21:45 28.12.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին ազգային Հումորի տոնի օրը հայտնում է իսպանական Mundo Deportivo կայքը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է, որ ՊՍԺ-ն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Մեսսին չսաստեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին Աշխարհի առաջնության հաղթանակի պատվին շքերթում, երբ նա բերել էր Մբապեի պատկերով տիկնիկը։
Մբապեի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մեկ այլ պատճառ է հարձակվողի և Մադրիդի «Ռեալի» ղեկավարության կոնֆլիկտը, որտեղ ֆրանսիացին կարող էր տեղափոխվել նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն նախընտրեց երկարաձգել պայմանագիրը փարիզյան գրանդի հետ։ Նաև ինքը՝ Մբապեն, դեմ է Մադրիդ տեղափոխվելուն՝ կապված այն բանի հետ, որ այնտեղ խաղում է հարձակվող Կարիմ Բենզեման։
«Բարսելոնա» Մբապեն կարող է տեղափոխվել ՊՍԺ-ի հետ իր պայմանագրում առկա կետի համաձայն, ըստ որի՝ հարձակվողն իրավունք ունի իր կամքով հեռանալ ներկայիս ակումբից, եթե դրա համար հիմնավոր պատճառներ լինեն։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...