23:38 18.01.2023
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին Կարիմ Բենզեմայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ ԱԱ-2022-ի մեկնարկից մի քանի օր առաջ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա լքում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Տեղեկություններ տարածվեցին, որ Անտուան Գրիզմանը և Ուգո Լյորիսը ուրախացել են այդ փաստից։
«Խնդիր կա մարդկային շփման հետ կապված։ Հիասթափված էի։ Կողքից տպավորություն էր, որ Կարիմը շատերին էր խանգարում։ Ինձ վիրավորում է այն, որ դուք՝ խաղացողներդ, չաջակցեցիք նրան։ Նման խաղացողի համար պետք է պատերազմ գնալ։ Ամեն ինչ որոշում է մարզիչը, ընտրությունը նա է անում։ Մտածում էի, թե Դեշամը միշտ թիմը խաղացողից վեր է դասում։ Ասում են, որ դուք՝ խաղացողներդ նախանձել եք Բենզեմային, չարացել եք, որովհետև նա ստվերում էր թողնում ձեզ։ Դուք նույն սխալն եք գործում, ինչ 1998-ի չեմպիոնները, որոնք մտածում էին, թե Ֆրանսիայի հավաքականն իրենց է պատկանում։ Ֆրանսիայի հավաքականը բոլորին է պատկանում։ Դուք ուզում եք որոշել ում հրավիրեն, ում՝ ոչ։ Ո՛չ, դուք կրկնում եք սխալները, դա ձեզ պետք չէ։ Ձեր թիմում «Ոսկե գնդակի» դափնեկիրն է, տղանե՛ր։ Եթե ես հավաքականում լինեի, մենք նույնիսկ ուտել չէինք սկսի մինչև Կարիմի գալը։ Չեմ տեսել, որ ինչ-որ մեկը պայքարեր նրա համար»,- Էվրայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...