15:43 13.01.2018
Լրագրողների հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությանը:
«Եթե մարդն օլիմպիական չեմպիոն է (հեղ.- խոսքը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին է), մի ողջ ազգի հպարտություն է, կարծում եմ՝ նորմալ է, որ նա առաջինը պետք է լիներ: Մյուսներին ես չեմ ճանաչում»,- ասաց Աբրահամը:
SHANTNEWS լրատվականի այն դիտարկմանը, որ մինչև լավագույն մարզիկների ընտրությունը, հիմնական մրցակցությունը Հենրիխ Մխիթարյանի և Արթուր Ալեքսանյանի միջև էր ընթանում, արդյունքում առաջին հորիզոնականը Մխիթարյանը զբաղեցրեց, Արթուրը պատասխանեց.
«Ես երկուսին էլ սիրում, հարգում եմ, երկուսն էլ ինձ համար լավ ընկերներ են, բայց օլիմպիական չեմպիոն շատ հաճախ չի լինում: Եթե մի մարդ օլիմպիական չեմպիոն է, դրանից հետո էլ աշխարհում բան գոյություն չունի»:
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր մի շարք պաշտոնյաներ հավաքվել էին Ապարան քաղաքում և տոնում էին հին տոմարով Նոր տարին: Ապարանում տեղի ունեցող տոնախմբությանը մասնակցում էր նաև Աբրահամը: Լրագրողների հետ զրույցում Աբրահամը նշեց նաև, որ բազմիցս է եղել Ապարանում, բայց այս միջոցառմանն առաջին անգամ է մասնակցում:
Մարզական աշխարհում բռնցքամարտիկի համար 2017-ը նշանավորվել է և՛ լավ և՛ վատ պահերով.
«Բայց մարդ պետք է միշտ առաջ նայի և ավելի մեծ հաղթանակների ձգտի, միշտ լավատես լինի»:
Ինչ վերաբերում է 2018 թվականի նախագծերին, Աբրահամի խոսքով, կլինի մեկ-երկու մենամարտ, բայց դեռ հայտնի չէ, թե երբ, քանի որ այս օրերին Հայաստանում է հանգստանալու նպատակով:
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...