16:03 25.10.2023
Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) IRON EURASIA-7 միջազգային մրցաշար, որին մասնակցել են 147 մարզիկներ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից։ Մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար։
Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի թիմը՝ 173 միավորով:
Հայ մարզիկներն աշխարհի ռեկորդով բացարձակ հաղթողներ են դարձել ձգում վարժությունում: 302.5 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել Արտյոմ Խուգոյանը՝ 179.600 միավորով: Երկրորդ տեղում Սերոբ Սիմոնյանն է (աշխարհի ռեկորդ՝ 270 կգ, 164.320 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լաբեր Գրիգորյանը (աշխարհի ռեկորդ՝ 265 կգ, 156.300 միավոր):
Բիցեպս վարժությունում ևս հայ մարզիկները ցույց են տվել լավագույն արդյունք: Հաղթող է ճանաչվել 110 կգ քաշային Արտյոմ Խուգոյանը՝ 75 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ սահմանելով: Երկրորդ տեղը զբաղեցրել և արծաթե մեդալին արժանացել է Արթուր Ավետիսյանը, որը ևս աշխարհի ռեկորդ է սահմանել (70 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Պետրոսյանը:
Երկամարտ (պառկած սեղմում + ձգում) վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արտյոմ Խուգոյանը: Նա նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 497.5 կգ արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Աբսարիձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կառլեն Անտոնյանը: Վերջինս նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 377.5 կգ արդյունքով:
Պառկած սեղմում վարժությունում առաջին տեղը զբաղեցրել է Արտյոմ Սոլոյանը՝ նաև աշխարհի ռեկորդ սահմանելով 195 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Լևան Գորգոձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ, պարամարզիկ Հարություն Մխիթարյանը: Հայ մարզիկնը նաև աշխարհի ռեկորդ է սահմանել 145 կգ արդյունքով:
17:00 01.06.2025
Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառովՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...
16:38 01.06.2025
Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվանՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...
16:20 01.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ռազմական տասնյակ օբյեկտներիԻսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...