«Ռոմա»-ի և «Յուվենթուս»-ի սենսացիոն խաղերը կստիպեն Վենգերին ավելի զգույշ լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

«Ռոմա»-ի և «Յուվենթուս»-ի սենսացիոն խաղերը կստիպեն Վենգերին ավելի զգույշ լինել

19:28 12.04.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերի օրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը ԲԿՄԱ-ի դեմ խաղին Մոսկվա է մեկնել 3 գնդակի առավելությամբ:  Մոսկվայում, ըստ ամենայնի, հանդես կգա լոնդոնցիների ուժեղագույն կազմը՝ չհաշված Մխիթարյանի և Ջակայի բացակայությունը: Ջական վատառողջ է, իսկ Մխիթարյանին դեռ կանդրադառնանք:

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի թաքցնում իր թիմի առավելությունը, բայց նշում է, որ այն իրացնելու համար պարզապես պետք է նորից հաղթել: Չձգտել հաշիվ պահելո  չկենտրոնանալ միայն պաշտպանության վրա, այլ նորից հաղթել:  Այսպիսի մոտեցումը, թերևս, պայմանավորված է Չեմպիոնների լիգայում տեղի ունեցած վերջին սենսացիոն իրադարձություններով: «Ռոմա»-ի հաղթանակին ոչ-ոք չէր հավատում, բայց իտալական ակումբը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ «Բարսելոնա»-ին՝  1-4 հաշվով պարտվելուց հետո:

Հրաշք գործած կլիներ նաև «Յուվենթուս»-ը, որը սեփական հարկի տակ «Ռեալ»-ին 3-0 պարտվելուց հետո, Մադրիդում մինչև 97-րդ րոպեն խաղը շահում էր նույն 3-0 հաշվով: Ամեն ինչ փոխեց Ռոնալդուի 11 մետրանոցը, բայց չփոխեց այն չգրված օրենքը, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումները զգուշավորության ազդանշան Վենգերը, բայց խորհուրդ տվեց չչափազանցնել իրավիճակը:  «Ռոմա»-ի սենսացիոն խաղին անդրադարձավ նաև «Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը՝ Շկոդրան Մուսթաֆին:  

«Այդ խաղը մեզ համար իդեալական ժամանակահատվածում տեղի ունեցավ, որպեսզի հասկանանք, որ ֆուտբոլում երբեք չես կարող քեզ  անվտանգ զգալ, նույնիսկ եթե մեծ առավելություն ունես:  Պետք է զգուշավոր լինել և կենտրոնացած:  «Ռոմա»-ն բարդագույն խնդիր լուծեց, բայց ես զարմացած չեմ: Ֆուտբոլում այդպես էլ է լինում»,- նշել է Մուսթաֆին: 

«Պետք է նորից կենտրոնանալ և անել այն, ինչի ունակ ենք: «Եվրոպա» Լիգայում հաղթելն, անշուշտ, մեր գլխավոր նպատակներից է: Եթե անկեղծ լինեմ, Պրեմիեր լիգայում մեր շանսերը մեծ չեն: Մենք այն իրավիճակում ենք, երբ թուլանալ պարզապես չի կարելի», -հայտարարել է Արսեն Վենգերը: 

Ի դեպ, լոնդոնցիների մարզիչը նշել է, որ ռուս-բրիտանական  լարվածությունը չի կարող ազդել ԲԿՄԱ-«Արսենալ» խաղի վրա:  Քաղաքականությունն այստեղ վճռորոշ չէ:  

«Երկրպագուների հետ ևս, կարծում եմ, խնդիրներ չեն լինի: Լոնդոնում՝ առաջին խաղի ժամանակ մեծ թվով ռուսներ կային, և արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Ինչո՞ւ պիտի Մոսկվայում ինչ-որ բան տեղի ունենա»:   

 
«Արսենալ»-ին, «Ատլետիկո»-ի հետ համարում են Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտները: Այդ մասին խաղից առաջ նաև բանակայինների մարզիչն էր նշել:  Վիկտոր Գոնչարենկոն նախախաղային ասուլիսում պատասխանել էր նաև SHANTNEWS.am-ի մոսկովյան թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Մխիթարյանի բացակայությունը կհեշտացնի բանակայինների գործը:  
  
 

«Արսենալ»-ը պահեստայինների շատ երկար նստարան ունի, և այն ֆուտբոլիստը, որը դուրս կգա Մխիթարյանի փոխարեն, անշուշտ, որակյալ խաղացող կլինի: Սակայն նաև կարող եմ ասել, որ նրան փոխարինելը դժվար է, քանի որ նա կարող է տարբեր դիրքերում խաղալ:  Ամեն դեպքում դրանից մեր գործը չի հեշտանում»,-պատասխանել էր Վիկտոր Գոնչարենկոն: 

 
Մխիթարյանն այլևս չի կարողանա խաղալ այս մրցաշրջանում,  եթե «Արսենալ»-ը դուրս չգա «Եվրոպա» լիգայի եզրափակիչ:  Այսպիսի ոչ լավատեսական  կանխատեսումներ է արել բրիտանական The Daily Mirror պարբերականը:  Մինչ այդ Արսեն Վենգերը հույս էր հայտնել, որ մրցաշրջանի վերջնամասում Մխիթարյանին գուցե հաջողվի դուրս գալ մարզադաշտ:  Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է 6 տուր, վերջինը տեղի կունենա մայիսի 13-ին: Իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա դրանից երեք օր հետո՝ մայիսի 16-ին: Այսպիսով, The Daily Mirror-ը հաշվարկել է, որ «Եվրոպա» լիգայի եզրափակչին Մխիթարյանի խաղալու հնարավորությունն ավելի մեծ է: Բայց մինչ այդ դեռ պետք է «Արսենալ»-ը հասնի եզրափակիչ: 

ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP