Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+21.09 oC

Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

20:10 16.10.2023

Խորվաթիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրում հյուրընկալվել էր Ուելսի թիմին և անակնկալ պարտություն է կրել 1-2 հաշվով:
Նույն խմբում Թուրքիայի հավաքականը տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց օրեր առաջ Հայաստանի հավաքականին հաղթած Լատվիայի թիմի դարպասը:

Թուրքերը գլխավորում են աղյուսակը 16 միավորով և ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիրը: Մեկ խաղ քիչ անցկացրած Ուելսի ու Խորվաթիայի հավաքականները 10-ական միավորով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են: Հայաստանի հավաքականը, որը նույնպես 6 հանդիպում է անցկացրել, 7 միավորով 4-րդն է: 7 խաղ անցկացրած Լատվիայի թիմը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Երկրորդ ուղեգրի համար պայքարը կշարունակեն Ուելսի, Խորվաթիայի ու Հայաստանի հավաքականները: Պետրակովի գլխավորած թիմը նոյեմբերին տնային հանդիպում կանցկացնի Ուելսի և արտագնա խաղ՝ Խորվաթիայի թիմի հետ:

A խմբում Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է նորվեգացիներին:

Իսպանիայի հավաքականը միավորների քանակը հասցրել է 15-ի և գլխավորում է խումբը: Երկրորդ տեղում Շոտլանդիայի թիմն է, որը նույնպես վաստակել է 15 միավոր: Երկու հավաքականներն էլ ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանը

11:30 06.06.2025

Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանը

Ատոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

11:20 06.06.2025

ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

11:10 06.06.2025

Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

10:59 06.06.2025

Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:51 06.06.2025

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

BACK_TO_TOP