Չեմպիոնների լիգայի խմբային փուլի յուրաքանչյուր տուրի խաղերը կանցկացվեն 3 օրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի յուրաքանչյուր տուրի խաղերը կանցկացվեն 3 օրում

11:02 25.05.2024

Չեմպիոնների լիգան 2024-2025 մրցաշրջանից ոչ միայն նոր ձևաչափով է անցկացվելու, այլ նաև նոր խաղացանկով: Յուրաքանչյուր տուրի հանդիպումները կայանալու են ոչ թե 2, այլ 3 օրում: Բացի սովորական երեքշաբթի և չորեքշաբթի օրերից, խաղեր են անցկացվելու նաև հինգշաբթի, գրում է Cope-ն:

Իսկ վերջին տուրի մրցավեճերը կանցկացվեն միաժամանակ, 2025 թվականի հունվարի 29-ին:

Ինչպես ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, խմբային փուլում այլևս առանձին խմբեր չեն լինի, այլ բոլոր 36 թիմերը (նախկին 32-ի փոխարեն) ընդգրկված են լինելու միևնույն մրցաշարային աղյուսակում:

Յուրաքանչյուր թիմ 8-ական խաղ է անցկացնելու շախմատային շվեյցարական համակարգով: Նախնական կլինի 4 զամբյուղ, որտեղի ակումբների հետ թիմերը 2-ական խաղ կանցկացնեն:

Լավագույն 8 թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24 տեղերի թիմերը փլեյ-օֆֆը կսկսեն 1/16 եզրափակիչից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...

BACK_TO_TOP