18:24 27.06.2024
Վրաստանի հավաքականի առաջատարներից Խվիչա Կվարացխելիան Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղից հետո վերցրել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը։ Իտալական «Նապոլիի» եզրային հարձակվողը լուսանկար է հրապարակել սոցցանցերում և կատարել հետևյալ գրառումը․ «Երազանքներ»։
Պորտուգալացիների դեմ խաղում Կվարացխելիան դարձել էր գոլի հեղինակ և օգնել Վրաստանի հավաքականին հաղթել 2-0 հաշվով ու խմբում երրորդ տեղը գրավելով դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ վրացիները պատմության մեջ առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնությանը։
17:20 09.05.2025
Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասին16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում17:20 09.05.2025
Մակրոնը պատմել է Թրամփի հետ իր երեկվա զրույցի մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախորդ երեկոյան «մի քանի անգամ» զրուցել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, և կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր հակամարտության կողմերին 30 օր փոխադարձաբար ձեռնպահ մնալ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել այս նախաձեռնությանը։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, […] ...
17:10 09.05.2025
«Ինտերի» դարպասապահը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահը առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիից: ...
16:55 09.05.2025
Հրդեհ առևտրաժամանցային կենտրոնի տանիքումՄայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
16:48 09.05.2025
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ...
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկումՄայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...