23:11 27.06.2024
Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը 14 տարվա դադարից հետո հաղթանակի է հասել պաշտոնական խաղում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում մեր հավաքականը 45-43 հաշվով առավելության է հասել Անդորրայի ազգային թիմի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը B խմբում գրավել է երրորդ տեղը և մրցաշարում կպայքարի 5-8-րդ տեղերի համար: Հայ բասկետբոլիստուհիները ևս երկու խաղ կանցկացնեն, մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 70-73 հաշվով զիջել էր Նորվեգիայի թիմին, երկրորդ տուրում՝ 64-70՝ Ալբանիայի ընտրանուն:
Կանանց Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղում նախորդ անգամ հաղթել էր 2010 թվականին:
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...
14:27 09.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, […] ...
14:11 09.05.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակինՄայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...