Այսօր պայքարի մեջ կմտնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+12.82 oC

Այսօր պայքարի մեջ կմտնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը

11:22 11.04.2024

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։
Ըստ նախնական հայտի մրցաշարին մասնակցելու է նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունից հետո հրաժարվել էր պայքարից։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) էլ զրո էր ստացել պոկում վարժությունում, սակայն ընդգրկվել էր աաջին տասնյակում։ Մեր այդ երեք ծանրորդներն էլ արդեն լրացրել են օլիմպիական վարկանիշային միավորները։

Աշխարհի գավաթի խաղարկությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած ծանրորդները։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օլիմպիական ուղեգիր նվաճած ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա Օլիմպիակա խաղերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

23:40 13.05.2025

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

Ֆուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով իտալուհին փորձել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: «Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները […] ...

Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա

23:37 13.05.2025

Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա

Մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է shamsyan.com-ը՝ նշելով որ հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և […] ...

Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

23:34 13.05.2025

Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […] ...

BACK_TO_TOP