21:30 11.05.2023
ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը նվաճեց Ջերմուկում ավարտված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի գլխավոր մրցանակը: Վերջին՝ 9-րդ տուրում սևերով 23-րդ քայլին հաշտություն կնքելով Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, Սևյանը վաստակեց 6 միավոր և դարձավ միանձնյա հաղթող: Այս հաղթանակի համար հայ գրոսմայստերը կստանա 1 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար:
Ոչ ոքի ավարտվեցին նաև ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի և Հայկ Մարտիրոսյանի, Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենի և իրանցի Ամին Տաբատաբաեիի, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի և հնդիկ Սունիլդութ Նարայանանի պարտիաները:
Միակ հաղթանակը տարավ Արթուր Դավթյանը գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի նկատմամբ:
4 շախմատիստներ վաստակեցին հավասար՝ 5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 2-5-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցրին Նոդիրբեկ Յակուբոևը, Ամին Տաբատաբաեին, Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 625 հազար դրամ պարգևավճար:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...