Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է

16:53 15.12.2022

Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող միանվագ գումարը կրկնապատկվելու է: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ ունեցել ենք 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69՝ արծաթե և 126-ը՝ բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նույնպես մրցաշարեր են անցկացվում: Մինչ այս, ամենաբարձ արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 222 մեդալ»,- նշել է նախարարը:

Նախարարությունը առաջարկել է կրկնապատկել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, միջազգային շաշկիի, ուշու և շախմատ մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը:

«Մասնավորապես, աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները համապատասխանաբար 5, 3.5 և 2 միլիոն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 միլիոն դրամ, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2.5, 1.75 և 1 միլիոն դրամի փոխարեն կստանան համապատասխանաբար 5, 3.5 և 2 միլիոն դրամ, ազգային թիմերի երկրորդ մարզիչները 1 միլիոն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան համապատասխանաբար 1 միլիոն, 1.4 միլիոն և 800 հազար դրամ: Եվրոպայի առաջնություններում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները նույնպես կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3, 1.8 և 1.2 միլիոն դրամի փոխարեն ստանալով 6, 3.6 և 2.4 միլիոն դրամ, համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքերով՝ շուրջ 170 հոգի է ծրագրի շահառու, և առաջիկայում ստորագրման կներկայացվի այս մրցանակները ստացողների ցանկը:

Նախագծով «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարը ևս կավելանա և յուրաքանչյուրին կտրամադրվի 5 միլիոն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:06 28.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

15:25 28.06.2025

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

15:10 28.06.2025

ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»

Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP