18:54 16.05.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին։Վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ.
«Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել մեր երկրի, մեր մարզի պատիվը բարձր պահելու համար։ Դուք տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը։ Քո արարքը, մեծ սխրանք, հերոսություն ու հայրենասիրություն պետք է որակել, քանի որ այս էլ որերորդ անգամ քո շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ կան, վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք»,- նշել է մարզպետը։
Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ մարզիկի համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը, որն առավել պատասխանատու է դարձնում հետագա մրցելույթներին նախապատրաստվելու համար։ Մարզիկը նշել է, որ շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար։
Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Արթուր և Գևորգ Ալեքսանյաններին։
Հանդիպման ընթացքում մրցելույթից, արդյունքներից և խաղից ստացած տպավորություններից, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներից, Գյումրիում սպորտային թանգարան ունենալուց բացի, անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու է Արթուր Ալեքսանյանը։ Այն վարկանիշային է 2024 թվականին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցության համար։
Նշենք որ, մինչ օրս մարզական գործունեության ընթացքում օլիմպիական խաղերում, Եվրոպական մարզական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում Արթուր Ալեքսանյանը նվաճել է 25 մեդալ, որից 13-ը ոսկի, 8-ը արծաթ և 4-ը բրոնզ։
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...