20:26 24.05.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են 5 տարբեր առաջնություններ ներկայացնող ակումբներ, հայտնում է «Матч ТВ»-ն։
Բացի իտալական «Բոլոնիայից» և գերմանական «Վերդերից», որոնց հետաքրքրվածության մասին հաղորդվում է դեռևս նախորդ տարվանից, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին թիրախավորել են Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» և իսպանական «Սելտան»:
Հաղորդվում է նաև, որ եվրոպացի միջնորդները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կապ են հաստատել մոսկովյան ակումբի հետ։ Միաժամանակ, նշվում է, որ ռուսական ակումբն այս պահին ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», այն ժամանակ ակումբը Մոսկվայի Մոսկվայի ԲԿՄԱ-ին նրա տրանսֆերի համար վճարել էր 5,5 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։ «Լոկոմոտիվը» պատրաստ է Թիկնիզյանին բաց թողնել 10-12 միլիոն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
22:24 08.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...
22:16 08.05.2025
Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետՈրո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...