17:00 10.01.2024
Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, հայտնում է RFEF-ը:
Պայքարը շարունակող 16 թիմերից 14-ը ներկայացնում են Լա լիգան: Սեգունդայի միակ ներկայացուցիչը «Տեներիֆեն» է, իսկ երրորդ դիվիզիոնինը՝ «Ունիոնիստասը», որը կմրցի «Բարսելոնայի» հետ:
Գավաթի 1/8 եզրափակչում կմրցեն հետևյալ զույգերը.
«Աթլետիկո» – «Ռեալ»
«Ունիոնիստաս» – «Բարսելոնա»
«Տեներիֆե» – «Մալյորկա»
«Խետաֆե» – «Սևիլիա»
«Օսասունա» – «Ռեալ Սոսյեդադ»
«Վալենսիա» – «Սելտա»
«Աթլետիկ» – «Ալավես»
«Ժիրոնա» – «Ռայո Վալեկանո»
Հանդիպումները կկայանան հունվարի 16-ին, 17-ին և 18-ին:
20:26 21.05.2025
Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...
19:56 21.05.2025
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...
19:47 21.05.2025
Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել էԹումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...
19:40 21.05.2025
Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...