ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտզալիստի և մարզչի քվեարկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտզալիստի և մարզչի քվեարկությունը

15:49 10.01.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության մեկնարկը:

Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝

1. Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո – «Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան
3. Ռոդրիգինյո – «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
4. Արթուր Մելքոնյան – «Ուխտա», Ռուսաստան
5. Լուան Մյուլլեր – «Պալմա Ֆուտզալ», Իսպանիա
6. Գարեգին Մաշումյան – «Լեոսթանդքոյին»
7. Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո», Ռուսաստան
8. Սարգիս Մարգարյան – «Վիտեն», Բելառուս
9. Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»
10. Դենիս Նևեդրով – «Տյումեն», Ռուսաստան

Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ թեկնածուներն են՝
1. Ռուբեն Նազարեթյան – Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2. Խաչատուր Միքայելյան – «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
3. Էդգար Կիրակոսյան – ««Լեոսթանդքոյին»» ՖԱ գլխավոր մարզիչ
4. Արա Նիգոյան – «Թիմ ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 19-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

19:56 21.05.2025

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

19:47 21.05.2025

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

19:40 21.05.2025

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

19:34 21.05.2025

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ 40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ […] ...

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

19:24 21.05.2025

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...

BACK_TO_TOP