17:41 06.11.2022
Հայաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցել է «Լեռնային Արցախի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։ Խաղը կայացել է Վայքի «Արևիկ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 16-րդ րոպեին բացել է Ջունիոր Նթոնե Բիլունգան, ինչի արդյունքում տանտերերն առաջին կեսից հետո հաղթել են նվազագույն հաշվով։
Երևանյան թիմի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Լուկա Յուրիչիչը: 69-րդ րոպեին Յուրիչիչը երկրորդ փորձից գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել հանդիպման հաշիվը։
Այս խաղից հետո «Փյունիկը» շարունակում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 25 միավոր։ «Լեռնային Արցախը» 19 միավորով 5-րդ տեղում է։ Հաղորդում է ArmSport.am-ը։
15:47 04.06.2025
Հունիսի 6-ին կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ ...
15:40 04.06.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրենի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է «ԻՐՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել է հանրային դիվանագիտությանը, Հայաստան-Իրան ԶԼՄ-ների համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերի շրջանակ: ...
15:33 04.06.2025
Պլանային ջրանջատում՝ Լոռու մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին՝ ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, […] ...
15:25 04.06.2025
Արման Եղոյանը հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր: Հյուրերն իրենց դիտարկումներն են ներկայացրել գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ոլորտային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Կարեւորվել է համաձայնագրի կիրարկման ընթացքում մոնիթորինգի իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ […] ...
15:18 04.06.2025
47-ամյա տղամարդու խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոցներ են հայտնաբերվելՀունիսի 2-ին՝ ժամը 7:25-ին, Երևանի պարեկները Արմենակ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել 47-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման […] ...
15:12 04.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։ Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և […] ...