14:15 03.07.2018
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է փոխել ակումբը:
«Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել 33-ամյա պորտուգալացուն: Ըստ Tuttosport-ի՝ իտալացիները պայմանավորվածություն են ձեռք բերել ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ: Այն նախատեսված կլինի մինչև 2022 թվականը, ըստ որի՝ Ռոնալդուն տարեկան կվաստակի 30 մլն եվրո:
«Ռեալ»-ի հետ պայմանագրում «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո, սակայն Քրիշտիանուն պայմանավորվածություն ունի ակումբի հետ այդ գումարի զգալի իջեցման շուրջ, եթե խոսք չի գնա անմիջական մրցակից ակումբներ տեղափոխվելու մասին:
Թուրինի «Յուվենթուս»-ը կապվել է «Ռեալ»-ի հետ և պատրաստակամություն հայտնել Ռոնալդուի համար վճարել 120 մլն եվրո:
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...