Ռուս-բրիտանական լարվածությունը չի կարող ազդել ԲԿՄԱ-ի հետ հանդիպման վրա. Արսեն Վենգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Ռուս-բրիտանական լարվածությունը չի կարող ազդել ԲԿՄԱ-ի հետ հանդիպման վրա. Արսեն Վենգեր

10:37 12.04.2018

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ռուս-բրիտանական  լարվածությունը և ներկա բարդ քաղաքական վիճակը չի կարող ազդել «Արսենալ»-ԲԿՄԱ խաղի վրա: 
«Չեմ կարծում, որ քաղաքական հարաբերություններն են այստեղ վճռորոշ:  Թե մեր խաղի վրա, թե Մոսկվայում մեր անվտանգության վրա, ռուս-բրիտանական լարված հարաբերությունները չեն կարող ազդել:  Երկրպագուների հետ ևս, կարծում եմ, խնդիրներ չեն լինի:  Լոնդոնում՝ առաջին խաղի ժամանակ մեծ թվով ռուսներ կային, և արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Ինչո՞ւ պիտի Մոսկվայում ինչ-որ բան տեղի ունենա»,- լրագրողի հարցին պատասխանել է Վենգերը:  
Ի դեպ, լոնդոնցիների մարզիչը ոչ մի բացասական  բան չի ասել նաև առաջիկա աշխարհի առաջնության մասին, որը կայանալու է Ռուսաստանում:  Ավելին, Վենգերը համոզված է, որ պետք է ջերմացնել քաղաքական  հարաբերությունները, և դրանում հիմա կարող է մեծ դեր խաղալ սպորտը:  Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա «Արսենալ»-ի մարզիչը, չթաքցնելով իր թիմի, հաշվի մեջ ունեցած մեծ առավելությունը, նշում է, որ այնուամենայնիվ, պետք է ձգտել նորից հաղթել:  
«Պետք է նորից կենտրոնանալ և անել այն, ինչի ունակ ենք: Առայժմ դեռ 1/4 փուլում ենք, իսկ կիսաեզրափակչում ու առավելևս եզրափակչում հայտնվելու համար գերազանց խաղ է հարկավոր:  Եվրոպա Լիգայում հաղթելը անշուշտ մեր գլխավոր նպատակներից մեկն է հիմա:  Եթե անկեղծ լինեմ, Պրեմիեր լիգայում մեր շանսերը մեծ չեն: Մենք այն իրավիճակում ենք, երբ թուլանալ պարզապես չի կարելի»,- նշել է Արսեն Վենգերը:  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP