13:20 17.10.2023
Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին ընտրանուն: Այդ հանդիպումից հետո հոլանդացիները վաստակեցին 12 միավոր և բարձրացան երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաև Հունաստանը, սակայն լրացուցիչ ցուցանիշով երրորդն է:
J խմբում Պորտուգալիայի հավաքականը, որը ժամանակից շուտ ապահովել է Եվրոյի ուղեգիրը, 5 անպատասխան գնդակ ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը: Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքականում խփելով 127-րդ գոլը:
F խմբում Բելգիա – Շվեդիա հանդիպումը ահաբեկչական ակտի պատճառով մնաց անավարտ: Իսկ Ավստրիան արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթելով Ադրբեջանի թիմին նույնպես ժամկետից շուտ նվաճեց Եվրոյի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Եվրո-2024, ընտրական մրցաշարի մյուս խաղերը.
B խումբ
Ջիբրալթար – Իռլանդիա՝ 0:4
J խումբ
Լյուքսեմբուրգ – Սլովակիա՝ 0:1
Իսլանդիա – Լիխտենշտայն՝ 4:0
12:11 06.06.2025
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾՍյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են […] ...
11:54 06.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է […] ...
11:48 06.06.2025
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքըՈւկրաինան սպառել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ «Նախորդ վարչակազմի կողմից տրամադրված զենքերն արդեն սպառվել են և մատակարարվել են Ուկրաինայի տարածք», – գրել է նա իր Telegram ալիքում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է մինչև տարեվերջ լրացուցիչ 12 միլիարդ դոլար գտնի ռազմական […] ...
11:38 06.06.2025
«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավերՄեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...