20:16 28.12.2022
Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի 14 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել, սակայն նրանցից երկուսն արժանացան դրամական պարգևների:
Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Էլինա Դանիելյանն էր, ով 11 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը և արժանացավ 2000 դոլար պարգևավճարի: Էլինան 1,5 միավոր զիջեց լավագույն արդյունքի հասած չինացի Չժոնգի Թանին և ղազախ Դինարա Սադվակասովային:
Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով գրավեց 37-րդ տեղը: Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 48-րդն է: Նույնպիսի արդյունքով Սուսաննա Գաբոյանը զբաղեցրեց 59-րդ տեղը:
Տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք 13 մրցախաղերում վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը 25-րդն է, Զավենը՝ 40-րդը: Մանուել Պետրոսյանն արժանացավ 3000 դոլար պարգևավճարի:
10 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն արժանացավ 60 հազար դոլար պարգևավճարի:
Մեր մյուս շախմատիստները հետևյալ արդյունքները գրանցեցին. Հայկ Մարտիրոսյան՝ 7,5 միավոր (41-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան՝ 7,5 (46), Սամվել Տեր-Սահակյան՝ 7 (59), Շանթ Սարգսյան՝ 7 (66), Մամիկոն Ղարիբյան՝ 7 (70), Տիգրան Պետրոսյան՝ 6,5 (90), Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6,5 (95), Տիգրան Հարությունյան՝ 5,5 (126) :
Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում կկայանան 1-12-րդ տուրերի մրցախաղերը, իսկ կանայք կանցկացնեն մեկնարկային 9 տուրերի պարտիաները:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...