև դրված էր մեր տարբերանշանը։ Սա մեր իրավունքների ոտնահարում է։ Հորդորում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ» և լուծել այս հարցը, այլապես մենք ստիպված կլինենք դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում։ Նշենք նաև, որ մեր շվեյցարացի և ամերիկացի բարձրակարգ իրավաբաններն արդեն իսկ աշխատում են այս հարցի շուրջ, և եթե ինչ-որ բան չփոխվի, ապա մենք նաև մեծ փոխհատուցում կպահանջենք ՀՖՖ-ից՝ այսպիսի ապօրինություն թույլ տալու համար»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...