11:40 31.01.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի Պանամերիկյան որակավորման մրցաշարին, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։
36-ամյա ըմբիշը կներկայացնի Արգենտինան և հանդես կգա 77 կգ քաշային կարգում։ 130 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը։
Վարկանիշային մրցաշարից առաջ Ջուլֆալակյանը և Սողոմոնյանը փետրվարի 21-24-ին Ակապուլկոյում կմասնակցեն Պանամերիկյան առաջնությանը։
2021 թվականին կարիերան ավարտելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆալակյանը վերջերս Արգենտինայի դրոշի ներքո Ֆրանսիայում մասնակցել էր Անրի Դեգլանի անվան Գրան պրիին և դարձել արծաթե մեդալակիր։ Նա Հայաստանը ներկայացրել է Պեկին-2008, Լոնդոն-2012 ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերում։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ջուլֆալակյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
17:11 19.05.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարիցՄայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...
17:06 19.05.2025
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չի կարողացել դառնալ Մոլդովայի չեմպիոնՄոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի վերջին` 10-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Միսլամիին»` 0-0։ Ոչ-ոքին թույլ է տվել «Միսլամիին» պահել առաջատարությունը ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ երկրի չեմպիոն։ «Շերիֆը» 20 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ «Միսլամին» և «Շերիֆը» մայիսի 24-ին կմրցեն նաև Մոլդովայի գավաթի […] ...
16:59 19.05.2025
Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը […] ...
16:53 19.05.2025
Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղումՀամայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը […] ...
16:47 19.05.2025
Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում ենՄայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...
16:42 19.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...