21:21 18.01.2023
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարծիք է հայտնել Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Պետրակովը գլխավորել է Հայաստանի հավաքականը, որը Եվրո-2024-ի ընտրական փուլում կխաղա Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հետ։
«Պետրակովը այստեղ հայտնվել է ծանր իրավիճակում, և ժամանակը ցույց կտա, թե որքանով նրան կհաջողվի այն հաղթահարել։
Նրան հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականում։ Թիմը լուրջ խնդիրներ ունի` կապված պարտությունների հետ։ Գումարած, առջևում Եվրոպայի առաջնության ընտրական շատ կարևոր խաղ կա Թուրքիայի դեմ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուշացավ այս նշանակումով՝ թույլ չտալով Պետրակովին ունենալ պաշտոնական խաղերին պատրաստվելու ժամանակի լիարժեք պաշար։Ճանաչելով Հայաստանի հավաքականի խաղացողներին՝ կարող եմ ասել, որ նրանք շատ դաստիարակված մարդիկ են և մեծ պրոֆեսիոնալներ, գիտեն հարգանքով վերաբերվել գլխավոր մարզչին։ Հայաստանի հավաքականում ոչ պրոֆեսիոնալներ չկան, այնտեղ բոլորը մտածում են արդյունքի ու թիմային աշխատանքի մասին։ Եթե Պետրակովը ճկուն լինի ու հարգանք դրսևորի խաղացողների նկատմամբ, կարծում եմ` նա խնդիրներ չի ունենա այս ուղղությամբ։ Պետրակովը փորձառու մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա պետք է որ լուծումներ գտնի»,- մեջբերում է Մելիքյանին Sport.ua-ն։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...